Լյուլեբուրգազ կամ Լյուլեբուրգաս (թուրքերեն՝ Lüleburgaz, հուն․՝ Αρκαδιούπολη), քաղաք և շրջան Քըրքլարելիի մարզում (Թուրքիա), որը գտնվում է Ադրիանապոլիսից 60 կմ հարավ-արևելք՝ Ստամբուլի ճանապարհին։ Լյուլեբուրգազում ապրում է 114 698 մարդ (2016 թվականի տվյալներով), շրջակա տարածքի հետ միասին ՝ 145 263 մարդ։

Բնակավայր
Լյուլեբուրգազ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ62 մետր
Բնակչություն148 037 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքluleburgaz.bel.tr
Լյուլեբուրգազ (Թուրքիա)##
Լյուլեբուրգազ (Թուրքիա)

Պատմությունը խմբագրել

823 թվականին Արկադիոպոլում ապրել է Թովմա Սլավոն։ 970 թվականին Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի զորքերի և Վարդաս Սկլերոսի բյուզանդական զորքերի միջև՝ բերդի մոտ, տեղի ունեցավ մարտ։ Թուրքերը 1360-ականներին Բյուզանդիայից գրավեցին քաղաքը։ Թուրքական արշավանքների ժամանակ ոչնչացումը այնքան ուժեղ էր, որ 1434 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Բերտրանդոն դե լա Բրոնկյերը քաղաքում չհանդիպեց ոչ մի հույն, չնայած որ քաղաքը գտնվում էր նախկին բյուզանդական Թրակի կենտրոնում, որը Բրոնկյերը նաև անվանում է «Հունաստան»[1] : Փաստն այն է, որ Արկադիոպոլը համարձակվել է դիմակայել օսմանյան թուրքերին, ուստի նրա գրավումից հետո ոչնչացվել են տեղի բոլոր հույները։

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1878 թվականի հունվարի 24-ին ուշ երեկոյան, գեներալ Ալեքսանդր Ստրուկովի ջոկատը ջախջախեց Օսմանյան կայսրության ուժերին։

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Լյուլեբուրգազը դարձել էր բուլղարական զորքերի արյունալի Լյուլբուրգազ-Բունարհիսար գործողության կենտրոնը (հոկտեմբերի 28-ից - 1912 թվականի Նոյեմբերի 2)։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո և ըստ Սևրի պայմանագրի , քաղաքը, ինչպես և գրեթե ողջ Արևելյան Ֆրակիան, անցավ Հունաստանին։ Հունական զորքերը այստեղ մնացին մինչև 1923 թվականը, երբ, Լոզանի կոնֆերանսի որոշումանը համաձայն Հունաստանը ստիպված էր Արևելյան Թրակիան փոխանցել թուրքերին։ Բնիկ հույները ստիպված էին լքել քաղաքը։

1912 թվականին քաղաքում և մարզում ապրում էին հետևյալ մարդիկ.

Թուրքեր՝ 13 339 մարդ

Հույներ` 7 662 մարդ

Բուլղարացիներ՝ 650 մարդ

Հրեաներ՝ 230 մարդ։

Հայեր՝ 50 մարդ[2]. :

Տեսարժան վայրեր խմբագրել

  • 1539-1588 թվականներին Միմար Սինանի կողմից կառուցված Մեհմեդ Սոկոլի-փաշա մզկիթի ճարտարապետական համալիր
  • քաղաքային բաղնիք
  • «Միմար Սինանի» իջևանատներ
  • Զինդան Բաբայի դամբարան (XIV դար)

Նոյեմբերի 8-ին քաղաքում նշվում է անկախության օր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Legacy of Jihad: Islamic Holy War and the Fate of Non-Muslims - Google Books
  2. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուլեբուրգազ» հոդվածին։