Լյուդովիկոս II Կակազ (լատին․՝ Ludowicus Balbus, ֆր.՝ Louis le Begue, նոյեմբերի 1, 846[1] - ապրիլի 10, 879[1], Կոմպիեն[1]), 886 թվականից՝ Աքվիտանիայի թագավոր, 877 թվականից՝ Արևմտաֆրանկական թագավորության, Լոթարինգիայի և Պրովանսի թագավոր Կարոլինգների արքայատոհմից։

Լյուդովիկոս II Կակազ
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր նոյեմբերի 1, 846[1]
Վախճանի օր ապրիլի 10, 879[1] (32 տարեկան)
Վախճանի վայր Կոմպիեն[1]
Թաղված Կոմպիեն
Դինաստիա Կարոլինգներ[1]
Հայր Կառլ II Ճաղատ[2]
Մայր Իրմենտրուդա Օռլեանցի[1][2]
Ամուսին Ansgarde of Burgundy?[1] և Ադելաիդա Փարիզուհի[2]
Զավակներ Լուի III, Կառլոման II, Շառլ Պարզամիտ[2], Ermentrude of France? և Gisela der Franken?

Կառլոս II Ճաղատի և Իրմենտրուդա Օրլեանսկայայի որդին։

Կենսագրություն խմբագրել

 
Մեդալիոն Լյուդովիկոս II Կակազի դիմապատկերով։
 
Լյուդովիկոս II Կակազ

Լյուդովիկոսն իր հոր կենդանության օրոք երբեք չի ըմբոստացել վերջինիս իշխանության դեմ։ 865-866 թվականներին նա եղել է Նեյստրիայի թագավորը, իսկ 866 թվականին իրեն վերցրել Աքվիտանիան։ Սակայն արքան չբավարարվեց այդ երկրամասով, քանզի այն փաստացի կառավարում էր Պրովանսի կոմսը։

877 թվականի դեկտեմբերի 8-ին մահացավ նրա հայրը, իսկ Լյուդովիկոսը, որը Կառլոս Ճաղատի չորս տղաներից միակ ողջն էր, թագադրվեց Կոմպյենում։ Շուտով Լյուդովիկոսը Տրուայում շատ ջերմ ընդունում է Հռոմի պապին, որտեղ կաթոլիկ աշխարհի առաջնորդը եկեղեցական ժողովում դատապարտեց Բերնար Գոտսկոյի վրդովմունքը, որից հետո 878 թվականի սեպտեմբերի 7-ին Իոան VIII-ը թագադրեց Լյուդովիկոսին։

Սակայն Լյուդովիկոս Կակազը երկար ժամանակ դատապարտված էր տաժանակիր հիվանդության։ Նրա որդին՝ Լյուդովիկոս III-ը, արդեն մի քանի ամիս գահապահների Բոզոնի և Գուգո Աբատի օգնությամբ փոխարինում էր հորը։ 879 թվականի ապրիլի 10-ին Լյուդովիկոս Կակազը մահացավ կյանքի 33 տարեկանում՝ կառավարելով ընդամենը երկու տարի։

Նա թաղվեց Աախենի Սուրբ Մարիամ եկեղեցում։ Լյուդովիկոս Կակազը եղել է Կարոլինգների արքայատոհմի առաջին արքան, որը չի թաղվել Սեն Դենի աբբայությունում։

Ընտանիք խմբագրել

Կանայք և երեխաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 313—315. — ISBN 978-2-9501509-3-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
  3. Брак был тайным, Карл II Лысый добился его расторжения, что привело к тому, что детей от этого брака многие считали незаконнорождёнными.(ռուս.)
  4. Конский П. А. (1890–1907). «Людовик III, французский король». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. По мнению историка Эдуарда Главички этим мужем был Ренье I Длинношеий (ок. 850 — 25 августа или 25 ноября 915), граф Маасгау, граф Геннегау (Эно) 890—898, маркиз Лотарингии с 911. Сам брак по его мнению был заключён около 888 года. Подробнее см. Hlawitschka Eduard. Die Ahnen der hochmittelalterlichen deutsche Könige, Kaiser und ihrer Gemahlinnen. Ein kommentiertes Tafelwerk. Band I: 911—1137, 2 Teile, 2006. (MGH Hilfsmittel 25, 1—2)(ռուս.)

Գրականություն խմբագրել

  • Ведастинские анналы
  • Тейс Л.: Наследие Каролингов
  • Эрлихман В.В.: Правители мира