Լորիկա համատա (լատին․՝ Lorica hamata, «կեռիկներով զրահ», լատին․՝ lorica - զրահ և լատին․՝ hamus - կեռիկ), օղազրահի տեսակ, որն օգտագործվում էր Հռոմի լեգեոններում սկսած Հռոմեական Հանրապետությունից մինչև Հռոմեական կայսրություն։ Այն օգտագործվում էր ինչպես առաջնային լեգեոներների, այնպես էլ օժանդակ Աուքսիլիա միավորումների կողմից, պատրաստվում էր բրոնզից[1] կամ երկաթից։ Այն կազմված էր երկաթյա թերթերից կտրված օղակների շարքերից, որոնք իրար էին միացվում գամվող մետաղալարից օղակներով, կազմելով բավականին ճկուն, հուսալի և ամուր զրահ։ Ամեն օղակի ներսի տրամագիծը կազմում էր 5 մմ, իսկ դրսինը՝ 7 մմ։

Հռոմեական լեգեոների վերականգնում
Հռոմեական աուքսիլիայի վերականգնում 175 մ. թ.

Հռոմեացիների օղազրահների արտադրության գիտելիքը հավանաբար փոխառվել է մ. թ. ա. երրորդ դարում Կելտերի հետ ընդհարումներից[2], չնայած, առաջին փաստագրված ապացույցներով այն առաջին անգամ հայտնվում է Հիսպանիայի Հռոմի կողմից գրավման ժամանակ։ Գոյություն են ունեցել այսպիսի զրահի մի քանի տեսակներ, մասնագիտացված տարբեր տեսակի զորքերի համար, այնպիսիք ինչպես նետաձիգները, հեծելազորը[3] և հետևակայինները։

Լորիկա համատայի ուսի մասում կային ուսադիրներ, որոնք նման էին հունական լինոտորաքսներին, որոնք սկսվում էին մեջքի միջին մասից և ավարտվում կրծքի վրա։ Դրանք միացվում էին պզնձե կամ երկաթյա կեռիկներով, որոնք միացվում էին ուսադիրների ծայրերին ամրացված օղակներին։ Մեկ լորիկա համատան կազմված էր մինչև 30,000 օղակներից, և դրա գնահատված պատրաստման տևողությունը կազմում էր երկու ամիս, նույնիսկ հաշվի առնելով ստրուկների աշխատուժն ու պետության կողմից կառավարվող գործարանները։ Չնայած այս բարդություններին արտադրության հետ, համապատասխան սպասարկման պայմաններում այս տեսակի զրահը օգտագործվում էր մի քանի տասնամյակների ընթացքում։

Իր ժամանակներում Լորիկա համատան մնում էր լեգեոներների հիմնական զրահը և ցենտուրիոնների նախընտրելի զրահը։ Անընդհատ շփման առկայությունը պահում էր Լորիկա համատան ժանգից, ի տարբերություն լորիկա սեգմենտատայի, որը պահանջում էր անընդհատ սպասարկում ժանգից պաշտպանվելու համար։

Մ.թ. I-ին դարի ընթացքում լորիկա համատան սկսեց տեղ տեղ փոխարինվել լորիկա սեգմենտատաով, սակայն արդեն IV-րդ դարում անհայտ պատճառներով այն նորից ընդունվեց որպես ստանդարտ զրահ։ Նրա ավելի ուշ տարբերակները ունեին թևքեր և ծածկում էին մարմինը մինչև ծնկները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "A Fragment of Chain-Mail from the Romano-British Temple Site at Woodeaton"
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  3. "The development of Roman mailed cavalry", By JOHN W. EADIE

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել