Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներ

Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներ (կատ.՝ Lluís Domènech i Montaner, դեկտեմբերի 30, 1849(1849-12-30)[1], Բարսելոնա, Իսպանիա[2] - դեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[3][4] կամ 1923[5][6][7][…], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի ճարտարապետ և քաղաքական գործիչ։

Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներ
իսպ.՝ Lluís Domènech i Montaner
Ծնվել էդեկտեմբերի 30, 1849(1849-12-30)[1]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[2]
Մահացել էդեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[3][4] (73 տարեկան) կամ 1923[5][6][7][…]
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա
Ոճ(եր)կատալոնյան մոդեռնիզմ
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԵրեք Դրակոնների ամրոցը, Լեո Մորերայի տուն, Կատալոնյան երաժշտության պալատ և Սան Պաու հիվանդանոց
 Lluís Domènech i Montaner Վիքիպահեստում

Կյանքը և ստեղծագործությունը խմբագրել

Լյուիսը ծնվել է հրատարակիչ Պերե Դոմենեկ ի Սալոյի և Մարիա Մոնտաներ ի Վիլայի բարեկեցիկ ընտանիքում։ Մայրը եղել է ձկնորսական Կանետ դե Մար քաղաքից, որ գտնվում է Բարսելոնայի հյուսիսային մասում` միջերկրածովյան ափին։ Դոմենեկ ի Մոնտաները հետաքրքրված էր մաթեմատիկայով, ֆիզիկայով, սակայն հետո հրապուրվում է ճարտարապետությամբ, որ ուսումնասիրում է նախ Բարսելոնայում, ապա Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Մադրիդ)։ 1873 թվականի դեկտեմբերին Մադրիդում Դոմենեկ ի Մոնտաները ստանում է ճարտարապետի վկայական, ինչից հետո ուղևորություններ է կատարում Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Գերմանիա և Ավստրո-Հունգարիա, որպեսզի փորձառություն ձեռք բերի և ծանոթանա ժամանակակից ճարտարապետության նորագույն միտումներին։

1875 թվականին Դոմենեկ ի Մոնտաները իր ընկերոջ` Ժոզեպ Վիլասեկայի հետ Բարսելոնայի նորաբաց Ճարտարապետական դպրոցում անցնում է պրոֆեսորական աշխատանքի, իսկ հետագայում` 1900-1920 թվականներին` բացառությամբ 1900-1920 թվականների, երբ ճարտարապետն ընտրվում է պատգամավոր և գտնվում Մադրիդում, գլխավորում է այն։ Իր դպրոցում Մոնտեները պատրաստում է երիտասարդ կատալոնցի ճարտարապետների մի ողջ սերունդ։

Դոմենեկ ի Մոնտաները սկզբում եղել է էկլեկտիկ ճարտարապետության ներկայացուցիչ, սակայն հետագայում իր նախագծերը ստեղծել է մոդեռն ոճով` դառնալով այս ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը եվրոպական ճարտարապետության մեջ։ Հետաքրքրվել է նաև հնագիտությամբ և Կատալոնիայի վաղմիջնադարյան եկեղեցական ճարտարապետությամբ։

Իր կառույցներով` Editorial Montaner i Simón հրատարակչության շենք (այժմ` Անտոնի Տապիեսի ֆոնդ), Համաշխարհային ցուցահանդեսի շենք (Բարսելոնայում, 1888, ստեղծվել է 53 օրում` ցուցահանդեսի ժամանակ, հետո քանդվել է), Երեք դրակոնների ամրոց, Դոմենեկ ի Մոնտաները դառնում է մոդեռն ճարտարապետության հիմնադիրը Կատալոնիայում։ Ճարտարապետի ստեղծագործական կյանքում առավել բեղմնավոր է եղել 19-20-րդ դարերի սահմանագծի շրջանը, երբ կառուցվում են Պերե Մատա ինստիտուտը (Institut Pere Mata) Ռեուսում, Լեո Մորերայի և Թոմասի տները, Սուրբ խաչի և Սան Պաու հիվանդանոցները, ինչպես նաև իր գլուխգործոցը` Կատալոնյան երաժշտության պալատը։ 1909 թվականին Լյուիս Դոմենեկ ի Մոնտաներն իր աշխատանքների համար պարգևատրվել է Բարսելոնայի քաղաքային իշխանությունների կողմից։

Դոմենեկ ի Մոնտաները զբաղվել է նաև հրապարակախոսական և գրական գործունեությամբ։ Նա գրել է հոդվածներ կատալոնյան մի շարք խոշոր թերթերի համար (La Renaixença, Lo Catalanista և Revista de Catalunya), իսկ 1904 թվականին լույս է ընծայել սեփական շաբաթաթերթը` «Կատալոնյան ժողովուրդ» (El Poble Català'): Եղել է ճարտարապետության, արվեստի պատմության մի շարք հոդվածների հեղինակ, գրել է քաղաքական էսսեներ։ 1878 թվականի փետրվարի 28-ին տպագրված նրա «Ազգային ճարտարապետության որոնումներում» (En busca d’una arquitectura nacional) հոդվածը դարձել է ժամանակակից կատալոնյան ճարտարապետության հռչակագիրը։ 1886-1897 թվականներին ճարտարապետը հրատարակել է «Արվեստի պատմություն» բազմահատոր երկը։

Դոմենեկ ի Մոնտաները դեռևս երիտասարդ տարիներին զբաղվել է քաղաքականությամբ։ Նա եղել է «Երիտասարդ Կատալոնիա» (Jove Catalunya) և «Կատալոնյան կենտրոն» (Lliga de Catalunya) ազգային կազմակերպությունների հիմնադիրներից։ Այնուհետև ընդունվել է «Կատալոնյան լիգա» (Lliga de Catalunya)` 1888 թվականին դառնալով նրա նախագահը։ 1891 թվականին Դոմենեկ ի Մոնտաները ստեղծել է «Կատալոնական միություն» (Unió Catalanista) կուսակցությունը, որը Կատալոնիայի ինքնավարության հիմքն է դրել։ Եղել է 1892 թվականի մարտին անցկացված հավաքի կազմակերպիչներից մեկը, որի ժամանակ ընդունվել է «Մանրեսի հիմք» (Bases de Manresa) ծրագիրը, որն ընկած է Կատալոնիայի սահմանադրության հիմքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մոնտաները հեռացել է քաղաքականությունից։

Նշանակալից աշխատանքներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Manfred Sack, Hisao Suzuki: Palau de la Música Catalana, Barcelona. Lluís Domènech i Montaner, Edition Axel Menges, Fellbach, 1996 (Dt. /Engl.).
  • Lluís Domènech i Girbau: Domènech i Montaner, Ediciones Polígrafa, Barcelona, 1994 (Englisch). Fotografien von Melba Levick.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել