Լյուդմիլա Վլադիմիրովնա Ռուդենկո (ռուս.՝ Людми́ла Влади́мировна Руде́нко, (հուլիսի 27, 1904(1904-07-27)[1], Լուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1986(1986-03-04)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային շախմատիստուհի, աշխարհի երկրորդ և խորհñդային շախմատիստուհիներից աշխարհի առաջին չեմպիոնուհին (1950-1953 թվականներ), կանանց գրոսմայստեր (1976), տղամարդկանց միջազգային վարպետ (1950), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1953)։ Մասնագիտությամբ` տնտեսագետ-պլանավորող։

Լյուդմիլա Ռուդենկո
ռուս.՝ Людми́ла Влади́мировна Руде́нко
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1904(1904-07-27)[1]
ԾննդավայրԼուբնի, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 4, 1986(1986-03-04)[2] (81 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունշախմատիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Lyudmila Rudenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1925 թվականին Ռուդենկոն Օդեսայից տեղափոխվում է Մոսկվա։ Նրա առաջին ելույթը «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի կազմակերպած մրցաշարում անհաջող էր։ Լյուդմիլան կրեց մի քանի ջախջախիչ պարտություն և գրավեց վերջին տեղերից մեկը։ Սակայն այդ անհաջողությունից երիտասարդ շախմատիստուհին չընկճվեց և կրկնակի եռանդով անցավ շախմատային մարտավարության և ռազմավարության ուսումնասիրությանը։ 1927 թվականին նա արդեն իրավունք ստացավ մայրաքաղաքը ներկայացնելու կանանց ԽՍՀՄ առաջին առաջնությունում։ Այդ մրցաշարում նա զբաղեցրեց հինգերորդ տեղը։

Մեծ հաջողությունների Ռուդենկոն հասավ 1928 թվականին՝ դառնալով Մոսկվայի չեմպիոնուհի։ Մայրաքաղաքի առաջնությունում նա հաղթեղ բոլոր 12 պարտիաներում։

1929 թվականից Լյուդմիլա Ռուդենկոն ապրում էր Լենինգրադում։ Այստեղ Պյոտր Ռոմանովկու և Ալեքսանդր Տոլուշի ղեկավարությամբ ամրանում և զարգանում է նրա ձիրքը, վերջնականապես ձևավորվում է կոմբինացիոն խաղաոճը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լյուդմիլան տեղափոխվում է Ուֆա և աշխատում ինժեներ-տնտեսագետ Ուֆայի մոտորաշինական գործարանում։

1946 թվականին մասնակցում է ԽՍՀՄ - Մեծ Բրիտանիա ռադիոմրցախաղին։

Կանանց շախմատի աշխարհի առաջնությունում (Մոսկվա, 1949/50) Ռուդենկոն փայլուն կերպով գրավում է առաջին տեղը` 15 հնարավորից վաստակելով 11,5 միավոր և նվաճում աշխարհի չեմպիոնուհու ոսկե մեդալը։

Երկու տարի հետո Լյուդմիլա Ռուդենկոն դառնում է նաև ԽՍՀՄ չեմպիոնուհի` հաղթելով երկրի կանանց XII առաջնությունում (Թբիլիսի, 1952)։

1953 թվականին Լյուդմիլա Ռուդենկոն աշխարհի առաջնության մրցամարտում մրցեց խորհրդային մեկ այլ շախմատիստուհու` Ելիզավետա Բիկովայի հետ։ «Շախմատային թագի» համար համառ պայքարում հաղթեց Բիկովան +7-5=2 հաշվով։

Ռուդենկոն ԽՍՀՄ 1-ին և երկրի 16 այլ առաջնությունների մասնակից է. 1952` 1-ին տեղ, 1936, 1945, 1947/48 և 1953` 2-րդ տեղ։ Մոսկվայի (1928), Լենինգրադի (1932, 1936, 1947, 1957, 1958, 1962, 1963) չեմպիոնուհի, «Սպարտակ» (1937) և «Զենիթ» (1954) մարզական ընկերությունների, Ուզբեկական ԽՍՀ և Ուկրաինական ԽՍՀ բաց առաջնությունների հաղթող (1956)։ Մի շարք միջազգային մրցաշարերի մասնակից, ինչպես նաև ԽՍՀՄ - Մեծ Բրիտանիա ռադիոմրցախաղի (1946) և ԽՍՀՄ - Չեխոսլովակիա, Լենինգրադ - Բուդապեշտ մրցամարտերի հաղթող (1957)։

1957 թվականին շախմատի բնակավառում նվաճումների համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hosch W. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Hosch W. L. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.

Արտաքին հղումներ խմբագրել


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Ռուդենկո» հոդվածին։