Լոլա Կուետո

մեքսիկացի նկարիչ, փորագրիչ, դիզայներ, տիկնիկագործ և մանկավարժ

Լոլա Կուետո (իսպ.՝ Lola Cueto, իսկական անունը՝ Մարիա Դոլորես Վելասկես Ռիվաս, իսպ.՝ María Dolores Velázquez Rivas, մարտի 2, 1897(1897-03-02)[1][2], Azcapotzalco, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 24, 1978(1978-01-24)[3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի նկարիչ, փորագրիչ, դիզայներ, տիկնիկագործ և մանկավարժ։ Առավել հայտնի է մանկական թատրոնում իր աշխատանքով, որտեղ դեկորացիաներ է ստեղծել տիկնիկային ներկայացումների համար։ Նկարչուհու աշխատանքը կապված է նաև մեքսիկական արհեստների և ժողովրդական արվեստի հետ, նա ստեղծել է papel picado և մեքսիկական ավանդական ձեռագործ խաղալիքներ։

Լոլա Կուետո
Ի ծնեիսպ.՝ María Dolores Velázquez Rivas
Ծնվել էմարտի 2, 1897(1897-03-02)[1][2]
ԾննդավայրAzcapotzalco, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էհունվարի 24, 1978(1978-01-24)[3] (80 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություննկարչուհի, տիկնիկագործ, համալսարանի դասախոս և նկարիչ-փորագրող
ՈւսուցիչԿառլոս Ալվարադո
ԱմուսինԽերման Կուետո
ԶավակներՄիրեյա Կուետո

Կենսագրություն խմբագրել

Լոլա Կուետոն ծնվել է 1897 թվականի մարտի 2-ին, Մեխիկո քաղաքի Azcapotzalco մունիցիպալիտետում Մանուել Սեխուդոյի (Manuel Mateos Cejudo) և Անա Մարիա Ռիվասի (Ana María Rivas de Ricard) ընտանիքում[4]։ Հետագայում նա իր համար վերցրել է Վելասկես ազգանունը՝ իր մոր երրորդ ամուսնու՝ Խուան Վելասկեսի (Juan Velázquez) անունով։

Ընդունվել է Սան Կառլոս ակադեմիա, երբ ընդամենը տասներկու տարեկան է եղել՝ լինելով առաջին աղջիկ աշակերտուհիներից մեկը՝ խախտելով այն ժամանակվա կրթության մեջ կանանց համար սահմանված նորմերը։ Ընդգրկված է եղել այն ուսանողական խմբի կազմում, որտեղ սովորում են Խոսե Դավիդ Սիկեյրոսը և Անդրես Աուդիֆրեդը[5], ովքեր ապստամբել են ակադեմիայում դասավանդման ավանդական մեթոդների դեմ։ Ենթադրվում է, որ Կուետոն առաջին աշակերտուհիներից է, որին թույլատրվել է մասնակցելու մերկ բնորդուհիների դասերի։ Մեքսիկական հեղափոխությունը ընդհատել է նրա ուսումը, նա հետագայում շարունակել է ուսանել Escuela Nacional de Bellas Artes դպրոցում, այնուհետև Escuelade Pinturaal Aire Libre դպրոցում Santa Anita-ում, որը հայտնի է նաև որպես Escuelade Barbizón (ստեղծել և ղեկավարել է Ալֆրեդո Ռամոս Մարտինեսը)։

 
Միրեյա Կուետո
 
Տիկնիկ (ցուլ) Լոլա Կուետոյի կողմից ցուցադրված Մեքսիկայի Ուամանտլ քաղաքի Տիկնիկների ազգային թանգարանում

Ավարտելուց հետո նա սկսեց իր մանկավարժական կարիերան որպես նկարչության ուսուցչուհի բանվորական երեկոյան դպրոցում։ 1919 թվականի սեպտեմբերի 24-ին նա ամուսնացավ ավանգարդ քանդակագործ Խերման Կուետոյի հետ, իսկ 1924 թվականին նրանք բնակություն են հաստատել մասնավոր առանձնատանը՝ դառնալով Դիեգո Ռիվերայի և Գուադուլուպե Մարինի հարևանները։ Ամուսնու հետ ներգրավված են եղել գեղարվեստական և ինտելեկտուալ շրջանակներում, հիմնականում, այսպես կոչված, Մեխիկոյից էստրիդենտիստների, որոնց թվում են եղել Ռամոն Ալվա դե լա Կանալը, Ֆերմին Ռևուելտասը, Հերման Լիստ Արզուբիդը, Մանուել Մեյփլս Արսեն և Արկել Վելան։

1920 թվականի մայիսի 5-ին նրանք ունեցան դուստր՝ Անա Մարիա Կուետո Վելասկեսին (AnaMaríaCuetoVelázquez), իսկ 1922 թվականի փետրվարի 3-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Միրեյա Կուետոն։

1927-1932 թվականներին ամուսինները բնակվում էին Եվրոպայում։ Սկզբում նրանք մեկնել են Սանտանդեր (Իսպանիա), ապա հաստատվել Փարիզում։ Նկարչուհի Մարիա Բլանշարի հետ մտերմությունը թույլ է տվել նրանց երկուսին էլ գեղարվեստականորեն զարգանալ, հենց նա էլ Հերմանին և Լոլային ծանոթացրել է Անգելինա Բելովայի հետ։ Այստեղ Լոլա Կուետոն նախ ծանոթացել է տիկնիկների ստեղծման ու ձևավորման ձեռագործ աշխատանքներին, մասնակցել է նաև գոբելենի ցուցահանդեսների Իսպանիայում, Ֆրանսիայում և Հոլանդիայում։ 1931 թվականին Լոլան և Հերմանը ծանոթացել են Հերման Արզուբիդեի հետ և միասին ստեղծում են տիկնիկային ծրագիր։ 1932 թվականին Մարիա Բլանշարի մահից հետո Կուետո Վելասկես ամուսինները որոշել են վերադառնալ Մեքսիկա։ 1923 թվականի հուլիսի 29-ին վերադառնալով հայրենիք՝ Լոլան սկսել է աշխատել որպես ուսուցիչ Ժողովրդական կրթության նախարարության տեխնիկական կրթության վարչությունում կանանց համար նախատեսված արվեստի և արհեստների արհեստանոցում։ Հեղափոխական գրողների և արվեստագետների լիգայի անդամ Անգելինա Բելովայի, Թեոդորո Մենդեսի, Էնրիկե Ասադի, Գրասիելա Ամադորի, Լեոպոլդո Մենդեսի, Ռոբերտո Լագոյի և Աբել Պլենի հետ միասին նրանք ստեղծել են առաջին տիկնիկային թատրոնը Մեքսիկայում[6], 1933 թվականին նրանք ունեցան իրենց առաջին տիկնիկային կերպարները՝ Comino, El gigante Melchor և ElRenacuajopaseador: 1934 թվականին Լոլա Կուետոն դարձել է թատրոնի անիմատոր Teatro Escolar-ի կերպարվեստի ամբիոնում։

1936 թվականին հայտնվել է Nahual ընկերությունը՝ Լոլա Կուետոյի, Ֆրանցիսկա Չավեսի, Ռոբերտո Լագոյի և Գիլերմո Լոպեսի գլխավորությամբ, որը մինչև 1966 թվականը Կոլորին խմբի հետ բեմադրել է անթիվ տիկնիկային ներկայացումներ։ Նույն թվականին Կուետոն նշանակվել է գոբելենի ուսուցիչ Colegiode La Paz Vizcaínas դպրոցում։ 1939-1942 թվականներին սովորել է փորագրություն և վիմագրություն Պլաստիկ արվեստի ազգային դպրոցում (Escuela Nacional de Artes Plásticas):

1940 թվականի հուլիսի 19-ին Լոլան բաժանվել է ամուսնուց և նույն թվականին ընդունվել Orden Rosacruz-AMORC միաբանություն, որտեղ մնացել է մինչև իր կյանքի վերջը։

1944 թվականին Լոլա Կուետոն Ռոբերտո Լագոյի հետ վարպետության դասեր է անցկացրել և դասավանդել Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում, Asociación Puppeters of America-ի հրավերով։ 1950-1961 թվականներին Mexico City Collage քոլեջում (այժմ՝ Ամերիկայի համալսարան) դասավանդել է փորագրություն։ Նրա աշակերտներից են եղել Առնոլդ Բելկինը և Խոսե Լուիս Կուևասը։

Լոլա Կուետոն մահացել է 1978 թվականի հունվարի 24-ին Մեխիկոյի իր սեփական տանը՝ մետաբոլիկ ացիդոզի և շաքարային դիաբետի հետևանքով։ Թաղված է Սան Անխել քաղաքի Էլ Կարմեն (այժմ՝ թանգարան) պատմական համալիրում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Լոլա Կուետոն Մեքսիկայի եզակի կին նկարչուհիներից մեկն էր՝ Մարիա Իսկիերդոյի, Օլգա Կոստայի և Հելեն Էսկոբեդոյի հետ միասին, այն ժամանակ, երբ ոլորտում գերակշռել են տղամարդիկ։

Կուետոն լայնորեն հայտնի է մանկական տիկնիկային թատրոնում իր աշխատանքով, որտեղ նա ստեղծել է տիկնիկներ և թատերական դեկորացիաներ։ Համարվել է մանկապատանեկան թատրոնի համար տիկնիկների ստեղծման վարպետ և նորարար։ Իր կարիերայի ընթացքում ստեղծել է քանդակներ, գծանկարներ, ջրաներկ, յուղաներկով և գուաշով նկարներ, գոբելեններ, տպագրություններ, ակվատինտներ։ Նրա վաղ շրջանի նկարները հիմնականում իմպրեսիոնիստական բնապատկերներ են։ Նրա ավելի ուշ շրջանի աշխատանքները կենտրոնացած էին մեքսիկական արհեստագործական և ժողովրդական արվեստի վրա՝ թե՛ գեղանկարչության, թե՛ ձեռագործ աշխատանքների ոլորտում։ Նրա նշանավոր ստեղծագործությունները ներառում են գոբելեններ և այլ աշխատանքներ կտորների վրա։ Դրանց որոշ մասը ոգեշնչվել են Շարտրի և Բուրժի գոթական տաճարների վիտրաժներով, ինչի արդյունքում նկարիչը ստեղծել է կրոնական թեմաներով մի քանի գոբելեններ։

Կուետոն իր կենդանության օրոք շատ ցուցահանդեսներ չի ունեցել, ինչը նկատել են քննադատները։ Կուետոյի մահից անմիջապես հետո Մեքսիկական Պլաստիկի սրահում կազմակերպվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Երեսուն տարի անց՝ 2009 թվականին, տեղի է ունեցել Կուետոյի աշխատանքի հետահայաց ցուցադրությունը՝ կազմակերպված Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտի կողմից։

Մատենագիտություն խմբագրել

  • Oscar Cid de León (2009). «Hacen justicia a Lola Cueto». Reforma (México, D. F.). p. 18.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/237895
  2. 2,0 2,1 Lola de Cueto (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Tesoros del Registro Civil Salón de la Plástica Mexicana. — Mexico: Government of Mexico City and CONACULTA, 2012. — С. 62.
  5. Andres C. Audiffred
  6. De títeres y titiriteros − Así lo relató Arqueles Vela

Արտաքին հղումներ խմբագրել