Լոիս Համիլտոն (անգլ.՝ Lois Hamilton, հոկտեմբերի 14, 1952(1952-10-14) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 23, 1999(1999-12-23), Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), ամերիկացի դերասանուհի[2], մոդել, նկարչուհի, քանդակագործ, գրող, օդաչու[3]։

Լոիս Համիլտոն
անգլ.՝ Lois Hamilton
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1952(1952-10-14) կամ հոկտեմբերի 14, 1943(1943-10-14)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 23, 1999(1999-12-23)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԳերեզմանValhalla Memorial Park Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹեմփլի համալսարան և Ֆլորենցիայի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, քանդակագործ, օդաչու, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ֆոտոմոդել, նկարչուհի և գրող

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ֆլորենցիայի համալսարանում, որտեղ ստացել է հոգեբանի և նկարչի որակավորում, այնուհետև ուսումը շարունակել է Ֆլորիդա քաղաքի Թեմփլի համալսարանում։

Կարիրա խմբագրել

1970-ական թվականների սկզբին նա իր գործունեությունը սկսել է գովազդի բնագավառում․ աշխատել է «Ford Models» մոդելային գործակալությունում և որպես ֆոտոմոդել լուսանկարվել «Cosmopolitan», «Fortune», «Mademoiselle», «Vogue Italia», «Prevue», «Neue Revue Illustrierte», «Newsweek», «Paris Match», «Hello», «Redbook», «Ladies' Home Journal», «Glamour», «Time» և այլ ամսագրերի համար։ Լոիսը աշխատել է նաև գովազդային ընկերությունների հետ և նկարանահանվել ավելի քան 150 գովազդում։

1972 թվականի սկզբին նա տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է նկարահանվել ֆիլմերում։ 1972 թվականին Լոիսը առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է ոչ հայտնի դեր՝ սրճարանի աղջկա։ Վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվել նա եղել է «Բոբի գիշերային ելքը» ֆիլմը։ Այս ֆիլմում Լոիսը խաղացել է Բոբի խորթ մոր դերը[4]։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել Լոիսի մահից 5 տարի անց։ Ընդհանուր հաշվով նա նկարահանվել է 23 ֆիլմում։

Լոիսը եղել է պրոֆեսիոնալ օդաչու։ Ընդհանուր առմամբ նա ավելի քան 600 ժամ թռիչք է կատարել և ստացել բարձրագույն պիլոտաժի կոչում։ Համիլթոնը նաև փորձառու նկարիչ, քանդակագործ ու գրող էր։

Անձնական կյանք, ավտովթար, մահ խմբագրել

Լոիսը ամուսնացած է եղել Չարլզ Քնեպոմի հետ[5]։

1999 թվականին Լուիսը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո նրա ֆիզիկահոգեբանական վիճակը լուրջ վատթարացել է։ Նույն թվականի դեկտեմբերի 23-ին նա փակվել է Ռիո դե Ժանեյրոյի «Sheraton» հյուրանոցի իր համարում, ընդունել բարձր չափաբաժնի քնաբեր դեղեր, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Նա հուղարկավորվել է Բըրբանք քաղաքի «Valhalla Memorial Park Cemetery» գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Лоис Хэмилтон - фильмография, все фильмы, фото, публикации». www.film.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  3. Skin (2004 թ․ դեկտեմբերի 9). Mr. Skin's Skincyclopedia: The A-to-Z Guide to Finding Your Favorite Actresses Naked (անգլերեն). Macmillan. ISBN 9780312331443.
  4. Bob's Night Out, Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին
  5. Lois Hamilton — Biography

Արտաքին հղումներ խմբագրել