Լոյալ Գրիգս (անգլ.՝ Loyal Griggs, օգոստոսի 15, 1906(1906-08-15)[1][2], Սանիլակ շրջան, Միչիգան, ԱՄՆ - մայիսի 6, 1978(1978-05-06)[1][2], Laguna Hills, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր «Շեյն» ֆիլմում ունեցած լավագույն օպերատորական աշխատանքի համար։

Լոյալ Գրիգս
Ծննդյան թիվ՝օգոստոսի 15, 1906(1906-08-15)[1][2]
Ծննդավայր՝Սանիլակ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մայիսի 6, 1978(1978-05-06)[1][2] (71 տարեկան)
Վախճանի վայր՝Laguna Hills, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0005729

Կենսագրություն խմբագրել

Լոյալ Գրիգսը ծնվել է 1906 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆՄիչիգան նահանգում[3]։ 1924 թվականին աշխատանքի է ընդունվել Paramount Pictures ընկերության հատուկ էֆեկտների բաժնում[4]։ Օպերատորական առաջին աշխատանքը եղել է «Վերջին առաջակետ» ֆիլմում (1951)։ Որպես օպերատոր աշխատել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի «Գլխապտույտ» ֆիլմի նկարահանման երկրորդ բրիգադում։ Եղել է Paramount ստուդիայի «Հյուսիսի ծնունդ» ֆիլմի նկարահանող խմբի անդամ, որն «Օսկարի» 11-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած առանձնակի վաստակի համար[5]։ 1971 թվականին անցել է կենսաթոշակի, նրա վերջին աշխատանքը եղել է կինոռեժիսոր Գերդ Օսվալդի «Բաննի Օ'Հեյր» ֆիլմը[6]։ Եղել է Կինոօպերատորների ամերիկյան ընկերության անդամ[4]։

Մահացել է 1978 թվականի մայիսի 6-ին Լագունա Հիլզում (Կալիֆոռնիա)[3]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

  • «Օսկար» մրցանակ օպերատորական լավագույն աշխատանքի համար
    • 1954 թվականի դափնեկիր «Շեյն» ֆիլմի համար[7]։
    • 1957 թվականին առաջադրվել է «Տասը պատվիրաններ» ֆիլմի համար[8]։
    • 1966 թվականին Ուիլյամ Ս. Մելլորի հետ առաջադրվել է «Երբևէ պատմված մեծագույն պատմությունը» ֆիլմի համար[9]։
    • 1966 թվականին առաջադրվել է «Հարմի մեթոդով» ֆիլմի համար[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137730055 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 «Loyal Allen Griggs (1906 - 1978) - Find A Grave Memorial». findagrave.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 «LOYAL GRIGGS». www.cinematographers.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Special Award - 11th Academy Awards». Academy Awards Database. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  6. «New York Times /AllMovie Guide profile». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  7. «The 26th Academy Awards | 1954». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. «The 29th Academy Awards | 1957». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. 9,0 9,1 «The 38th Academy Awards | 1966». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոյալ Գրիգս» հոդվածին։