«Լոլիտա» (անգլ.՝ Lolita), Վլադիմիր Նաբոկովի վեպը, որը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն։ Համարվում է 20-րդ դարի գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը։ Այն, The Modern Library[17]-ի ցուցակով բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի մեջ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, նաև է տեղ գտել Time ամսագրի՝ դարի 100 լավագույն վեպերի ցանկում[18]։

Լոլիտա
անգլ.՝ Lolita
ՀեղինակՎլադիմիր Նաբոկով
Անվանվել էDolores Haze?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրտրագիկոմեդիա[1], metafiction?[2], confessional fiction?[3][4], editorial fiction?[3], էրոտիկա և դետեկտիվ
ԹեմաՍոլիպսիզմ[3][5][6], բարոյականություն[7][8][9], artistic creation?[10][6], բռնություն երեխաների նկատմամբ[3][11][12], hebephilia?[13] և պեդոֆիլիա[14][13][15][…]
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Dolores Haze?, Humbert Humbert?, Clare Quilty?, Charlotte Haze?, Annabel Leigh?, Valeria Zborovski?, Richard Schiller?, Jean Farlow?, John Farlow?, Gaston Godin?, Rita?, John Ray, Jr? և Vivian Darkbloom?
Ստեղծման տարեթիվ1950[3]
Նկարագրում էԱՄՆ և Նոր Անգլիա[16]
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
ՀրատարակիչOlympia Press, G. P. Putnam's Sons, Weidenfeld & Nicolson և Fawcett Publications?
Հրատարակման տարեթիվ1955
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԼոլիտա

«Լոլիտա»-ն համարվում է Նաբոկովի ամենահայտնի վեպը և ցույց է տալիս վերջինիս սերը դժվար բառախաղի ու մանրամասների մանրակրկիտ նկարագրության նկատմամբ, որոնք բնորոշ են նրա բոլոր աշխատություններին։

Վեպի ընդունում խմբագրել

Գիրքը արգելված էր Ֆրանսիայում, իսկ 1955 թվականից մինչև 1959 թվականներին՝ Անգլիայում։ Հարավային Աֆրիկայում գիրքը արգելված էր 1974-ից մինչև 1982 թվականները։ Սահմանափակումներ կային նաև Արգենտինայում ու Նոր Զելանդիայում։

Գիրքը երկու անգամ էկրանավորվել է (1962 և 1997 թվականներին)։

Վեպի պատմություն խմբագրել

Արձակուրդների ժամանակ ԱՄՆ-ով շրջագայելիս Նաբոկովը աշխատում էր «Լոլիտա» վեպի վրա, որի թեման անիմաստ ու անընդունելի էր իր ժամանակների համար. պատմություն մեծահասակ տղամարդու մասին, ով տարված էր տասներկուամյա աղջնակով։

Նաբոկովը հիշում էր, որ պատրաստվել է այրել ձեռագիրը. նա ինքն էր վախենում թեմատիկայից։ Որոշ ժամանակ անց, վախենալով սկանդալից ու հետևանքներից, նա ծրագրեց գիրքը տպագրել անանուն։ «Լոլիտա»-ի հրատարակումը իսկապես մեծ սկանդալ բարձրացրեց, բայց Նաբոկովի փառքի ու կարիերայի վրա վատ չանդրադարձավ։ Հակառակը, «Լոլիտա»-ն հեղինակին մեծ շահույթ բերեց՝ օգնելով հեղինակին թողնել իր դասախոսական աշխատանքները ԱՄՆ-ում, տեղափոխվել Շվեյցարիա և կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա։ Բացի դրանից, վեպը ստիպեց մեծ ուշադրություն դարձնել Նաբոկովի տաղանդին՝ դարձնելով նրան Եվրոպայի և Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկը։

Հետաքրքիր է, որ գործը առաջինը տպագրած հրատարակչությունը՝ «Օլիմպիա Պրեսսը», ինչպես հետագայում Նաբոկովը նկատեց, տպագրում էր իր գրչին մոտ գրքեր։ Գրավիչ աղջկա կերպարը Նաբոկովի մոտ առաջին անգամ առաջացավ բեռլինական «Լիլիթ»[19][20] բանաստեղծությունը կարդալիս։ 1939 թվականին նա գրեց «Կախարդը» պատմվածքը, որը որոշ չափով նման էր «Լոլիտա»-ին։

Ռուսերեն թարգմանություն խմբագրել

Նաբոկովը ինքնուրույն թարգմանեց «Լոլիտա»-ն անգլերենից ռուսերեն։ Այն 1967 թվականին լույս տեսավ նյույորքյան «Ֆեդրա» հրատարակչությունում։

ԽՍՀՄ-ում գիրքը արգելվեց և առաջին անգամ լույս տեսավ միայն 1989 թվականի վերակառմավորման ժամանակ, «Իզվեստիա» հրատարակչությունում՝ «Արտասահմանյան գրականություն» սերիայում։ Սա երկրորդ և վերջին ստեղծագործությունն էր հենց հեղինակի կողմից թարգմանված։ Առաջինը ինքնակենսագրության ազատ հեղինակային թարգմանություն էր «Conclusive Evidence»՝ ռուսական տարբերակում «Ուրիշ ափեր» անվանումը ստացած»։

Փլեյբոյին 1964 թվականին տված հարցազրույցում հեղինակը այպես խոսեց իր ծրագրերի մասին.

  Այն ժամանակ, երբ ես նայում էի «Լոլիտա»-ի թարգմանությունները այն լեզուներով, որոնք չգիտեմ՝ ճապոներեն, ֆիններերն կամ արաբերեն, մտքիս եկավ մի բան, որ եթե դրանք բոլորը միասին վերցնեմ մի հատորը ավելի հաստ լինի։ Հետո ես մտածեցի մեկ ուրիշ բան։ Ես երևակայեցի, որ հեռու ապագայում ին-չոր մեկը կվերցնի ու կհրապարակի «Լոլիտա»-ի ռուսալեզու թարգմանությունը։ Ես լարեցի իմ ներքին հեռադիտակը ապագայի այդ կետի վրա և տեսա, որ յուրաքանչյուր պարբերությունը՝ թակարդներով չլցված, կարող է տգեղանալ թարգմանական սխալների պատճառով։ Չարամիտ թարգմանչի ձեռքում «Լոլիտա»-ի ռուսերեն տարբերակը կարող էր լիովին վերափոխվել՝ դառնալով գռեհիկորեն կռահելի ու սխալական։ Եվ ես որոշեցի թարգմանել ինքս։ Հիմա պատրաստ է ուղիղ 60 էջ։  

Գրողի վերաբերմունքը ռուեսերն լեզվի նկատմամբ անդառնալիորեն փոխվեց։ Ի վերջաբան հեղինակը գրում է «Լոլիտա»-ի ամերիկյան հրատարակչությանը.

  Իմ անձնական ողբերգությունը, որը չի կարող և պետք չէ վերաբերի ոչ ոքի, դա այն է, որ ես ստիպված եմ եղել հրաժարվել իմ բնական խոսքից, իմ ոչ մի բանից չամաչող, հարուստ, անսահմանորեն ինձ լսող ռուսական վանկից՝ հանուն երկրորդական դասի անգլերենի[21]»:  

Սակայն, ռուսերեն թարգմանությունը ունեցավ հետևանքներ, որոնցում Նաբոկովը վերանայում է իր վերաբերմունքը մայրենի լեզվի ննկատմամբ։ Նաբոկովը կանգնում է այն բանի վրա, որ.

  Գիտական բարեխղճությունը ստիպեց ինձ ռուսերեն տեքստում պահպանել ամերիկյան վերջաբանը<…> Այս թարգմանության պատմությունը հիասթափության պատմություն է։ Ցավոք, այն «սքանչելի ռուսերենը», որը, թվում էր, սպասում է ինձ ինչ-որ տեղ, ծաղկում՝ ինչպես հավատարիմ գարունը փակ դարպասների հետևից, որոնց բանալիները այսքան տարի թաքցրվել են ինձնից, իրականում գոյություն չունեն, և դարպասների այն կողմ ոչ այլ ինչ է, քան ածխացած կոճղեր և աշնանային անհույս ճամփաներ, իսկ բանալին ավելի շատ նման է ագռավուկի։  

2003 թվականին Ալեքսանդ Սվիրիլինը փաստեց, որ ռուսերեն «Լոլիտա»-ում հատված է բացակայում երրորդ գլխի երկրորդ մասից[22]։ Նրա կարծիքով, որը կիսում էր նաև գրողի որդին՝ Դմիտրին, հատվածը բաց է թողնվել Նաբոկովի անուշադրության պատճառով։ Հետագա հրատարակություններում բացթողումը վերականգվել էր։ Տեքստը թարգմանվել է Ալեքսանդր Սվիրինի և Դմիտրի Նաբոկովի կողմից։

Սյուժե (դիպաշար) խմբագրել

Մաս առաջին խմբագրել

Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր։ Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին։ Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից)։ Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ։

Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է և բուժելով հոգեկան խնդիրները սանատորիայում, նա տեղափոխվում է փոքրի նորանգլիական քաղաք Ռամզդելը, որպեսզի լռության ու հանգստի մեջ շարունակի զբաղվել գրականագիտությամբ։ Նա սենյակ է վարձակալում երերսունհինգ տարեկան կնոջ՝ Շառլոտտա Գեյզի տանը, ով միայնակ դաստիարակում էր իր տասներկուամյա աղջնակին (տանը նրան անվանում են «Լո», «Լոլա», «Դոլլի»)։ Հումբերտին ցնցում է Դոլորեսի և Անաբելի նմանությունը, և նա որոշում է մնալ այդ տանը։ Ի հաջողություն նրա՝ Շառլոտտան սիրահարվում է իր տան բնակչին, և, մինչ Դոլորեսը ամառային ճամբարում էր գտնվում, նրանք ամուսնանում են։ Հումբերտը ոչ մի զգացմունք չի տածում Շառլոտտայի նկատմամբ (ինչպես մնացած մեծահասակ կանանց), բայց օգտագործում է այդ հնարավորությունը՝ Դոլորեսի կողքին գտնվելու համար (որին նա փաղաքշական անվանում է Լոլիտա)։

Որոշ ժամանակ անց Շառլոտտան հայտնաբերում է Հումբերտի օրագիրը, որում նա բացահայտում էր իր գաղտնի զգացմունքները Լոլիտայի նկատմամբ։ Ցնցվելով այդ նորությունից՝ նա դատապարտում է Հումբերտին՝ անվանելով «նողկալի, ստոր, հանցավոր խաբեբա»։ Նա արագորեն որոշում է փախչել, բայց փոստ գնալիս (Լոլիտային և ծանոթներին նամակ գրելու համար) վրաերթի է ենթարկվում և տեղում մահանում։ Հումբերտը հետ է բերում Լոլիտային ճամբարից, բայց ստում է նրան, թե մայրը պարզապես հիվանդանոցում է։ Գիշերը նա ցանկանում էր Լոլիտային քնեցնել. քնաբեր է լցնում նրա խմիչքի մեջ, բայց աղջիկը անհանգիստ էր քնում։

Ավելի ուշ Հումբերտը խոստովանում է Լոլիտային, որ մայրը մահացել է, և աղջկա խմամակալության համար ինքն է պատասխանատու։ Ռամզդել վերադառնալու փոխարեն նա Լոլիտայի հետ գնում է շրջելու ամբողջ Ամերիկայում՝ կանգնելով ոչ մեծ հյուրանոցներում։ Հումբերտը Լոլիտայի համար գնում էր նորաձև հագուստներ, կոմիքսներ և քաղցրավենիք՝ սպառնալով, որ եթե ինչ-որ մեկին պատմի իրենց կապի մասին, նրան կտեղափոխի մանկատուն։

Մաս երկրորդ խմբագրել

Գրեթե կես տարվա թափառումներից հետո նրանք կանգ են առնում Բյորդսլեյ քաղաքում, որտեղ Լոլիտան սկսում է հաճախել աղջիկների համար նախատեսված դպրոց։ Հումբերտին քայքայում է խանդի զգացումը Լոլիտայի հասկակիցների նկատմամբ։ Նա սկսում է հետևել աղջկա ամեն քայլին, արգելում է մասնակցել դպրոցական երեկույթներին ու շփվել տղաների հետ։ Նոր հարևանները նրա հոգատարությունը ընդունում են իբրև սիրող հոր մտահոգություն, սակայն Հումբերտին համարում են պահպանողական։ Նա մի կերպ թույլ է տալիս աղջկան հաճախել թատերական խմբակ, որտեղ նա ուրիշ աղջիկների հետ սովորում է Կուիլտիի և Վիվիան Դամոր-Բլոկի պիեսները։ Պրեմիերայի նախօրեին Հումբերտը հայտնաբերում է, որ Լոլիտան բաց է թողել պարապմունքները՝ գնալով անհայտ է, թե ուր։ Նրանց մեջ մեծ վիճաբանություն է տեղի ունենում։ Լոլիտան փախչում է տնից, Հումբերտը, փնտրելով նրան ամբողջ քաղաքում, կարողանում է գտնել։ Այն ժամանակ, երբ նրանք վերջապես հանդիպում են, Լոլիտան հայտատարում է, որ «մեծ որոշում» է ընդունել և առաջարկում հեռանալ քաղաքից։

Նրանք կրկին ճամփորդում են Ամերիկայով, բայց Հումբերտը շուտով նկատում է, որ նրանց ամենուր հետևում է ինչ-որ անծանոթ մարդ։ Նա հասկանում է, որ այդ մարդը Լոլիտայի հետ պայմանավորվածություն ունի, բայց չգիտի՝ ինչ անել։ Ճանապարհին Լոլիտան հիվանդանում է, և Հումբերտը ստիպված է լինում թողնել նրան հիվանդանոցում։ Շուտով աղջիկը կամաց-կամաց լավանում է, բայց, երբ Հումբերտը պատրաստվում էր նրան տանել հիվանդանոցից, իմանում է, որ աղջիկը փախել է այն մարդու հետ, ում իր հորեղբայրն էր համարում։ Հումբերտը խելագարի պես սկսում է փնտրել Լոլիտային ու նրան «առևանգողին», բայց անարդյունք։ Ժամանակի ընթացքում նա դադարեցնում է որոնումները և հարաբերություններ սկսում Ռիտա անունով կնոջ հետ, բայց չի մոռանում Լոլիտային։

Մի քանի տարի անց Հումբերտը նամակ է ստանում արդեն տասնյոթամյա Լոլիտայից, որում նա խնդրում էր որոշակի գումարով օգնել իրեն։ Աղջիկը ամուսնացած էր, հղի, նրա ամուսինը ոչինչ չգիտեր իր անցյալի մասին։ Հումբերտը գնում է նրա ամուսնու տուն, և աղջիկը բացահայտում է գաղտնիքը. այդ տղամարդը Քլեր Կուիլտին էր՝ այն պիեսի հեղինակը, որում պիտի խաղար Լոլիտան։ Նա ծանոթ էր Լոլիտայի հետ դեռևս մանկուց. օգնել էր աղջկան թողնել հիվանդանոցը, բայց ավելի ուշ փորձել էր ստիպել նրան՝ նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմերում, և աղջիկը փախել էր նրանից։ Այդ ամենից հետո նա տարբեր աշխատանքներ էր փոխել՝ մինչև կհանդիպեր իր ապագա ամուսնուն։

Հումբերտը որոշում է վրեժ լուծել Կուիլտիից։ Նա գտնում է նրան և սպանում, որից հետո կալանվում։ Իր պատմությունը նա գրում է բանտում։ Խմբագրի ֆիկտիվ «նախաբանից» իմանում ենք, որ Հումբերտը մահացել է սրտի կաթվածից՝ չդիմանալով մինչև դատավարությունը, իսկ «միսսիս Ռիչարդ Սքելլերը», այսինքն՝ Լոլիտան, մահացել է ծննդաբերության ժամանակ՝ լույսաշխարհ բերելով մահացած աղջկա։

Գրական ակնարկներ խմբագրել

Գրականագետ Ալեքսանդր Մ. Լյուքսեմբուրգը Լոլիտան անվանում է «ծայրահեղ դժվար տեքստ՝ հագեցած բառախաղերով, ակնկարկներով, պարոդիայի տարրերով և խաչվող հղումներով»։

2005 թվականին գերմանացի գիտնական Միայել Մաառը հայտարարեց, որ Նաբոկովը սյուժեն և հերոսուհու անվանումը վերցրել է գերմանալեզու ոչ շատ հայտնի հեղինակ Հայնց ֆոն Լիխբերգի նույնանուն գրքից։ Նրա կարծիքով երկու պատմություններն էլ նույնանման են. երկուսում էլ հերոսը սիրահարվում է երիտասարդ աղջկա, երկու գործի վերջում էլ աղջիկը մահանում է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olsen L. Lolita: A Janus TextSimon & Schuster, 1995. — P. 102. — ISBN 978-0-8057-8355-1
  2. Schweighauser P. Metafiction, Transcendence, and Death in Nabokov's Lolita // Nabokov Studies — 1990. — Vol. 5. — P. 99—116. — ISSN 1080-1219; 1548-9965doi:10.1353/NAB.2011.0035
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nabokov V. The Annotated Lolita / A. AppelVintage Books, 1991. — ISBN 978-0-307-78808-5
  4. Connolly J. W. A Reader's Guide to Nabokov's "Lolita"Academic Studies Press, 2009. — P. 18. — ISBN 978-1-934843-65-9
  5. Olsen L. Lolita: A Janus TextSimon & Schuster, 1995. — P. 82. — ISBN 978-0-8057-8355-1
  6. 6,0 6,1 Connolly J. W. A Reader's Guide to Nabokov's "Lolita"Academic Studies Press, 2009. — P. 17. — ISBN 978-1-934843-65-9
  7. Olsen L. Lolita: A Janus TextSimon & Schuster, 1995. — P. 34. — ISBN 978-0-8057-8355-1
  8. Green M. Tolstoy and Nabokov: The Morality of Lolita // Vladimir Nabokov's Lolita / H. Bloom — 1966. — P. 25.
  9. Appel A. Lolita: The Springboard of Parody // Vladimir Nabokov's Lolita / H. Bloom — 1967. — P. 36.
  10. Bader J. Lolita: The Quest for Ecstasy // Vladimir Nabokov's Lolita / H. Bloom — 1972. — P. 53.
  11. Olsen L. Lolita: A Janus TextSimon & Schuster, 1995. — P. 89. — ISBN 978-0-8057-8355-1
  12. Pifer E. Vladimir Nabokov's Lolita: A CasebookOUP, 2003. — P. 9. — ISBN 0-19-515032-5
  13. 13,0 13,1 Nabokov V. LolitaFrance: Olympia Press, G. P. Putnam's Sons, Weidenfeld & Nicolson, Fawcett Publications, 1955.
  14. Rampton D. Lolita // Vladimir Nabokov's Lolita / H. Bloom — 1984. — P. 100.
  15. Haegart J. Artist in Exile // Engl. Lit. Hist.JHU Press, 1985. — P. 779. — ISSN 0013-8304; 1080-6547
  16. Nabokov V. LolitaPenguin Classics, 2010. — ISBN 978-0-14-119367-0
  17. «100 Best Novels». Modern Library. 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  18. ALL TIME 100 Novels — Time Արխիվացված 2011-11-01 Wayback Machine time.com
  19. Набоков В. В. «Лилит»
  20. Владимир Набоков, «Лилит». Экранизация: студия «К36». ՅուԹյուբում
  21. Набоков В. В. Американский период. Собрание сочинений в 5 томах. — СПб.: Симпозиум, 2008. — Т. 2. — 672 с. — ISBN 978-5-89091-379-1
  22. Иван Атлантов. (2003 թ․ հունվարի 31). «Найдена пропавшая страница из романа Набокова «Лолита»». «Известия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լոլիտա (վեպ) հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլիտա (վեպ)» հոդվածին։