Լոկհարտ (անգլ.՝ Lockhart), քաղաք ԱՄՆ-ի հարավային մասում, Տեխաս նահանգում։ Գտնվում է Քոլդուել շրջանում։ Լոկհարտը շրջկենտրոն քաղաք է։

Բնակավայր
Լոկհարտ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես40,496996 կմ², 40,396599 կմ²
ԲԾՄ157±1 մետր
Բնակչություն14 379 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ512
Փոստային դասիչ78644
Պաշտոնական կայքlockhart-tx.org(անգլ.)
Լոկհարտ (ԱՄՆ)##
Լոկհարտ (ԱՄՆ)

Լոկհարտ քաղաքը և Քորդուել շրջանը մտնում են Մեծ Օսթին մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքի մեջ։ Բնակչությունը կազմում է 38066 մարդ[2]։

Պատմություն խմբագրել

Քաղաքը անվանվել է ի պատիվ Բըրդ Լոկհարտի, ով երկրաբան Գրին Դեյվիթի օգնականն էր։ Լոկհարտը դարձավ տեխասցիների հաղթանակի վայրը ընդդեմ կոմանչների` 1840 թվականին Պլամ Կրիկի ճակատամարտում[3]։ Սկզբնական շրջանում քաղաքը կոչվել է Պլամ Կրիկ։

Լոկհարտի տնտեսական զարգացումը սկսվեց 19–րդ դարում, երբ քաղաք մուտք գործեց երկաթուղին։ Քաղաքը դարձել էր ԱՄՆ-ի բամբակ արդյունահանող կարևորագույն շրջաններից մեկը։ Քաղաքը սկսեց լցվել էմիգրանտներով։

Քաղաքում է գտնվում Տեխաս նահանգի ամենահին գործող հանրային գրադարանը` Dr. Eugene Clark Library-ն։

2016 թվականի հուլիսի 30-ին Լոկհարտի մոտ դժբախտ պատահարի արդյունքում զոհվեց 16 մարդ։

Աշխարհագրություն խմբագրել

Լոկհարտը գտնվում է Տեխասի կենտրոնական հատվածում, Օստինից 48 կիլոմետր դեպի հարավ` ամերիկյան 183-րդ ավտոմայրուղու վրա։ Քաղաքից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սան Անտոնիոն, իսկ 251 կիլոմետր հեռավորության վրա` Հյուսթոնը։

Քաղաքը ունի 40,4 կմ², որից 40,3 կմ² ցամաքային տարածք է, իսկ 0,1 կմ²` ջրային[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 «Geographic Identifiers: 2010 Census Summary File 1 (G001): Lockhart city, Texas». U.S. Census Bureau, American Factfinder. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին. (անգլ.)
  3. Битва при Плам-Крик - Техасско-индейские войны (1820-1875)

Արտաքին հղումներ խմբագրել