Լորաճուռակ (լատին․՝ Accipiter nisus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Լորաճուռակ
Լորաճուռակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ճուռակներ
Տեսակ Լորաճուռակ
Լատիներեն անվանում
Accipiter nisus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Տարածքներ, որտեղ բնակվում են ողջ տարին      Ձմեռելու վայրեր      Բնադրման տարածք


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 28-38 սմ է, թևերի բացվածքը՝ 55-70 սմ։ Թաքնված գիշատիչ թռչուն է։ Հոնքերը թույլ սպիտակ են, թևերը՝ կարճ, կլորավուն, պոչը՝ երկար։ Հասուն արուն զգալի փոքր է էգից, վերևից մուգ մոխրագույն է, գագաթը՝ մուգ, այտերը՝ շիկակարմրավուն, ներքևից՝ սպիտակ՝ խիտ շիկակարմրավուն գոլերով։ Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից ավելի դարչնագույն է՝ նեղ նարնջագույն երանգի երիզված փետուրներով, ներքևից՝ դարչնագույն անկանոն զոլերով։

Կենսակերպ խմբագրել

Թռչում է թևերի արագ թափահարումներով, որոնց հաջորդում է կարճ սահասավառնումը։ Որսին հետևում է անտառներում, անտառեզրերին և բաց տարածություններում, զոհին բռնում է գետնին կամ օդում։ Բնակվում է անտառի բացատներում, լքված պտղատու այգիներում, պուրակներում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է թռչուններով։

Բնադրում խմբագրել

Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 41-47 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ։ Բնադրում է ծառերի ճյուղավորումներում՝ 5-8 մ բարձր։ Դնում է 40 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 35 օր։ Լորաճուռակը ոչ մեծ խտությամբ զբաղեցնում է մեծ տարածություններ, հատկապես՝ աղավնանոցների մերձակայքում, քանի որ թռիչքի պահին հաճախ է աղավնիներ որսում։

Որպես ճկուն ու ճարպիկ որս կատարող թռչուն՝ բարձր գնահատականի է արժանացել որսորդ թռչուններով զբաղվողների շրջանում։ Ձմռանն ավելի հաճախ է հայտնվում բնակավայրերի երկնքում։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։