Լորի Փենի (անգլ.՝ Laurie Penny, սեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆեմինիստ, բլոգեր, լրագրող և գրող։ Նա հոդվածներ է գրել The Guardian-ում[3] և New Statesman-ում, ֆեմինիզմի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է։

Լորի Փենի
անգլ.՝ Laurie Penny
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1986(1986-09-28)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԻսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՈւոդհեմ քոլեջ (2008) և Բրայթոն քոլեջ
Մասնագիտությունլրագրող, գրող, բլոգեր, սյունակագիր և գիտաֆանտաստիկ գրող
ԱշխատավայրThe Guardian, Մորնինգ սթար, The Independent և New Statesman?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունOxford University Light Entertainment Society?
Կայքlaurie-penny.com
 Laurie Penny Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Պենին ծնվել է Լոնդոնում՝ փաստաբան Ռեյ Բարնեթի ընտանիքում[4]։ Ունի իռլանդական, հրեական և մալթայական արմատներ, նա նկարագրել է իրեն որպես «խաչված հրեայի աթեիստ զավակ և կործանված կաթոլիկուհի»[5]։ Նա մեծացել է Բրայթոնում[6][7] և Լյուիսում[8]՝ հաճախելով Brighton College-ի անկախ դպրոց՝ կրթաթոշակով։ Պատանեկության տարիներին նա տառապել է անորեքսիայով և հոսպիտալացվել է 17 տարեկան հասակում[9]։

Կարիերա խմբագրել

Լորին սկսել է իր «Penny Red» բլոգը 2007 թվականին[10], այն ընդգրկվել է Օրուելա մրցանակում 2010 թվականին[11]։ Նա իր կարիերան սկսել է որպես One in Four ամսագրի խմբագրության աշխատակից և ավելի ուշ աշխատել է որպես լրագրող և խմբագրի օգնական սոցիալիստական Մորնինգ սթար թերթում[12]։ Ավելի ուշ սկսել է հրապարակել իր բլոգի հոդվածներից կազմված գրքեր։ Իր հոդվածներում և գրքերում Փենին քննադատում է ժամանակակից կապիտալիզմն ու լիբերալիզմը, զբաղվում է ժամանակակից կապիտալիստական հասարակության մեջ կանանց դիրքով։

Գրքեր խմբագրել

  • Meat Market: Female Flesh Under Capitalism (Zero Books, 2011)
  • Penny Red: Notes from the New Age of Dissent (Pluto Press, 2011)
  • Discordia: Six Nights in Crisis Athens (Random House, 2012)
  • Cybersexism: Sex, Gender and Power on the Internet (Bloomsbury Publishing, 2013)
  • Unspeakable Things: Sex, Lies and Revolution (Bloomsbury Publishing, 2014)
  • Everything Belongs to the Future (Tor.com, 2016)
  • Bitch Doctrine: Essays for Dissenting Adults (Bloomsbury USA, 2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. https://nieman.harvard.edu/alumni/class-of-2015/
  3. «Laurie Penny». the Guardian. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  4. «Laurie Penny on the politics of the personal (From Herald Scotland)». Heraldscotland.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. «DON'T BE A DICK: ON ATHEISM, CRUELTY AND KINDNESS». laurie-penny.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  6. «Shut up, little girl, don't you know grown-ups are talking?». Laurie Penny – via Penny Red blogspot. 2009 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Laurie Penny author profile at Zero Books». Zero books. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  8. «So they burned Alex Salmond in my hometown». New Statesman. London. 2014 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  9. «Life tastes better than skinny feels». London Evening Standard – Laurie Penny. 2010 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  10. «We have acheived preambulation. Bring me a sweetie-bag of amphetamines and the head of Margaret Thatcher». pennyred.blogspot.com. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  11. «Laurie Penny». The Guardian (անգլերեն). 2011 թ․ մարտի 11. 0261-3077. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  12. «Penny Red». pennyred.blogspot.com. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.