Լյուբով Պետրովնա Օռլովա (ռուս.՝ Любо́вь Петро́вна Орло́ва, հունվարի 29 (փետրվարի 11), 1902, Զվենիգորոդ, Zvenigorodsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 26, 1975(1975-01-26)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական դերասանուհի։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1950

Լյուբով Օռլովա
Ծնվել էհունվարի 29 (փետրվարի 11), 1902
ԾննդավայրԶվենիգորոդ, Zvenigorodsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 26, 1975(1975-01-26)[2] (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1925)
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, դաշնակահարուհի, կինոդերասանուհի և պարուհի
Ժանրերսոցիալիստական ռեալիզմ և ռոմանս
Ամուսին(ներ)Գրիգորի Ալեքսանդրով
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
orlovamuseum.narod.ru

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1919 - 1922), թատերական տեխնիկումում (պարարվեստի բաժնում, 1922 - 1925)։ 1926 - 1933 թվականներին աշխատել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում։ Ժակ Օֆենբախի «Պերիկոլա», Պլանկետի «Կոռնևիլյան գանգեր» և այլ օպերետներում կատարել է գլխավոր դերերգերը։

Оռլովայի ստեղծագործական կյանքը սերտ կապված է սովետական երաժշտական կինոկատակերգության հաստատման հետ։ Խաղացել է կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի երաժշտական ֆիլմերում՝ Անյուտա («Ուրախ տղաներ», 1934), Մարիոն Դիկսոն («Կրկես», 1936), «Դունյա» («Վոլգա-Վոլգա», 1938), Տանյա («Լուսավոր ուղի», 1940), պրոֆեսոր Նիկիտինա և դերասանուհի Շատրովա («Գարուն», 1947)։ Նկարահանվել է նաև այլ կինոնկարներում։ 1955 թվականից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում։ ՍՍՀՄ պետական մրցանակակիր է (1941, 1950)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Орлова Любовь Петровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբով Օռլովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։