Լյուդովիտ Վելիսլավ Շտուր (սլովեն.՝ Ľudovít Velislav Štúr, հոկտեմբերի 28, 1815(1815-10-28)[1], Ուհրովեց, Բանովցե նադ Դեբրավոու, Տենչինի երկրամաս, Սլովակիա - հունվարի 12, 1856(1856-01-12)[2][1][3], Մոդրա, Pezinok District, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա), սլովակ բանաստեղծ, բանասեր։ 19-րդ դարի 40–ական թվականների սլովակյան ազգային ազատագրական շարժման գաղափարախոս ու ղեկավար։

Լյուդովիտ Շտուր
սլովակ.՝ Ľudovít Štúr
Ծննդյան անունսլովակ.՝ Ľudovít Velislav Štúr
Ծնվել էհոկտեմբերի 28, 1815(1815-10-28)[1]
ԾննդավայրՈւհրովեց, Բանովցե նադ Դեբրավոու, Տենչինի երկրամաս, Սլովակիա
Վախճանվել էհունվարի 12, 1856(1856-01-12)[2][1][3] (40 տարեկան)
Վախճանի վայրՄոդրա, Pezinok District, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա
Գրական անունB. Dunajský, Bedlivý Ludorob, Boleslav Záhorský, Brat Sloven, Ein Slave, Ein ungarischer Slave, Karl Wildburn, Pravolub Rokošan, Slovák, Starí, Velislav և Zpěvomil
Մասնագիտությունլեզվաբան, գրող, փիլիսոփա, բանաստեղծ, լրագրող, բանասեր, ակտիվիստ, քաղաքական գործիչ, պատմաբան և հրապարակախոս
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունEvangelical Lyceum? (1836) և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ28124083?
ԱնդամակցությունՍերբական գրականության ընկերություն
Изображение автографа
 Ľudovít Štúr Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Փիլիսոփա-բանասերի կրթություն է ստացել Բրատիսլավայի լիցեյում (1829-1833) և Հալլի համալսարանում (1838-18401844 թվականին միջին սլովակական, բարբառի հիման վրա կատարել է (Յո․ Հուրբանի և Մ․ Հոջայի հետ) գրական լեզվի ռեֆորմ։ 1845-1848 թվականներին հրատարակել է «Սլովենսկե նարոդնե նովինի» («Սլովակյան ազգային թերթ»-ը)։ Մասնակցել է Պրահայի 1848 թվականի ապստամբությանը, 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ գլխավորել է սլովակների ազգային ազատագրական պայքարը։ Երբ հունգարացի հեղափոխական կառավարությունը հրաժարվել է ճնշված ժողովուրդների ազգային պահանջները բավարարելուց, Շտուրն անցել է ավստրոսլավիզմի դիրքերը։ 1848 թվականից հետո ապրել է Մոդրում (ոստիկանության հսկողության տակ), զբաղվել է գիտահրապարակախոսական ու գրական գործունեությամբ։ Շտուրիի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ծրագիրը, որը օբյեկտիվորեն բուրժուա-դեմոկրատական բնույթ է կրել, հիմք է դարձել ազգային գաղափարախոսության և ռոմանտիզմի համար գրականության մեջ։ Շտուրը հնարավոր է համարել սլովակ ժողովրդի զարգացման ոչ կապիտալիստական ուղին՝ գյուղացիական համայնքների ձևով («Սլավոնությունն ու ապագա աշխարհը», հրատարակված, 1867, ռուսերեն)։ Գրականագեղագիտական հայացքներում բացարձակացրել է բանահյուսությունը որպես ազգային ոգու և ազգային մշակութային ավանդույթի արտահայտություն («Սլավոնական ցեղերի ժողովրդական երգերի ու վեպիկների մասին», 1853

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիտ Շտուր» հոդվածին։