Լյուսի Մոդ Մոնտգոմերի (նոյեմբերի 30, 1874(1874-11-30)[1][2][3][…], Էդուարդ արքայազնի կղզի, Կանադա - ապրիլի 24, 1942(1942-04-24)[1][2][3][…], Տորոնտո, Կանադա), կանադացի գրող, հայտնի է կարմրահեր աղջկա՝ որբ Աննա Շիրլիի մասին գրված իր գրքերի շարքով։ Մոնտերը դարձել է Բրիտանական կայսրության և Ֆրանսիայի գրական և գեղարվեստական ինստիտուտի շքանշանակիր, հայտարարվել է Կանադայի ազգային պատմական նշանակություն ունեցող մարդ[6]։

Լյուսի Մոդ Մոնտգոմերի
անգլ.՝ Lucy Maud Montgomery
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1874(1874-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրԷդուարդ արքայազնի կղզի, Կանադա
Մահացել էապրիլի 24, 1942(1942-04-24)[1][2][3][…] (67 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա[2]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունPrince of Wales College? (1894)[4] և Dalhousie University? (1896)[4]
ԵրկերԱննան կանաչ կտուրներից[5], Anne of Avonlea?[5], Anne of the Island?, Emily of New Moon?, Jane of Lantern Hill?, Rilla of Ingleside?, Anne of Ingleside?, Anne's House of Dreams?, Rainbow Valley?, Emily's Quest?, Emily Climbs?, The Story Girl?, The Golden Road?, Pat of Silver Bush?, Mistress Pat? և The Blue Castle?
Մասնագիտությունգրող, վիպասան, մանկագիր, բանաստեղծուհի, օրագրի հեղինակ, կենսագիր, վիպասան, լրագրող և ուսուցչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
Կայքlmmontgomery.ca
 Lucy Maud Montgomery Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

 
Լյուսի Մոդը 10 տարեկանում, 1884 թվական

Լյուսի Մոդ Մոնտգոմերին ծնվել է Էդուարդ արքայազնի կղզիում գտնվող Կլիֆտոն (ներկայիս Նյու Լոնդոն)քաղաքում 1984 թվականի նեյմբերի 30-ին։ Նրա մայրը՝ Կլարա Վուլներ Մակնիլ-Մոնտգոմերին անգլ.՝ Clara Woolner Macneill մահացել է դստեր ծննդից 21 ամիս անց՝ տուբերկուլյոզից։ Վշտից դժբախտացած հայրը՝ Հյու Ջոն Մոնտգոմերին անգլ.՝ Hugh John Montgomery աղջկա խնամակալությունը հանձնել է մահացած կնոջ ծնողներին[7]։ 7 տաի անց նա տեղափոխվել է Էդուարդ արքայազնի կղզու հյուսիս-արևմուտք[8]։ Այդ պահից ի վեր նա ապրել է մորական կողմի բարեկամների՝ պապիկի՝ Ալեքսանդր Մերկվիսի(անգլ.՝ Alexander Marquis Macneill, 1841-1900) և տատիկի՝ Լյուսի Վուլներ Մակնիլլի (անգլ.՝ Lucy Woolner Macneill) հետ, ոչ հեռու Կավենդիշից։

Նրան Լյուսի են անվանել իր տատիկի, իսկ Մոդ՝ Վիկտորյա թագուհու դստեր՝ Ալիսա Մոդ Մարի թագուհու պատվին։ Աղջիկը չի սիրել իր առաջին՝ Լյուսի անունը և վերցրել է Մոդ անունը[6]։ Մոնտգոմերիի կրթված, հարուստ նախնիները եկել են Սուրբ Ջոնի (ներկայիս Էդուարդ արքայազնի կղզի) կղզու ափերից 1770-ական թվականներին։ Նրա նախապապերն աշխատել են տեղի օրենսդիր մարմնում[6]։

Մեծանալով խստության պայմաններում, փոքրիկ Մոդն իրեն շատ մենակ էր զգում, չնայած նրան, որ կողքին ապրում էին բարեկամներն ու իրենց երեխաները, իր համար հորինում էր մտածացին ընկերներ, հեքիաթային աշխարհներ, շատ էր կարդում և պատմություններ հորինում[9][10]։ Արքայազն Էդվարդ կղզու բնության հանդեպ ակնածալից վերաբերմունքը, որն օրագրում կոչվում էր «բռնկում», ավելի ուշ արտացոլվել է հերոսուհի Էն Շիրլիի կողմից բնության հուզական ընկալման մեջ[11]։

1890-1891 թվականներին Մոդն ապրել և մեկ տարվա կրթություն է ստացել Կավենդիշում, իր հոր և խորթ մոր՝ Մերի Էնն Մաքրեյի հետ, որի հետ հարաբերություններ չեն ստեղծվել[8][12]։ 1901 թվականին Մոդն իր օրագրում գրել է, թե ինչպես է 13 տարեկանում զգացել «ապագա փառքի առաջին երազանքները» և հրապարակել բանաստեղծությունները, իրեն զգալով «տեղի հայտնիություն»։ Չնայած հրատարակչության մերժումներին, սկսնակ բանաստեղծուհին հավատում էր, որ մի օր վերելք կապրի[13]։

1890 թվականի նոյեմբերին Շարլոտաունի «The Daily Patriot» թերթը հրապարակել է Լ. Մ. Մոնտգոմերիի «On Cape LeForce» բանաստեղծությունը։ Նա իր վաղ գործերը ներկայացրել է Մոդ Կավենդիշ կամ Ջոյս Կավենդիշ կեղծանունների տակ՝ թաքցնելով իր մասնագիտական ինքնասիրությունը, հետագայում անցել է Լ.Մ Մոնտգոմերի անունին՝ թաքցնելով սեռը[6][8][10]։

1983 թվականին Կավենդիշում ավարտելով դպրոցական կրթությունը, Մոնտգոմերին ընդունվում է Շառլոտթաունի Արքայզն Ուոլսկու քոլեջ։ Նա մեկ տարում ավարտել է երկամյա կուրս և ստացել ուսուցչի վկայական։ 1895-1896 թվականներին նա գրականություն է սովորել Գալիֆակսի (Նոր Շոտլանդիա) Դալհուզի համալսարանում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ավարտին չի հասցրել[8]։

Կարիերայի սկիզբ խմբագրել

 
Տունը որտեղ ծնվել է Լյուսի Մոդ Մոնգոմերին (Նոր Անգլիա)

1890-ական թվականներին Մոնգոմերին կղզու տարբեր անկյուններում աշխատել է որպես ուսուցիչ, ինչպես նաև շարունակում էր տպագրել ամսագրերում։ 1897-1907 թվականներին նա հրատարակել է 100 պատմություն։

Լինելով գրավիչ Մոնգոմերին ունեցել է մի քանի սիրային պատմություն։ Դեռահաս տարիքում նա Կավենդիշում մերժեց Նեյթ Լոքհարտին[14]։ 1890-ականներին նրան սիրահարվել էր իր ուսուցիչներից մեկը, սակայն նա նախապատմությունը տվեց իր ընկերուհի Լաուրա Պրիչարդի եղբորը՝ Ուիլլ Պրիչարդին։ Մոնգոմերին մերժեց բոլոր ամուսնության առաջարկները, սակայն նա մինչև Պրիչարդի մահը շարունակեց ընկերական նամակագրությունը նրա հետ[14]։

1897 թվականին Մոնգոմերին իր հեռանկարները համարելով անորոշ, ընդունեց Էդվին Սիմփսոնի առաջարկությունը[8][9]։ Շուտով նա սիրահարվեց Հերման Լերդին և սկսեց ատել իր փեսացուին[9][15]։ Լեսելով իր հարազատներին, ովքեր պնդում էին, որ Լերդը արժանի չէ իրեն Մոնգոմերին խզեց նրա հետ կապը[11]։ Հետագայում նա ոչ մի սիրային կապ չունեցավ[10]։

1898 թվականին Մոնտգոմերին վերադարձավ Կավենդիշ, որպեսզի խնամի իր այրի տատին, որը մահացավ 1911 թվականին։ 1901-1902 թվականներին նա թղթակցել է «Morning Chronicle» և «The Daily Echo» ամսագրերին[8]։ Տուն վերադառնալով նա սկսեց աշխատել իր Աննան կանաչ կտուրներից գրքի վրա, որը լույս է տեսել 1908 թվականին և մեծ ճանաչում բերեց Մոնգոմերիին։

Ամուսնություն խմբագրել

 
Մոնտգոմերիի տունը Ակսբրիջում, որտեղ նա ապրել է 1911—1926 թվականներին և գրել է իր 22 ստեղծագործություններից 11-ը

Չնայած իր եկամուտներին Մոնտգոմերին հասկանում էր թե Կանադայում կնոջ համար ինչքան կարևոր է ամուսնանալը[12]։ 1911 թվականին՝ տատի մահից հետո նա ամուսնացավ պրեսբիտերական քահանա Իվենի (անգլ.՝ Ewen) Մակդոնալդի հետ[16] (1870-1943)[8]: Զույգը մեկնում է Օնտարիո, որտեղ Իվենը դառնում է տեղի պրեսբիտերական եկեղեցու՝ Սուրբ Պավլի քահանա։

Մոնտգոմերին իր մեղրամիսն անցկացրեց Անգլիայում և Շոտլանդիայում, որոնցից վերջինը նրան թվաց դղյակների, բլուրների, գազավորված լճերի և ջրվեժների «Հին հայրենիք»։ Մեծ Բրիտանիայում Մոնտգոմերին կարդացել է շատլանդացի գրողներ Ռոբերտ Բըրնսի և Վալտեր Սքոթի ստեղծագործությունները, որից հետո նրանք այցելել են գրական տեսարժան վայրեր՝ Լճային երկրամաս, Ստրատֆորդ ըփոն Էյվոն։ Չնայած այս ամենին ամուսինը չէր կիսում կնոջ հետաքրքրությունները[9]։

Հիմնվելով կանադա-շոտլանդական մշակութային ժառանգության վրա Մոնտգոմերին 1911 թվականին գրեց «Պատմիչ» (The Story Girl) վեպը[17]։ Մոնտգոմերին իր մյուս 11 գրքերը գրել է տանը, որը հիմա հանդիսանում է թանգարան (Lucy Maud Montgomery Leaskdale Manse Museum)[11]:

Մոնտգոմերին և Իվենը ունեցել են երեք որդի՝

  • Չեսթեր Մակդոնալդ Քեմերոն (անգլ.՝ Chester Cameron Macdonald) (1912—1964)
  • Ալեքսանդր Մակդոնալդ Հյու (անգլ.՝ Hugh Alexander Macdonald), տղան ծնվել է մահացած 1914 թվականի օգոստոսի 13-ին
  • Սթյուարդ Մակդոնալդ Իվեն (անգլ.՝ Ewan Stuart Macdonald) (1915-1982):

Պայքար հրատարակիչների հետ։ Էկրանավորում խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Մոնտգոմերիին պատեց մեղավորության զգացումը։ Ինչպես Համելնյան մկնորսը, որն այն ժամանակ հայտնվում էր իր օրագրի էջերում, նա իր կոչերով զինվորներին ուղարկում էր մահվան։ Համելնյան մկնորսի կերպարը հանդիպում է «Անյան և ծիածանի հովիտները» և «Ռիլլան Ինգլսայդից» գրքերի էջերում, որտեղ հերոսները հայտնվում են Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններում[9]։ Մոնտգոմերիի կյանքի կարևոր հենասյունը մնում է գրական գործունեությունը[14]։ Մոնտգոմերին Էնն Շիրլի գրքի վաճառքից ստանում էր 19-ի փոխարեն ընդամենը 7 ցենտ։ Հասկանալով, որ L.C. Page & Company-իի հրատարակիչ Լուի Քյուզ Փեյջը գողանում է նրանից, գրողը 1917 թվականին որոշում է փոխել հրատարակչին։ Փեյջը Մոնտգոմերիից պահանջում է իրեն վաճառել «Անին երազանքի տուն» գրքի հեղինակային իրավունքը և երբ նա հրաժարվում է, Փեյջը դադարում է վճարել նախկինում հրատարակված գրքերի հոնորարները։ Փեյջը նաև գրքերի իրավունքները վաճառում է Grosset & Dunlap-ին՝ շարունակելոով ճնշում գործադրել գրողի վրա։ Մոնտգոմերին դիմում է դատարան։ Փեյջը պնդում է, որ գրողը ֆինանսական ծախսերի պատճառով կհեռանա վարույթից և կհանձնվի։ Ի զարմանս նրա Մոնտգոմերին Բոսթոնում փաստաբան է վարձում և Փեյջին ներկայացնում Մասաչուսեթսի դատարան՝նրան մեղադրելով հոնորարի պահպանման և գրքերի իրավունքների ապօրինի վաճառքի համար[9]։

1920 թվականին Մոնտգոմերին վրդովված էր իր «Անյան կանաչ մեզոնիններից» (1919) ֆիլմի էկրանավորումից, որտեղ գլխավոր հերոսուհին, ում մարմնավորում էր Մերի Մայլզ Մինտերին, կանադուհուց վերածվել էր ամերիկուհու[13]։

 
Մերի Մայնը «Անյան կանաչ մեզոնիններից» համր ֆիլմում
Քաղցր, լավ նկարահանված բեմադրություն, սակայն եթե ես չիմանայի, որ դա նկարահանված է իմ գրքի հիման վրա, երբեք չէի հասկանա դա։ Բնապատկերները և մարդիկ «Նոր Անգլիայի»-ից էին, այլ ոչ թե «Արքայզն Էդուարդի կղզուց»... Ֆիլմում ցուցադրվող սկունսը և ամերիկյան դրոշը չեն հանդիպում կղզում։ Ես կարող էի վրդովվել վերջինիս նկատմամբ:

Լոս Անջելեսում ֆիլմի պրեմիերայի ժամանակ գլխավոր հերուսուհին որակվել է որպես գրական հերոսուհու իրական մարմնացում, իսկ մի լրագրող հեղինակին անվանել է «Պարոն Մոնտգոմերի»։ Գրողը հերոսուհու խաղը որակել է «քաղցր-մեղցր», իսկ տեսարանը, որտեղ ֆիլմի Էննը ատրճանակով սպառնում է մարդականց՝ անհնար իրական Էննի համար։ Գրողը չի խոսել 1919 և 1934 թվականների ֆիլմերի մասին։ Էկրանավորումներից ստացված ողջ եկամուտն ստացել է հրատարակիչ Փեյջը, որը իրավունքները վաճառել էր 1908 թվականին[13]։

Լ. Մ. Մոնտգոմերին մոտավորապես 1920 թվականին դադարել է զարգացնել Էնն Շիրլի մասին պատմությունը, օրագրում անկեղծանալով, որ հոգնել է հերոսուհուց։ 1921 թվականի փետրվարին նա գնահատել է որ Էննի մասին գրքերի վաճառքից վաստակել է մոտ 100 000 դոլար և օրագրում գրել է[11].

Ցավոք, դրանցով չես կարող երջանկություն գնել:

Գրողը հետագայում սկսել է գրել այլ երիտասարդ հերոսուհիների մասին, ինչպիսիք են Էմիլին կամ Պատը, սակայն նրանց մասին գրքերը չեն հասել Էննի մասին գրքերի հաջողությանը։ Նաև նա գրել է ոչ պակաս հանրաճանաչ արտասահմանյան վեպեր։

1925-ին Մասաչուսեթսի դատարանը որոշում է կայացրել հօգուտ Մոնտգոմերի, ապացուցելով 1908 թվականից հրատարակչի կողմից իր իրավունքների համակարգված խախտումները։ Փեյջը բոլոր միջոցներով փորձել է խուսափել վճարման ենթակա ծախսերը հոգալուց, իսկ 1927 թվականին սրտի կաթվածից մահացած հարազատ եղբոր մահվան մեջ մեղադրել է Մոնտգոմերիին, քանի որ Մոնտգոմերին նրան նույնպես դատի էր տվել։ Իրականում եղբայրները մոտ չէին, և Ջորջն ինքը է որոշել հեռանալ տպագրության գործից, հետ կանգնելով եղբորից ՝ նախքան 52 տարեկան հասակում մահանալը։ Փեյջն իր վճարումները չկատարելը հիմնավորելու համար ԶԼՄ-ներին ներկայացրեց իր մեղադրանքներն այն մասին, որ Մոնտգոմերին մեղավոր է ոչ միայն իր եղբոր, այլ նաև այլև սեփական ամուսնու անմեղսունակության մեջ։ Փեյջի պահվածքը խարխլեց նրա հեղինակությունը և գրողների վստահությունը։ 1920-ական թվականներից ի վեր նրա հրատարակչությունը վերատպել է հին գրքերը, քան հրատարակել նորերը:1928 թվականի նոյեմբերի 7-ին Լ. Մ. Մոնգոմերին ստացել է 15.000 դոլարի չեկ, որը նրան է փոխանցել Փեյջը[9]։

Չնայած ընթերցողների շրջանում մեծ ժողովրդականությանը, Լ.Մ. Մոնտգոմերիի գործերը քննադատները որակել են որպես մանկական կամ կանացի գրականություն։ Այնուամենայնիվ, Մոնտգոմերիի անունը հայտնվել է մեծագույն կանադացիների և կենդանի կանադացիների ցուցակներում[13]։

Հետագա տարիներ խմբագրել

1926 թվականին ՄաքԴոնալդների ընտանիքը տեղափոխվել է Օնտարիո նահանգի Նորվալի պրեսբիտերական միավորում (ժամանակակից Հոլթոն Հիլզ)։ Այսօր այստեղ Highway 7-ի Լյուսի Մոդ Մոնտգոմերի հիշատակին նվիրված այգին ավերված է։ 1934 թվականինին Իվան ՄաքԴոնալդն ինքն է մեկնել Գվելֆայի առողջարան։ Դուրս գրվելուց հետո նրան դեպրեսիայի բուժման համար նշանակել են «կապույտ հաբեր», որը պարզվել է դեղագործի սխալմամբ ինսեկտիցիդի խառնուրդ է, ինչը, ըստ էության թունավորել է Իվենին[11]. Դա իմանալով նա դարձել է խելացնոր, կնոջը մեղադրել է սպանության փորձ կատարելու մեջ և հոգեկան նոպայի ժամանակ նրան ծեծել[9]։ Դրա մասին իմանալով, նա դարձել է խելացնորդ, մեղադրել է կնոջը սպանության փորձի մեջ և հոգեկան նոպաների ժամանակ ծեծել է նրան։

1935 թվականին ամուսնու թոշակի անցնելուց հետո, Մոնտգոմերին տեղափոխվել է Օնտարիո նահանգի Տորոնտոյի Սուոնսիի արվարձան, որտեղ Համբեր գետի արևելյան ափին (գետ, թափվում է Օնտարիո) գնել է տուն և անվանել Ճանապարհորդությունների ավարտ (անգլ.՝ Journey's End): Այստեղ նա շարունակել է գրել և գրեթե 15 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է հերոսուհի Էնն Շիրլին։ 1936 թվականին հրապարակվել է «Աննան աղմկոտ բարդիներից» գիրքը, 1939 թվականին՝ «Աննան Ինգլսայդադից»։ «Ջեյնը պարզ բլուրներից» գիրքը գրվել է այդ ժամանակաշրջանում, և հրապարակվել 1937 թվականին[11]։ Ստեղծագործելը աջակցել է Մոնտգոմերի հոգեկան ուժերին, որը պայքարում էր դեպրեսիայի դեմ նաև դեղորայքային ձևով, իսկ մարդկանց մոտ երջանիկ տեսք է ունեցել և ամբողջ Կանադայում ջերմորեն հանդես է եկել բոլոր տեսակի հանդիպումների ժամանակ։ 1937 թվականի նոյեմբերի 10-ին նա հանդես է եկել Տորոնտոյում՝ տեղի գրողներին կոչ անելով ավելի շատ գրել Կանադայի մասին[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը տխրեցրել է Մոնտգոմերին, իր գրվածքներում նա անվանել է «գիշերային մղձավանջ..., որի միջով պետք է անցնել նորից»[11]։ Նրա ավագ որդին պատերազմ է ուղևորվել[11]։ 1940 թվականին համաձայն ատերազմական պարտքի միայն կամավորներին ուղարկել են Եվրոպա։ 1942 թվականի ապրիլի 24-ին Կանադայի վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգը հանրաքվե է անցկացրել՝ կոչ անելով քաղաքացիներին թույլատրել մարտական գործողությունների գոտի ուղարկել ոչ միայն կամավորներին։ 1942 թվականի մարտի 23-ին Մոնտգոմերին գրել է օրագրում[18].

Այդ ժամանակից ի վեր իմ կյանքը վերածվել է դժոխք, դժոխք, դժոխք։ Միտքը լռում է. ամեն ինչ աշխարհում, հանուն ինչի ես ապրել եմ, անհետացել է. աշխարհը խելագարվել է։ Ես ինքնասպան կլինեմ։ Աստված, ներիր ինձ։ Ոչ ոք չի կռահում, թե որքան դժվար է ինձ համար:
 
Մոնտգոմերի գերեզմանոցը

Իր կյանքի վերջին տարում Մոնտգոմերին ավարտել է էնն Շիրլիի մասին հերթական գիրքը՝ «Բլեյթներին մեջբերելով», որը ներառում է 15 պատմվածք (նախկինում հրապարակված), 41 բանաստեղծություն (մեծ մասը նախկինում հրապարակված), որը նա նվիրել է Էննին և իր որդի Ուոլթերին, պատերազմում զոհված և էսքիզներր այդ թվում բանաստեղծություններում քննարկվել է Բլեյթներ։ Հրատարակիչը գիրքը ստացել է գրողի մահվան օրը, բայց անհայտ պատճառով հրաժարվել է հրապարակել այն։ Մոնտգոմերի ստեղծագործությունները ուսումնասիրող Բենջամին Լեֆեբրը ենթադրում է, որ գրքի չի եկել պատերազմի ժամանակի կեսին հակապատերազմական հոռետեսական ուղերձ։

Մահ խմբագրել

1942 թվականի ապրիլի 24-ին Մոնտգոմերին մահացած են գտել Տորոնտոյի իր տան սենյակում։ Մահվան պաշտոնական պատճառը համարվում է թրոմբոզը[19]։ Այնուամենայնիվ, 2008 թվականի սեպտեմբերին գրողի թոռնուհին Քեյթ ՄակԴոնալդ Բաթլեը ասել է, որ իր տատը, երկար տարիներ հոգեկան հիվանդ ամուսնուն խնամելուց հետո, ինքն է խելագարվել և թունավորվել դեղերի մեծ քանակությունից[20]։ Մահճակալի մոտ դրված սեղանի վրա գտնված գրության մեջ ինչ-որ մեկը կարդում է ինքնասպանության նոտա, իսկ գրողի կենսագիր Մերի Հենլի Ռուբիոն՝ հատված Մոնտգոմերի կորցրած օրագրից[19][21]։

Մոնտգոմերին թաղվել է Կավենդիշի քաղաքային գերեզմանատանը՝ Կանաչ տանիքներում հիշատակի արարողությունից և պրեսբերիական եկեղեցում սգո արարողությունից հետո։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր

  • Էնն Շիրլի
    • Աննան կանաչ կտուրներից (Anne of Green Gables), 1908:
    • Աննան Ավոնլեից (Anne of Avonlea), 1909:
    • Աննան արքայազն Էդվարդի կղզուց (Anne of the Island), 1915:
    • Աննան աղմկոտ բարդիներից (Anne of Windy Poplars), 1936:
    • Աննայի երազանքների տունը (Anne’s House of Dreams), 1917:
    • Աննան Ինգսլայդից (Anne of Ingleside), 1939:
    • Աննան և ծիածանի հովիտը (Rainbow Valley), 1919:
    • Ռիլլան Ինգսլայդից (Rilla of Ingleside), 1921:
  • Էմիլի
    • Նոր լուսնի Էմիլին (Emily of New Moon), 1923:
    • Նոր լուսնի Էմիլին. Բարձրանում է(Emily Climbs), 1925:
    • Նո լուսնի Էմիլին. Որոնումներ (Emily’s Quest), 1927:
  • Փեթ
    • Պետը Սիլվեր Բուշից (Pat of Silver Bush), 1933:
    • Տիկին Փեթ (Mistress Pat), 1935:
  • Պատմողը
    • Պատմության աղջիկը (The Story Girl), 1911:
    • Ոսկե ճանապարհ (The Golden Road), 1913:
  • Բոլոր սերիաները
    • Կիլմենի պտղատու այգուց (Kilmeny of the Orchard), 1910:
    • Կապույտ ամրոց (The Blue Castle), 1926:
    • Հրաշք Մերիգոլդի համար (Magic for Marigold), 1929:
    • Սարդոստայնում (A Tangled Web), 1931:
    • Ջեյնը լուսավոր բլուրից (Jane of Lantern Hill), 1937:
  • Պատմվածքների ժողովածու
    • Ավոնլեյան տարեգրություններ (Chronicles of Avonlea), 1912:
    • Ավոնլեի տարեգրություններ (Further Chronicles of Avonlea),1920:
    • Ճանապարհ դեպի երեկ (The Road to Yesterday), 1974:
    • Բժշկի սիրելին և ուրիշ պատմվածքներ (The Doctor’s Sweetheart and Other Stories), կազմող՝ Catherine McLay, 1979:
    • Որբերի հեքիաթներ (Akin to Anne: Tales of Other Orphans), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1988:
    • Ծովի ափին. ծովի հեքիաթներ (Along the Shore: Tales by the Sea), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1989:
    • Մթության մեջ. մռայլ հեքիաթներ (Among the Shadows: Tales from the Darker Side), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1990:
    • Սպիտակ ժամանակների պատմություններ (After Many Days: Tales of Time Passed), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1991:
    • Պատմվածքներ ի հեճուկս ամեն ինչի (Against the Odds: Tales of Achievement), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1993:
    • Խորանի մոտ. հարսանեկամ պատմություններ (At the Altar: Matrimonial Tales), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1994:
    • Ճամփորդական պատմություններ (Across the Miles: Tales of Correspondence), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1995:
    • Սուրբ Ծնունդը Աննայի հետ և ուրիշ տոնական պատմություններ (Christmas with Anne and Other Holiday Stories), խմբագիր՝ Rea Wilmshurst, 1995:
    • Բլայտոնի մեջբերումները (The Blythes Are Quoted), խմբագիր՝ Benjamin Lefebvre, 2009 (լրացում Ռիլլան Ինգլսայդից գրքից)։

Մոնտգոմերիի գործերից են նաև մի շարք պատմվածքներ, բանաստեղծությունների երկու ժողովածու, էսսեներ, նամակներ, օրագրային գրառումներ։ 1920-ական թվականներից ի վեր Մոնտգոմերը անձամբ մաքրել և հրատարակել է իր օրագրերը՝ ներկայացնելով իր կյանքը այնպես, ինչպես ուզում էր, որ ուրիշները տեսնեն[21]։

Էկրանավորում խմբագրել

Տարի Անվանումը հայերեն Բնօրինակ անվանում Նկարագրություն
1919 Աննան կանաչ կտուրներից Anne of Green Gables Մերի Մայլզ Մինտերի ֆիլմը
1934 Աննան կանաչ կտուրներից Anne of Green Gables Դերասանուհին, որը կատարել է գլխավոր դերը, իր հերոսուհու՝ էնն Շիրլիի անունով կեղծանունն է վերցրել
1956 Աննան կանաչ կտուրներից Anne of Green Gables Ռեժիսոր՝ Ջոն Հերոն
1972 Աննան կանաչ կտուրներից Anne of Green Gables Ռեժիսոր Ջոան Կրաֆտի մինի-սերիալը։ Գլխավոր դերում Կիմ Բրեդենն է։ Կորած
1975 Էնն Էվոնլիից Anne of Avonlea Գլխավոր դերում Կիմ Բրեդենն է
1979 Շիկակարմիր Աննան Akage no Anne Անիմե
1985 Աննան կանաչ կտուրներից Anne of Green Gables Ռեժիսոր՝ Կևին Սալիվան, գլխավոր դերերում Միգան Ֆոլոուզ
1987 Աննան կանաչ կտուրներից. Շարունակություն Anne of Green Gables: The Sequel Ռեժիսոր՝ Կևին Սալիվան, գլխավոր դերերում Միգան Ֆոլոուզ
2000-2001 Աննան կանաչ կտուրներից. Պատմության շարունակությունը Anne of Green Gables: The Continuing Story Ռեժիսոր՝ Կևին Սալիվան, գլխավոր դերերում Միգան Ֆոլոուզ
1989—1996 Ճանապարհ դեպի Էյվոնլի Road to Avonlea Կանադական հեռուստասերիալ
1990 Պարզ Բլուրներ Lantern Hill Ռեժիսոր՝ Կևին Սալիվան

«Ըստ Ջեյնը Պարզ Բլուրներից» գրքի (1937)

1998 Նոր լուսնի Էմիլին Emily of New Moon Կանադական հեռուստասերիալ
2005 Աննան, ճանապարհորդություն դեպի կանաչ կտուրներ Anne, Journey to Green Gables Մուլտֆիլմ
2007 Էմիլի աղջկա պատմությունը Kaze no Shoujo Emily
2008 Աննան կանաչ կտուրներից. Նոր սկիզբ Anne of Green Gables: A New Beginning Ռեժիսոր՝ Կևին Սալիվան, գլխավոր դերում Բարբարա Հերշին և Հաննա Էնդիկոտ Դուգլասը
2009 Ողջույն Աննա. Կանաչ կտուրների առջև Konnichiwa Anne: Before Green Gables Ռեժիսոր՝ Կացույեսի Յատաբե, ըստ կանադացի գրող Բաջ Ուիլսոնի գրքի նախաբանի
2016 Աննան կանաչ կտորներից L.M. Montgomery’s Anne of Green Gables Ռեժիսոր՝ Ջոն Քենթ Հարիսոն, գլխավոր դերում՝ Էլլա Բալենտայն
2017 Աննան կանաչ կտուրներից. Լավ աստղեր Anne of Green Gables: The Good Stars Գլխավոր դերում՝ Էլլա Բալենտայն
2017 Աննան կանաչ կտուրներից. Կրակ և ցող L.M. Montgomery’s Anne of Green Gables: Fire & Dew Գլխավոր դերում՝ Էլլա Բալենտայն
2017 Anne with an E Anne with an E Գլխավոր դերերում՝ Էմիբեթ Մաքնալթի

Մյուզիքլներ խմբագրել

1965 թվականից սկսած ամեն տարի Շառլոտաունում բեմադրվում է «Աննան կանաչ կտուրներից» մյուզիքլը, որը համարվում է Կանադայի պատմության մեջ ամենաերկարատև մյուզիքլը[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://web.archive.org/web/20170324044809/http://jeugdliteratuur.org/auteurs/lucy-maud-montgomery
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  5. 5,0 5,1 http://www.lmmontgomery.ca/aboutlmm/herlife
  6. 6,0 6,1 6,2 6,3 McIntosh, Andrew. «Lucy Maud Montgomery». The Canadian Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. McLeod, Carol Legendary Canadian Women. — Nova Scotia: Lancelot Press, 1983. — С. 79.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «About L. M. Montgomery». L. M. Montgomery Institute (անգլերեն). University of Prince Edward Island. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Rubio, Mary Lucy Maud Montgomery: the gift of wings. — Toronto: Doubleday Canada, 2008.
  10. 10,0 10,1 10,2 Lucy Maud Montgomery / Bourgoin, Suzanne Michelle. — Encyclopedia of World Biography: Michael-Orleans. — Detroit: Gale Research, 1998. — Т. 11. — С. 136. — 552 с.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Brennan, Joseph Gerard The Story of a Classic: Anne and After (անգլերեն) // The American Scholar. — 1995. — № 64 (2). — С. 247–256.
  12. 12,0 12,1 Rawlinson, H. Graham; Granatstein, J.L. The 100 Most Influential Canadians of The 20th Century. — Toronto, Ontario: Little, Brown & Company, 1997. — С. 145. — (The Canadian 100).
  13. 13,0 13,1 13,2 13,3 Hammill, Faye 'A new and exceedingly brilliant star': L. M. Montgomery, "Anne of Green Gables," and Mary Miles Minter (անգլերեն) // The Modern Language Review. — 2006. — № 101 (3). — С. 652–670.
  14. 14,0 14,1 14,2 Heilbron, Alexandra Remembering Lucy Maud Montgomery. — Toronto: Dundurn Press, 2001. — 256 с.
  15. Gammel, Irene 'I loved Herman Leard madly': L.M. Montgomery's Confession of Desire". — The Intimate Life of L.M. Montgomery.. — University of Toronto Press, 2005. — С. 129–153.
  16. Uchiyama, Akiko What Japanese Girls Read (անգլերեն) // Asia Examined: Proceedings of the 15th Biennial Conference of the ASAA, 2004, Canberra, Australia / Cribb, Robert. — Canberra, Australia: Asian Studies Association of Australia (ASAA) & Research School of Pacific and Asian Studies (RSPAS), The Australian National University, 2004. — С. 4. Архивировано из первоисточника 5 Հուլիսի 2011.
  17. Waterston, Elizabeth Magic Island The Fictions of L. M. Montgomery. — Oxford: Oxford University Press, 2008.
  18. Rubio, Mary; Waterston, Elizabeth The Selected Journals of L. M. Montgomery. — Oxford: University Press, 2004. — Т. V: 1935-1942. — ISBN 9-780195-405866
  19. 19,0 19,1 Adams, James. Lucy Maud suffered 'unbearable psychological pain' (անգլերեն). The Globe and Mail. v1.theglobeandmail.com (24.09.2008). Дата обращения 21 сентября 2017.
  20. Macdonald Butler, Kate. The heartbreaking truth about Anne's creator, The Globe and Mail (17.09.2008).
  21. 21,0 21,1 Rubio, Mary. Lucy Maud Montgomery: the gift of wings. — Toronto: Doubleday Canada, 2008.
  22. «Confederation Centre of the Arts». www.confederationcentre.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել