Լոկառնո (իտալ.՝ Locarno, լոմբ.՝ Locarn, տեղի բարբառ.՝ Lucärn, պատմ.՝ գերմ.՝ Luggarus), քաղաք Շվեյցարիայի հարավում, Տիչինո իտալախոս կանտոնում, Լագո Մաջորե լճի հյուսիսային ափին։ Բուն քաղաքում ապրում է շուրջ 16 հազար, իսկ նույնանուն ագլոմերացիայում՝ 56 հազար մարդ[2]։ Լոկառնոն լայն ճանաչման է արժանացել յուրաքանչյուր տարվա օգոստոսին այստեղ անցկացվող միջազգային կինոփառատոնով, ինչպես նաև 1925 թվականի հոկտեմբերին տարածքային վեճերի առնչությամբ եվրոպական մի շարք պետությունների ղեկավարների անցկացրած բանակցություններով ու համաձայնագրերի կնքումով։

իտալ.՝ Locarno
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես19,27 կմ², 18,69 կմ²
ԲԾՄ200 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն15 824 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ091
Փոստային դասիչ6600, 6601, 6604 և 6605
Ավտոմոբիլային կոդTI
Պաշտոնական կայքlocarno.ch(իտալ.)
Լոկառնո (քաղաք) (Շվեյցարիա)##
Լոկառնո (քաղաք) (Շվեյցարիա)

Վերոնշյալի հետ մեկտեղ՝ Լոկառնոն հանքային ջրաբուժության հանրահայտ առողջարան է և տրանսպորտային կարևոր հանգույց, որը ոչ միայն նավահանգիստ ու օդանավակայան ունի, այլև ավտոմայրուղիներով ու երկաթուղով կապված է ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ Իտալիայի խոշոր բնակավայրերի հետ։

2004 թվականի հունվարին իտալացի պատմաբան Մարինո Վիգանոն հայտարարեց, որ Լոկառնոյի Վիսկոնտեո ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է Լեոնարդո դա Վինչիի պատրաստած նախագծի հիման վրա։

Պատմություն խմբագրել

Լոկառնոյի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Իսկ պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 789 թվականին։ 1342 թվականից գտնվել է Միլանի դքսության կազմում։ Վերջինիս տրոհման ժամանակաշրջանում՝ 1513 թվականին նվաճվել է շվեյցարացիների կողմից։

XIX դարում՝ մինչև 1878 թվականը, դարձել է Տիչինոյի՝ միմյանց հերթով փոխարինող երեք մայրաքաղաքներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ անց է կացվել եվրոպական երկրների ղեկավարների խորհրդաժողով-վեհաժողով, որ պատմության մեջ է մտել Լոկառնոյի կոնֆերանս անվանումով, և որտեղ էլ որոշվել է Եվրոպայում սահմանների կարգավիճակը։

Կլիմա խմբագրել

Լոկառնո/Մոնտի (367 m a.s.l., Reference period 1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.8
(44.2)
8.7
(47.7)
13.5
(56.3)
16.5
(61.7)
20.5
(68.9)
24.4
(75.9)
27.1
(80.8)
26.3
(79.3)
21.7
(71.1)
16.4
(61.5)
10.7
(51.3)
7.3
(45.1)
16.7
(62.1)
Միջին օրական °C (°F) 3.4
(38.1)
4.7
(40.5)
8.8
(47.8)
11.8
(53.2)
15.8
(60.4)
19.4
(66.9)
21.9
(71.4)
21.2
(70.2)
17.2
(63)
12.6
(54.7)
7.4
(45.3)
4.1
(39.4)
12.4
(54.3)
Միջին ցածր °C (°F) 0.8
(33.4)
1.6
(34.9)
4.9
(40.8)
7.8
(46)
11.9
(53.4)
15.2
(59.4)
17.5
(63.5)
17.1
(62.8)
13.7
(56.7)
9.7
(49.5)
4.8
(40.6)
1.6
(34.9)
8.9
(48)
Տեղումներ մմ (դյույմ) 71
(2.8)
59
(2.32)
96
(3.78)
186
(7.32)
221
(8.7)
198
(7.8)
178
(7.01)
210
(8.27)
236
(9.29)
190
(7.48)
162
(6.38)
90
(3.54)
1897
(74,69)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 18.6
(7.32)
9.1
(3.58)
1.9
(0.75)
0.6
(0.24)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
2.2
(0.87)
14.6
(5.75)
47.0
(18.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 4.9 4.5 5.9 10.1 12.4 10.2 8.5 9.9 8.9 9.2 8.3 6.5 99.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 2.1 1.8 0.6 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.6 2.2 7.4
% խոնավություն 65 61 55 60 66 64 62 66 70 75 70 67 65
Միջին ամսական արևային ժամ 135 149 196 184 192 229 259 245 194 151 118 119 2171
Տոկոս հնարավոր արևի լույս 61 60 59 49 47 57 63 62 56 52 52 57 56
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Տեսարժան վայրեր խմբագրել

Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված են Լոկառնոյի ինը տեսարժան վայրեր։ Դրանցից երեքը եկեղեցիներ են՝ Սան Ֆրանչեսկոն ու նախկին կուսանոցը, նոր եկեղեցին՝ Սանտա Մարիա Ասունտան՝ քահանայական կացարանով և S. Maria in Selva-ն՝ առընթեր գերեզմանատնով հանդերձ։ Մնացած վեց կառույցների մեջ են Վիսկոնտեո ամրոցը, որտեղ ներկայումս գործում է երկրագիտական թանգարանը, կանտոնային գրադարանը, երկու դպրոց, պինակոտեկան և Casorella-ն։ Եվ ընդհանրապես՝ Լոկառնո քաղաքն ամբողջությամբ ներառված է շվեյցարական ժառանգության գույքացուցակում[3]։ Քաղաքի հիշարժան հուշարձաններից են նաև Մադոննա դել Սասո եկեղեցին՝ իտալական Վերածննդի անվանի ներկայացուցիչ Բրամանտինոյի վրձնած որմնանկարով, արեգակնային համակարգի բազմակիլոմետրանոց մոդելը, որ պատրաստվել է իրականի մեկ միլիարդերորդի չափային համամասնություններով։

Անվանի լոկառնոցիներ խմբագրել

 
Օտտո Բրաուն, 1930
 
Միրկո Էլիս, 1953
 
Օլիվեր Նոյվիլ, 2014
  • Ջուզեպե Անտոնիո Օրելլի (1700 կամ 1706 – մահացել է 1776-ից հետո ) - նկարիչ
  • Ֆրանց Անտոն Բուզետելլի (1723 – 1763) -1754 թվականից Նիմֆենբուրգի (Բավարիա) հախճապակու գործարանի մոդելավորող
  • Ջովանի Բատիստա Պիոդա (1808 – 1882) - շվեյցարացի քաղաքական գործիչ, Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ 1857–1864 թթ.
  • Օտտո Բրաուն (1872–1955) - գերմանացի քաղաքական գործիչ, Պրուսիայի վարչապետ 1920-ից 1932 թթ., 1933 թվականից ատրել է աքսորում
  • Կառլ Ռապպ (1882–1962) - Rapp Motorenwerke GmbH ընկերության հիմնադիր և սեփականատեր
  • Տերեզինա Բոնտեմպի (1883–1968) - գրող, խմբագիր
  • Ֆրից Գլառներ (1899–1972) - նկարիչ
  • Ռոբերտ Գիլբերտ (1899–1978) - կոմպոզիտոր, քնարերգու, երգիչ, դերասան[4]
  • Ռեմո Ռոսսի - (1909 – 1982) - քանդակագործ
  • Պատրիսիա Հայսմիթ (1921-1995) - գրող, 1982-ից ապրել է Լոկառնոյում[5]
  • Միրկո Էլիս (1923 – 2014) - դերասան[6]
  • Վալո Լյուոնդ (1927–2012) - դերասան[7]
  • Օլիվեր Նոյվիլ (ծնվ. 1973 թ.) - նախկին ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Swiss Federal Statistical Office (2015). «Bilanz der ständigen Wohnbevölkerung (Total) nach Bezirken und Gemeinden» (XLS) (գերմաներեն and ֆրանսերեն). Wabern, Switzerland. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «Kantonsliste A-Objekte:Ticino». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. IMDb Database retrieved 22 January 2019
  5. IMDb Database retrieved 22 January 2019
  6. IMDb Database retrieved 22 January 2019
  7. IMDb Database retrieved 22 January 2019
  8. «Our Sister Cities». City of Lompoc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  9. «Association Suisse des Communes et Régions d'Europe». L'Association suisse pour le Conseil des Communes et Régions d'Europe (ASCCRE) (French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Locarnoին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոկառնո (քաղաք)» հոդվածին։