Լոնդոնյան արձակուրդներ (անգլ.՝ A Royal Night Out), բրիտանական մելոդրամա, որի ռեժիսորը Ջուլիանա Ջարոլդն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 14-ին Ավստրալիայում[10]։

Լոնդոնյան արձակուրդներ
անգլ.՝ A Royal Night Out[1]
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Ժանրռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա
Թվական2015, հոկտեմբերի 1, 2015[1][2][3] և սեպտեմբերի 24, 2015[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋուլիան Ջարոլդ[1][5][6]
ՊրոդյուսերՌոբերտ Բերնշտեյն[7] և Դուգլաս Ռեյ[7]
Սցենարի հեղինակԹրևոր դե Սիլվա[7] և Քևին Հուդ[7]
ԴերակատարներՍառա Գադոն[8][6][9][…], Բել Փաուլի[8][6][9][…], Էմիլի Ուոթսոն[8][6][9][…], Ռուփերթ Էվերեթ[8][6][9][…], Ջեք Լասքի[8][9], Թիմ Փոթեր[8][9], Անաբել Լևենթոն[8][9], Ջեֆրի Սթրեթֆիլդ[8], Ջեք Ռեյնոր[8][6], Ռիքի Չեմփ[8], Նիքոլաս Մարչի[8], Ալամ Ռոջեր[8][6], Սոֆյա դի Մարտինո[8], Ռութ Շին[8][6] և Ջեք Գորդոն
ՕպերատորՔրիստոֆ Բյուկարն
ԵրաժշտությունՓոլ Ինգլիշբայ[1]
ՄոնտաժԼյուկ Դանքլի[7]
Պատմվածքի վայրԱնգլիա
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Դիպաշար խմբագրել

Ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնք տեղի են ունենում Լոնդոնում 1945 թվականի մայիսի 8-9-ի գիշերը, երբ Մեծ Բրիտանիան նշում է հաղթանակի օրը։ Մարգարիտ թագուհին և իր քույր Եղիսաբեթը՝ ապագա Եղիսաբեթ II-ը, իրենց հոր՝ Ջորջ VI-ի թույլտվությամբ լքում են Բուկինհեմյան պալատը։ Նրանք երկու ուղեկցորդների օգնությամբ գնում են քաղաք, որպեսզի զգան ժողովրդի միասնականությունը։ Չնայած սովորական քաղաքացիների կյանքի մասին տեղեկություններ չունենալու հետ կապված մի շարք արկածների, գիշերվա ժամը 6-ին տուն հասնելուն՝ ամեն ինչ լավ է ավարտվում։ Թագավորը սեղմում է արքայադստերը փրկողի ձեռքը։ Եղիսաբեթը նրան թագավորական մեքենայով հասցնում է մի տեղ, որտեղ նրանք համբուրվում են։

Իրական հիմքեր խմբագրել

Եղիսաբեթ և Մարգարիտ արքայադուստրները 1945 թվականի մայիսի 9-ին իսկապես մասնակցություն է ունեցել Լոնդոնի փողոցների զբոսանքներին։ Խումբը կազմված էր 16 մարդկանցից՝ այդ թվում մի քանի ընկեր-բարեկամներ, դաստիարակ և զինված պահակ։ Սակայն արքայադուստրերը վերադարձել են պալատ առանց ուշացման, ինչպես և պլանավորել էին, իսկ ֆիլմում դեպքը չափազանցված է[11]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սառա Գադոն Եղիսաբեթ արքայադուստր
Ջեկ Ռեյնոր Ջեկ Հոջիս
Էմիլի Վաթսոն Եղիսաբեթ թագուհի
Բել Պաուլի Մարգարիտ արքայադուստր
Ռուպերտ Էվերեթ Ջորջ 6-րդ
Ռութ Շին Ջեկի մայր
Ռոջեր Ալամ Սպասավոր Սթեն

Ծանոթագրություններ խմբագրել