Լյուդվիգ Միս վան դեր Ռոե

գերմանացի ճարտարապետ

Լյուդվիգ Միս վան դեր Ռոե (գերմ.՝ Ludwig Mies van der Rohe, իսկական անուն-ազգանուն՝ Մարիա Լյուդվիգ Միխայել Միս գերմ.՝ Maria Ludwig Michael Mies, (մարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][…], Աախեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2] - օգոստոսի 17, 1969(1969-08-17)[1][2][3][…], Չիկագո, ԱՄՆ[1][2]), գերմանացի ճարտարապետ, դիզայներ, ֆունկցիոնալիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ Բեռլինում Լը Կորբյուզիեի և Վ․ Գրոպիուսի հետ աշխատել է (1908-1912 թթ.) Պ․ Բերենսի արվեստանոցում։ 1926-1932 թթ. եղել է «Դոյչեր Վերկբունդի» փոխնախագահ, 1930-1933 թթ.՝ «Բաուհաուզի» տնօրեն։ Գերմանիայի Նոյեմբերյան հեղափոխության անվան՝ «Նովեմբեր գրուպպե» արվեստագետների միության անդամ էր։ Նրա նախագծերով կառուցվել են Կ․ Լիբկնեխտին և Ռ․ Լյուքսեմբուրգին նվիրված հուշարձանը Բեռլինում (1926 թ., չի պահպանվել), Բարսելոնի գերմանական տաղավարը (1929 թ.), Թուգենդհատ մենատունը Բոնոյում (1930 թ.)։ Նրա նախագծերով ԱՄՆ-ում կառուցվել են Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի համալիրը (1942-1958 թթ.), Լեյք Շոր Դրայվի աշտարակաձև երկու բնակելի շենքերը (1951 թ., Չիկագո), «Սիգրամ բիլդինգը» (1958 թ., Նյու Յորք), 20-րդ դարի արվեստի ցուցասրահը (1962-1968 թթ.) Բեռլինում։ 1959 թ. պարգևատրվել է Բրիտանական ճարտարապետության թագավորական ինստիտուտի ոսկե մեդալով։ 1950-1960-ական թվականներին Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի ճարտարապետների գործունեության վրա։

Լյուդվիգ Միս վան դեր Ռոե
գերմ.՝ Ludwig Mies van der Rohe
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1886(1886-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրԱախեն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 17, 1969(1969-08-17)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, ԱՄՆ[1][2]
ԳերեզմանԳրեյսլենդ գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ[4]
ԿրթությունUnterrichtsanstalt des Kunstgewerbemuseums Berlin? և Բեռլինի գեղարվեստի համալսարան
Ազդվել էԴե ստիլ
ԵրկերToronto-Dominion Centre?, Westmount Square?, Սիգրամ բիլդինգ, Farnsworth House?[5] և Գերմանիայի տաղավար[6]
Մասնագիտությունճարտարապետ, դիզայներ և ուսուցիչ
ԱշխատավայրԲաուհաուզ և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ
ԱմուսինAda Mies?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳերմանական Վերկբունդ, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բաուհաուզ
ԵրեխաներMia Moore?
 Ludwig Mies van der Rohe[7] Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 607