Լորանի շարք, -ի դրական և բացասական աստիճաններ պարունակող՝ այսինքն տիպի շարք, ուր -ն և շարքի գործակիցները կոմպլեքս թվեր են։

Շարքի առաջին մասը, ընդհանրապես ասած, զուգամիտում է կենտրոնով և շառավղով շրջանի ներսում, իսկ մյուսը, որ կոչվում է Լորանի շարքի գլխավոր մաս՝ նույն կենտրոնով և մեկ ուրիշ շառավղով շրջանից դուրս։ Եթե , ապա շարքը զուգամետ է օղակում, ուր և ներկայացնում է կոմպլեքս փոփոխականի անալիտիկ ֆունկցիա։

Այս տիպի շարքեր հայտնի էին դեռևս Լեոնարդ Էյլերին, սակայն դրանք Լորանի շարք են կոչվել ի պատիվ ֆրանսիացի մաթեմատիկոս Պ. Լորանի (Laurent P, A., 1813–54), որը 1843-ին ապացուցել է, որ օղակում յուրաքանչյուր միարժեք անալիտիկ ֆունկցիաներ կայացվում է Լորանի շարքի տեսքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 666