Լոուրենսիում

քիմիական միացություն

Լոուրենսիում, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր է, որի նշանն է Lr: Ակտենիդ է, ատոմային թիվը՝ 103։

Լոուրենսիում

Ստացվել է արհեստականորեն և կայուն իզոտոպներ չունի։ № 103 տարրը սինթեզելու առաջին փորձերն արել են ամերիկացի գիտնականները Ա. Գիորսոյի ղեկավարությամբ (1961), որոնք էլ տարրն անվանել են Լոուրենսիում, ի պատիվ ամերիկացի ֆիզիկոս Է. Լոարենսի։ Սակայն նրանց փորձերի արդյունքները հետագայում չհաստատվեցին, դրա համար էլ Լոուրենսիում անվանումը վիճելի է (պարբերական համակարգում վերցված է փակագծերի մեջ)։ 1965-ին սովետական գիտնականներն ստացան իզոտոպը՝ ամերիցիում իզոտոպն 180–ի արագացված իոններով ճառագայթելիս (Դուբնա)։ Հաստատված է, որ -իi միջուկներն արձակում են մասնիկներ և նրա վրկ։ 1969-ին Դուբնայում առաջին անգամ ստացվեց նաև իզոտոպը։ Ամերիկացի գիտնականները 1971-ին ստացան զանգվածի թվերով իզոտոպներ, որոնցից ամենակայունը է ( ր)։ Լոուրենսիումի բոլոր իզոտոպներն ստացվել են չափազանց քիչ քանակներով և վատ են ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ քիմիական հատկություններով պետք է նման լինի ծանր ակտինիդներին, իսկ օքսիդացման բնորոշ թիվը՝ :

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 668