Լյուդմիլա Չեռնիխ (ռուս.՝ Людмила Ивановна Черных, հունիսի 13, 1935(1935-06-13), Շույա, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 28, 2017(2017-07-28)[1], Ռուսաստան), սովետական աստղագետ, աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։

Լյուդմիլա Չեռնիխ
Людмила Ивановна Черных
Ծնվել էհունիսի 13, 1935(1935-06-13)
Շույա, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 28, 2017(2017-07-28)[1] (82 տարեկան)
Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունաստղագետ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԱրևելասիբիրյան պետական մանկավարժական ակադեմիա (1959)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Ամուսին(ներ)Նիկոլայ Չեռնիխ
 Lyudmila Ivanovna Chernykh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Իրկուտսկի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը[2]։ 1959 թվականից 1963 թվականները աշխատել է Համառուսաստանյան ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների գիտա-հետազոտական ինստիտուտի Իրկուտսկի ժամանակի և հաճախության լաբորատորիայում, որտեղ զբաղվել է աստղագիտական դիտարկումներով[2]։ 1964 թվականից 1998 թվականները եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տեսական աստղագիտության ինստիտուտի գիտաշխատող և աշխատել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում։ Այստեղ ծանոթացել է ապագա ամուսնու, աստղագետ Նիկոլայ Չեռնիխի հետ։ 1998 թվականից սկսած աշխատում է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում, որպես ավագ գիտաշխատող[2]։

Լյուդմիլա Չեռնիխը հայտնաբերել է 268 աստերոիդ[3]։ Հայտանբերած աստերոիդներից մեկը նա անվանել է իր ամուսնու պատվին (6619) Կոլյա, իսկ Չեռնիխ ամուսնական զույգի պատվին, չեխ աստղագետ Անտոնին Մրկոսը անվանել է իր հայտնաբերած (2325) Չեռնիխ աստերոիդը։ Կին աստղագետների շարքում Չեռնիխը 1979 թվականից 1990 թվականները զբաղեցնում էր երկրորդ տեղը հայտնաբերած աստերոիդների թվով[3]։

Պարգևատրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Աստղագիտական խորհրդի երեք մեդալներով (1975, 1979 և 1982 թվականներ)[2]; Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր նշանով (1984)[2] և այլ պարգևներով։ Հանդիսանում է Շույա քաղաքի պատվավոր քաղաքացի)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.mao.kiev.ua/index.php/ua/forum/info/587-skonchalas-l-i-chernykh
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Լյուդմիլա Իվանի Չեռնիխ». Շտեռնբերգի անվան աստղագիտական ինստիտուտ. 20.01.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Людмила Ивановна Черных (2010). «О наблюдениях малых планет» (1) (Земля и Вселенная ed.). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել