Լյութերական եկեղեցի (Տագանրոգ)

Լյութերական եկեղեցի (ռուս.՝ Лютеранская церковь), պաշտամունքային կառույց Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը հիմնադրվել է 1864 թվականին և գոյատևել է մինչև 1923 թվանակը[1]։

Լյութերական եկեղեցի
ռուս.՝ Лютеранская церковь
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՏագանրոգ
Դավանանքլյութերականություն
Հիմնական ամսաթվերը1864
Հիմնադրված1864
Փակված է1923
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Լյութերական համայնքը որոշել է սեփական կարիքների համար Տագանրոգում հիմնել եկեղեցի։ 1864 թվականին այդ նպատակով ձեռք է բերվել հողամաս Նիկոլայի փողոցի և Կամպենհաուզենի նրբանցքի անկյունում[2][3]։ Հողամասի և նրա վրայի շինությունների արժեքը կազմել է 4600 ռուբլի։ Այն ժամանակ հողամասը շրջապատող տարածքը խիտ կառուցապատված չէր։ Հարևան թաղամասերում կար 2-3 տուն, մոտակայքում առևտրային շարքեր էին[1]։ Եկեղեցին շրջապատված էր եղրևանու թփուտներով[2]։ Արհեստանոցի շենքը սկսեցին օգտագործել որպես ավետարանական-բողոքական աղոթքի տուն[1]։

Եկեղեցու բացման պահին այնտեղ բնակվել է բողոքական դավանանքի 84 անձ[2]։ Նրանցից 53-ը տղամարդ էր, 31-ը՝ կին։ Դրանք դեսպանատների ծառայողներ էին, գործարանների աշխատակիցներ, արհեստավորներ և առևտրականներ։ Եկեղեցի էին այցելում Տագանրոգի բազմաթիվ ձեռնարկությունների տնօրեններ՝ կանանց և երեխաների հետ, այդ թվում՝ Տագանրոգի գարեջրի գործարանի հիմնադիր Քրիստիան Ֆրիդրիխովիչ Բիլլեն ընտանիքի հետ, կաշվի գործարանի տնօրեն Էմիլ Ֆեյտը կնոջ՝ Օլգա Տիսսենի հետ։

Նախկին արհեստանոցն աստիճանաբար կահավորել են և հարմարեցրել ծիսակատարություններ անցկացնելու համար։ Դրա համար աշխատանքները տարվել են մշտապես։ 1887 թվականին տարածքը խիստ վերափոխվել է։ Փոխվել է բազմաթիվ բակային շինությունների տեսքը, իսկ նախկին ատաղձագործական արհեստանոցի ներքին տարածքը բարեկարգվել է. շինության ճակատն այժմ փակում էր թուջե հյուսածածկով դարպասը։ Եկեղեցուց աջ գտնվում էր եկեղեցական-ծխական դպրոցի շենքը, որը կարելի է տեսնել և 21-րդ դարում։ Պարսպի մետաղական սյունակը, որը կառուցվել էր գոթական ոճով, ևս պահպանվել է. այն կարելի է տեսնել գոյություն ունեցող կոշիկի ֆաբրիկայի շենքի մոտակայքում։

Լյութերական եկեղեցու շենքում շատ փոփոխություններ տեղի են ունեցել 1879 թվականին, երբ հովիվ է դարձել պրոբստ (ավագ քահանա) Նիկոլայ Շտրաուսը։ Այդ ժամանակ նկարիչ Շխիտկոն պատկերել և եկեղեցուն է նվիրաբերել «Ջրերի վրայով քայլելը» սրբապատկերը։ Նիկոլայ Շտրաուսը շարունակում էր ծառայել եկեղեցում նաև 20-րդ դարի սկզբին։ Նա ծիսակատարություններ էր անցկացնում ոչ միայն Տագանրոգի, այլև մոտակա բնակավայրերի բնակիչների համար, քանի որ Տագանրոգի Լյութերական եկեղեցին միակն էր շրջանում[1]։

1923 թվականին եկեղեցին դադարել է գոյություն ունենալուց[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Лютеранская церквь//Кирха». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 Церкви и храмы Старого Таганрога
  3. 3,0 3,1 Лютеранская церковь//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону. Ростиздат, 2003