Լորանս Պարիզո (անգլ.՝ Laurence Parisot, օգոստոսի 31, 1959(1959-08-31)[1][2][3], Luxeuil-les-Bains), մտնում է այնպիսի խոշոր ընկերությունների խորհուրդների մեջ, ինչպիսիք են «Միշլենը», «Եվրոդիսնեյը» «Ավասը»[4]։

Լորանս Պարիզո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1959(1959-08-31)[1][2][3] (64 տարեկան)
ԾննդավայրLuxeuil-les-Bains
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո ազգային շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Laurence Parisot Վիքիպահեստում

ՄԵԴԵՖ է եկել 2003 թվականին Էռնեստ-Անտուան Սեյերի հրավերով։ 2005- 2013 թվականներին եղել է ֆրանսիական MEDEF գործատուների կազմակերպության նախագահ, IFOP հետազոտական ինստիտուտի (Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտ) գործադիր տնօրեն, BNP Paribas-ի խորհրդի անդամ, Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկը։ Նա ժառանգել է «Parisot group» ընտանեկան բիզնեսը (Ֆրանսիայում կահույքի ամենախոշոր մանրածախ վաճառող)։

Ընտանիք խմբագրել

Նրա հայրը և պապը՝ Ժակ Պարիզոն, ով ստեղծել է բիզնեսը, գլխավորում է Rarisot group-ը (Ֆրանսիայում խոշորագույն մանրածախ առևտրի կահույքի ընկերությունը)։ Լորանս Պարիզոն ամուսնացած չէ, երեխաներ չունի։

MEDEF-ի ղեկավար խմբագրել

2002 թվականին նա դարձել է ֆրանսիական ձեռնարկությունների շարժման գործադիր խորհրդի անդամ ([[[MEDEF]] (Mouvement des entreprises de France, MEDEF)։ Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի գործարարների ասոցիացիայի (ՄԵԴԵՖ) նախագահ է դարձել 45-ամյա կին Լորանս Պարիզոն, որը ֆրանսիացի գործարարների նոր սերունդ է ներկայացնում։ Գնահատվում է, ըստ հասարակական կարծիքի, պերճախոսության, նրբության վերլուծության և լավ գիտելիքների համար։ Նա հանդես է գալիս «Աշխատանքային օրենսգրքի» արմատական բարեփոխման օգտին, որի պահպանումը պահանջում են արհմիությունները[5]։

1985-ին նա միացել է Louis Harris and Associates-ին, իսկ 1986 թվականին դարձել ընկերության ֆրանսիական բաժնի ղեկավարը։

1990 թվական-ից նա նշանակվել է IFOP ինստիտուտի (Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտ) գործադիր տնօրեն։ Դրանից հետո, աստիճանաբար գնելով ընկերության բաժնետոմսերը, տիկին Պարիզոն ի վերջո դարձել է IFOP-ի հիմնական բաժնետերը։ Նա գնել է նրա կապիտալի 75%-ը։ Այդ ժամանակից ի վեր IFIP-ի գրասենյակներ են բացվել Տորոնտո, Շանհայ և Բուենոս Այրես քաղաքներում։

2005 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի գործարարների ասոցիացիայի (MEDEF) նախագահ, այնուհետև նաև 2010 թվականին վերընտրվել է նոր ժամկետով անկախ տնօրեն տիկին Parizo ընկերություններում[6]։

2005 թվականի հուլիսի 5-ին դարձել է կազմակերպության ղեկավար, և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը։

2015 թվականից զբաղեցնում է Ուկրաինայի արդիականացման գործակալության տնտեսական բարեփոխումների ղեկավարի պաշտոնը[6]։ MEDEF-ի Նախագահ ընտրվելուց հետո Պարիզոն հայտարարել է, որ իր գործունեության մեջ հենվելու է երեք արժեքների վրա, ձեռնարկելու է քայլեր ֆրանսիացի պատգամավորներին ավելի ազատական աշխատանքային օրենսդրություն ընդունել տալու համար։

Կրթություն խմբագրել

Պարիզոն կրթություն է ստացել իրավագիտության և քաղաքագիտության բնագավառում, որն ավարտել է 1981 թվականին (Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ)։ Բացի այդ, Լորանս Պարիզոն Նենսիի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում հանրային իրավունքի ոլորտում և մագիստրոսի կոչում քաղաքագիտության մեջ՝ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։

Կարիերա խմբագրել

1983 և 1985 թվականների միջև Մադամ Պարիզոն աշխատել է որպես Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահի օգնական։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Գործարար Լեդի Լորանս Պարիզոն, ստացել է «բոսերի մարզիչ» մականունը, իր գլխավոր խնդիրն է համարում «հասնել նրան, որ Ֆրանսիան սիրի շուկայական տնտեսությունը»[7]։

Պարգևներ խմբագրել

Լորանս Պարիզոն ունի հետևյալ շքանշանները՝ Արժանիքների ազգային շքանշան (Ordre National du Merite), Ֆրանսիայի երկու ազգային շքանշաններ, Պատվո լեգեոնի շքանշան (Legion d'Honneur) և Ուիս Ալաուի շքանշան (Ordre du Ouissam Al Alaoui, Մարոկկո)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Лоранс Паризо: Биография(չաշխատող հղում)
  5. / statesmen / laurence_parisot / Журнал «Люди» Лоранс Паризо(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «Выступление Лоранс Паризо на международном форуме «Украина завтра» (ВИДЕО)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  7. 50 самых успешных деловых женщин мира