Լյուբով Պոլիշչուկ

ռուս դերասանուհի

Լյուբով Գրիգորևնա Պոլիշչուկ (ռուս.՝ Любовь Григорьевна Полищук, մայիսի 21, 1949(1949-05-21), Օմսկ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 28, 2006(2006-11-28)[2][3], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, երգչուհի, թատերական գործիչ և մանկավարժ[4]։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[5]։

Լյուբով Պոլիշչուկ
ռուս.՝ Любовь Григорьевна Полищук
Ծնվել էմայիսի 21, 1949(1949-05-21)
ԾննդավայրՕմսկ, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 28, 2006(2006-11-28)[2][3] (57 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1985)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատերական ուսուցիչ և մանկավարժ
Ամուսին(ներ)Վալերի Մակարով և Սերգեյ Ցիգալ
Երեխա(ներ)Ալեքսեյ Մակարով և Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լյուբով Պոլիշչուկը ծնվել է 1949 թվականի մայիսի 21-ին Օմսկում, շինարարության ոլորտի աշխատող Գրիգորի Պոլիշչուկի և դերձակուհի Օլգա Պոլիշչուկի ընտանիքում։ Մակության տարիներից երազել է դառնալ դերասանուհի, սիրել է պարել ու երգել։ Չափազանց բարձր հասակի պատճառով նրան չեն ընդունել բալետի դպրոց, և նա ընդունվել է դպրոցական երգչախումբ՝ դառնալով նրա մենակատարը[6]։

Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա՝ ընդունվելու թատերական ինստիտուտ, սակայն ուշացել է ընդունելության քննություններից։ Վերադառնալով տուն՝ աշխատել է Օմսկի ֆիլհարմոնիայի «Омичи на эстраде» կոլեկտիվում։ Հետագայում ֆիլհարմոնիայի մի խումբ արտիստների հետ ընդունվել է Ռոսհամերգին առընթեր Էստրադային արվեստի համառուսաստանյան ստեղծագործական արվեստանոց (խոսակցական ժանր)։ Ուսումն ավարտել է 1967 թվականին։ Նույն թվականին ամուսնացել է դերասան Վալերի Մակարովի հետ, որի հետ ծանոթ է եղել «Омичи на эстраде» կոլեկտիվում աշխատելու տարիներից (ամուսնալուծվել են 1976 թվականին Մակարովի՝ ալկոհոլամոլության պատճառով[7])։ Վերադարձել է Օմսկ, որտեղ ելույթ է ունեցել որպես խոսակցական ժանրի դերասանուհի[6][8]։ Վարել է թատերականացված հաղորդումներ, կատարել մենախոսություններ, որոնք նրա համար գրել է Մարյան Բելենկին։

Երբ Օմսկի ֆիլհարմոնիայի ղեկավար Յու․ Յուրևսկին դարձել է Ռոսհամերգի տնօրեն (1971 թվականի նոյեմբեր), Օսմկից Մոսկվա է հրավիրել մի շարք դերասանների, որոնց թվում է եղել Լյուբով Պոլիշչուկը։ Նա դարձել է Մոսկվայի մյուզիք-հոլլի արտիստ, որտեղ մասնավորապես կատարել է գլխավոր դեր «Կարմիր սլաքը հասնում է Մոսկվա» (ռուս.՝ «Красная стрела прибывает в Москву») ներկայացման մեջ։ Այդ ներկայացման համար Պոլիշչուկի մենախոսությունը գրել է Միխայիլ Ժվանեցկին[9]։

1979 թվականին Պոլիշչուկը տեղափոխվել է Մոսկվայի մանրապատումների թատրոնի թատերախումբ, որտեղ աշխատել է յոթ տարի։ 1985 թվականին հեռակա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետը[6][8]։

Մոսկվայում անցկացրած առաջին տարիները շատ ծանր են եղել Լյուբով Պոլիշչուկի համար։ Նա որդու հետ ապրել է վարձով բնակարանում, իսկ մանկության մի մասն Ալեքսեյ Մակարովն անցկացրել է ինտերնատում, ուր մայրն ստիպված է եղել ուղարկել նրան[10]։

Կինոյում Լյուբով Պոլիշչուկն իր նորամուտը կատարել է 1974 թվականին՝ կատարելով էպիզոդիկ դեր Գրիգորի Ալեքսանդրովի «Սարյակ և Քնարահավ» (ռուս.՝ «Скворец и Лира») ֆիլմում[11]։

Լյուբով Պոլիշչուկը ճանաչման է արժանացել «Տասներկու աթոռ» ֆիլմի շնորհիվ 1976 թվականին, որում նա նկարահանվել է մի էպիզոդում, որտեղ Անդրեյ Միրոնովի մարմնավորած գլխավոր հերոսը տանգո է պարում Պոլիշչուկի հերոսուհու հետ։ Սակայն «Տասներկու աթոռ» ֆիլմից հետո խորհրդային իշխանությունը դերասանուհու դեմքը համարել է «ոչ խորհրդային» և արգելել նրան նկարահանել գլխավոր դերերում։ Դրանից հետո Լյուբով Պոլիշչուկը մի քանի տարի նկարահանվել է միայն էպիզոդներում, չնայած նրա դերերը հաճախ զգալի ուշադրության են արժանացել հանդիսատեսի կողմից։

1984 թվականին Լյուբով Պոլիշչուկն ամուսնացել է նկարիչ Սերգեյ Ցիգալի հետ (ամուսնացել են Պոլիշչուկի հղիության պատճառով[7])․ այս անգամ ամուսնությունը եղել է հաջող[10]։ Նույն թվականին Լյուբով Պոլիշչուկն արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման[6]։

1990-1997 թվականներին եղել է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի դերասանուհի, որի ղեկավարն էր Իոսիֆ Ռայխելգաուզը։

1994 թվականին Լյուբով Պոլիշչուկին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։

Հիվանդություն և մահ խմբագրել

2000 թվականին Լյուբով Պոլիշչուկը ենթարկվել է ավտովթարի, ինչից հետո բեմում կարողացել է խաղալ միայն օրթոպեդիական կորսետով։ 2005 թվականին օնկոլոգիական հիվանդության պատճաով բուժվել է Բոտկինյան հիվանդանոցում և Ա․ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, իսկ Ն․ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում վիրահատվել է (հեռացվել է ողնաշարի մի հատվածը)։ Այնուհետև անցնել է վերականգնում իսրայելական մասնավոր կլինիկայում, բայց առանց նշանակալի հաջողության։ Մոսկվա վերադառնալուց (2006 թվականի մարտի սկիզբ) հետո շարունակել է նկարահանվել «Իմ գեղեցիկ դայակը» սերիալում․ նկարահանումների վերջին օրվան (մարտի վերջ) մասնակցելու համար բացակայելու թույլտվություն է խնդրել հիվանդանոցում։ Կյանքի վերջին ամիսներին Լյուբով Պոլիշչուկն ընդունել է ուժեղ ցավազրկող դեղեր[8]։ Հասկանալով, որ ինքը չի կարողանա հաղթահարել հիվանդությունը, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն։ Որդին՝ Ալեքսեյ Մակարովը, ծանոթների հարցերին ի պատասխան ասել է, որ ինքը Սերգեյ Ցիգալի ու Մաշայի հետ նստած է նրա անկողու մոտ և սպասում է, որովհետև այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել[12]։

2006 թվականի նոյեմբերի 25-ին հարազատները չեն կարողացել արթնացնել դերասանուհին, նա ընկել է կոմայի մեջ և տեղափոխվել հիվանդանոց[13]։ Պարզվել է, որ նրա մոտ եղել է հիպերտոնիկ ճգնաժամ ցավազրկողների ընդունման պատճառով։ Բուժօգնությունից հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից[6]։ 2006 թվականի նոյեմբերի 28-ին Լյուբով Պոլիշչուկը մահացել է երկարատև հիվանդությունից հետո (ողնաշարի սարկոմա) Մոսկվայում (մահացել է քնած ժամանակ)[14]։ Թաղվել է նոյեմբերի 30-ին Տրոեկուրովյան գերեզմանատանը (տարածք № 6а)[8]։

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե դերասանուհու հիվանդության պատճառը եղել է այն, որ «Տասներկու աթոռ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Օստապ Բենդերի դերակատարը նրան գցել է պարի ժամանակ, ինչի պատճառով վնասվել է դերասանուհու ողնաշարը[11]։ Սակայն ֆիլմի ռեժիսոր Մարկ Զախարովը կտրականապես հերքել է այդ վարկածը և որպես հիվանդության պատճառ նշել 2000 թվականին տեղի ունեցած ավտովթարը, ինչից հետո դերասանուհու մոտ սկսվել են մեջքի հետ կապված խնդիրներ[15]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Գրիգորի Մեֆոդիի Պոլիշչուկ, շինարար երկաթուղում, սերել է Դոնի կազակներից,
  • Մայրը՝ Օլգա Պանտելեևնա Պոլիշչուկ, դերձակուհի,
  • Առաջին ամուսինը (1967-1976)՝ Վալերի Մակարով (1947-1992), Օմսկի ֆիլհարմոնիայի արտիստ[8][16],
  • Որդին՝ Ալեքսեյ Մակարով (ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին), դերասան[4],
  • Թոռնուհի՝ Վարվառա Ալեքսեևնա Մակարովա (ծնվել է 2010 թվականի փետրիվարի 23-ին)[17],
  • Դուստրը՝ Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ (ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 14-ին), դերասանուհի, հեռուստա- և ռադիոհաղորդավարուհի[4],
  • Թոռը՝ Գրիգորի Սերդյուկ (ծնվել է 2010 հոկտեմբերի 6-ին)։

Կոչումներ խմբագրել

  • 1986 – ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի[18]
  • 1994 – Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի
  • 2007 – Կարելիայի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (հետմահու)

Հիշատակ խմբագրել

  • 2016 թվականի մայիսի 26-ին Հուշատախտակ է տեղադրվել Մոսկվայի Բոլշայա Կազյոննայա նրբանցքի № 8 շենքի պատին, որտեղ ապրել է Լյուբով Պոլիշչուկն իր կյանքի վերջին տարիներին[19],
  • 2009 – Առաջին ալիքի «Любовь Полищук. Женщина-праздник» վավերագրակա ֆիլմ,
  • 2007 թվականի նոյեմբերի 28-ին Օմսկի № 97 միջնակարգ դպրոցի (որտեղ սովորել է Լյուբով Պոլիշչուկը 1960-1966 թվականներին) շենքի պատին բացվել է հուշատախտակ[20],
  • 2007 – Օմսկի մարզի կառավարության կողմից ամեն տարի շնորհվում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Լյուբով Պոլիշչուկի անվան մրցանակ (կնոջ լավագույն թատերական դերակատարման համար)։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

Մոսկվայի մյուզիք-հոլլ
  • «Կարմիր սլաքը հասնում է Մոսկվա» (ռուս.՝ «Красная стрела прибывает в Москву»), ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
Էրմիտաժ թատրոն
  • «Чехонте в „Эрмитаже“» (Անտոն Չեխով)
  • «Хроника широко объявленной смерти» – Վերա
  • «Հայտնի անձ» (ռուս.՝ «Знаменитость»), Ա․ Մորավիա
  • «Բարև ձեզ, պարոն դը Մոպասան»
  • «Ծղոտե գլխարկ», Էժեն Լաբիշ և Մարկ Միշել – ուղեկցորդ
  • «Կատվային մեծ հեքիաթ» (ռուս.՝ «Большая кошачья сказка»), Կարել Չապեկ – Ալիսա
  • «Хармс! Чармс! Шардам! или Школа клоунов» – ծաղրածու
  • «Զոյկայի բնակարանը» (ռուս.՝ «Зойкина квартира») — Զոյա Պելց
  • «Безразмерное Ким-танго»[21]
«Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն
  • 1989 – «Եկել է տղամարդը կնոջ մոտ» (ռուս.՝ «Пришёл мужчина к женщине»), Սեմյոն Զլոտնիկով, ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելգաուզ – Դինա Ֆեոդորովնա
  • 1992 – «А чой-то ты во фраке?», Դմիտրի Սուխարև և Սերգեյ Նիկիտին, ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելգաուզ – Նատալյա Ստեպանովնա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974 ֆ Սարյակ և Քնարահավ Скворец и Лира աղջիկ բարոնուհու տանը
1974 ֆ Սերգեյ Մարտինսոնի բենեֆիսը (ֆիլմ-ներկայացում) Бенефис Сергея Мартинсона
1976 ֆ Տասներկու աթոռ Двенадцать стульев տանգո պարող
1976 ֆ Կախարդական լապտեր Волшебный фонарь մաքսանենգ
1977 ֆ Ոսկե արկ Золотая мина Լարիսա
1977 ֆ Զացեպինների ընտանիքը Семья Зацепиных Նատաշա
1978 ֆ 31 հունիսի 31 июня Քուինի
1978 ֆ Դուենիա Дуэнья Դիանա
1978 ֆ Յուլիա Վրևսկայա Юлия Вревская
1979 ֆ Արքայազն Ֆլորիզելի արկածները Приключения принца Флоризеля Ժանետ
1979 ֆ Բաբելոն XX Вавилон XX Մալվա
1979 ֆ Իմ մահվան համար խնդրում եմ մեղադրել Կլավային В моей смерти прошу винить Клаву К. Կլավայի մայրը
1979 ֆ Այն նույն Մյունհաուզենը Тот самый Мюнхгаузен երգչուհի Բերտա
1980 ֆ Միայն մյուզիք-հոլլում Только в мюзик-холле Տատյանա Ֆեոդորովնա
1980 ֆ Սատիրայի ու հումորի ալմանախ Альманах сатиры и юмора
1980 ֆ Մեծ-փոքր պատերազմ Большая-малая война Մարուսյա
1980 ֆ Կրակոց մեջքին Выстрел в спину Ելենա Նիկոլաևնա Վանինա
1981 ֆ Արձակուրդ սեփական հաշվին Отпуск за свой счёт աղջիկ
1981 ֆ Սպիտակ ագռավ Белый ворон Նեստերովա
1981 ֆ Եզոպոս Эзоп Կլեա
1981 ֆ Աննման Նակոնեչնիկովը Несравненный Наконечников
1981 ֆ Ուրիշի տոնին На чужом празднике Լյուբով Գրիգորևնա, կինոդերասանուհի
1982 ֆ Գողություն Кража
1983 ֆ «Չորս կեռնեխների» գաղտնիքը Тайна «Чёрных дроздов» Ադել Ֆորտեսկյու
1983 ֆ Չե՛մ լացի Не заплачу! դոննա Կոնչետա Կուալոլո
1983 ֆ Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը Я готов принять вызов ատամանի սիրելին
1984 ֆ Եթե կարող ես, ներիր Если можешь, прости Դաշա, Յակովի նախկին կինը
1984 ֆ Միայնակ կոմերսանտի շահումը Выигрыш одинокого коммерсанта Բամբարելա
1985 ֆ Օձ որսացողը Змеелов Վերա
1985 ֆ Ոսկե ձկնիկ Золотая рыбка Սալլա Վուդ, թիկնապահ
1986 ֆ Վայրի քամի Дикий ветер Նատա
1986 ֆ Покушение на ГОЭЛРО Աննա Մարինովա
1987 ֆ Քրիստոնյաներ Христиане Պելագեա Կարաուլովա
1987 ֆ Раз на раз не приходится Սմիրնովա
1987 ֆ Պետքական մարդիկ Нужные люди աերոբիկայի մարզիչ
1988 ֆ Անմեղության կանխավարկած Презумпция невиновности Զոյա Բոլոտնիկովա, երգչուհի
1988 ֆ Պատահար Ուտինոոզյորսկում Происшествие в Утиноозёрске Զոյա Միրոնովնա Ժգուլևա
1988 ֆ Ուրուրները որսից բաժին չեն հանում Коршуны добычей не делятся Մարիա
1989 ֆ Посвящённый մայր
1989 ֆ Սեր արտոնություններով Любовь с привилегиями Իրինա
1989 ֆ Фуфло Օլգա
1989 ֆ Ես բոլորովին լավ եմ Я в полном порядке Վերա Կոնստանտինովնա
1989 ֆ Ինտերաղջիկ Интердевочка Զինա Մելեյկո
1990 ֆ Папашка и мэм Մարինա Միխայլովնա
1990 ֆ Սանիտարական գոտի Санитарная зона մարզգործկոմի նախագահ Բոբրովա
1990 ֆ Моя морячка լամբադա պարող
1990 ֆ Կնամոլ Бабник Իննա
1991 ֆ Հավաքագրորդ Вербовщик Զինաիդա Նովիկովա
1991 ֆ Ահաբեկիչ Террористка Օլգա
1991 ֆ Ձագը Որսկան շների համաստեղությունից Щен из созвездия Гончих Псов Լիդայի մայրը
1991 ֆ Մեղրամիս Медовый месяц
1991 ֆ Ընտանիքասերը Семьянин Լիզա, ոստիկան
1992 ֆ Գլխի գինը Цена головы Շառլոտա
1992 ֆ Կնամոլ-2 Бабник 2 Լյուբով Կարպովնա
1992 ֆ Նոր Օդեոն Новый Одеон բազմանդամ ընտանիքի մայր
1993 ֆ Սկանդալ մեր Կլոշգորոդում Скандал в нашем Клошгороде Վեբլա
1993 ֆ Ձեր մատները խնկի հոտ ունեն Ваши пальцы пахнут ладаном Նադեժդա Չեկրիկինա
1993 ֆ Դափնե և Քլեո Дафнис и Хлоя Կլեարիստո
1993 ֆ Ստամբուլյան տրանզիտ Стамбульский транзит Օլգա Բորիսովնա
1993 ֆ А чой-то ты во фраке? Նատալյա Ստեպանովնա
1994 ֆ Երրորդն ավելորդ չէ Третий не лишний Լյուբա, մատուցողուհի
1994 ֆ Դոն Ժուան կամ Դոն Կիխոտ, կամ Այս մասին ավելի լավ է լռել Дон Жуан или Дон Кихот, или Об этом лучше умолчать Դուլսինեա
1995 ֆ Շիրլի-միրլի Ширли-мырли դեսպանի կին
1995 ֆ Երևակայության խաղ Игра воображения Ռիտա
1995 ֆ Խաչակիր Крестоносец
1996 ֆ Ռուսական հետախուզության թագավորները Короли российского сыска Անաստասիա Մուրավյովա
1996 ֆ Իմպոտենտ Импотент
1996 ֆ Թատերական ծաղրանմանակման էջեր Страницы театральной пародии
1997 ֆ Աստղային գիշեր Կամերգերսկում Звёздная ночь в Камергерском «Լայզա Մինելի»
1999 ֆ Կադրիլ Кадриль Լիդա Զվյագինցևա
1999 ֆ Վերջնագիր Ультиматум շրջանային բժիշկ
2000 ֆ Ասպետական վեպ Рыцарский роман կայսրուհի Իրինա
2000 ֆ Игра на вылет Գալինա Դորոֆեևնա
2000 ֆ Тихие омуты Պոլինա Սերգեևնա Կաշտանովա
2000 ֆ Սուրբ Վալենտինի օր День святого Валентина Լյուբա
2001 ֆ Մենք արեցինք սա Мы сделали это! Լյուբա
2001 ֆ Նրա վեպի հերոսը Герой её романа Պոլինա
2002 ֆ Անհաջողակի որդին Сын неудачника Լյուբով
2003 ֆ Персики и Перчики. Куртуазные истории
2003 ֆ Ձյունե սեր, կամ Քուն ձմառային գիշերը Снежная любовь, или Сон в зимнюю ночь Օլգա Միխայլովնա, Քսենյայի մայրը
2003 ֆ С Новым годом! С новым счастьем! Ալլա Ռոդիոնովա
2003 ֆ Ռուսական ամազոնուհիներ Русские амазонки Եկատերինա Վլադիմիրովնա
2003 ֆ Գործակալ կարճ կիսաշրջազգեստով Агент в мини-юбке Նինա
2003 ֆ Մեր ցեղի հերոսը Герой нашего племени հաղորդավարի մայրը
2004-2006 ս Իմ գեղեցիկ դայակը Моя прекрасная няня Լյուբով Գրիգորևնա, դայակ Վիկայի մայրը
2004 ֆ Հույսը հեռանում է վերջինը Надежда уходит последней Մուսա
2004 ֆ Սպանել ծածանին Убить карпа Լիդիա Միխայլովնա
2004 ֆ Крестный сын Ալլա, դերասանուհի
2005 ֆ Ստեպանիչի տայգայական ուղևորությունը Тайский вояж Степаныча Լյուսյա
2005 ֆ Զգույշ, Զադով Осторожно, Задов! Օլգա
2005 ֆ Ամենագեղեցիկը Самая красивая Կիրա, Նոնայի մայրը
2005 ֆ Դարաշրջանի աստղը Звезда эпохи Կլավդիա Պլավնիկովա
2006 ֆ Ստեպանիչի իսպանական ուղևորությունը Испанский вояж Степаныча Լյուսյա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #133087174 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.russia-ic.com/news/show/3034/
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Lyubov Polishchuk (1949—2006)». // Website Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Указ Президента РФ от 29.12.1994 № 2227 «О присвоении почётных званий Российской Федерации»». // Информационно-правовой портал BestPravo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Профиль звезды: Любовь Полищук». // Сайт 7Дней.ру. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 «Мама Любови Полищук: Посмотрела на дочь и поняла – не жилец». Собеседник.ру. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Полищук Любовь Григорьевна. Биография, фильмография». // Сайт Кино СССР. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Программа «Час пик», 26 декабря 1994 года
  10. 10,0 10,1 Оберемко, Валентина. Несоветская Любовь. 21 мая актрисе Любови Полищук исполнилось бы 65 // Аргументы и факты. — 2014. — № 21 (1750). — С. 39.(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2015)
  11. 11,0 11,1 «Умерла Любовь Полищук». // Сайт Газета.Ru. 2006 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Полищук говорили, что у нее «Несоветское лицо»
  13. Колесов, Олег.  11 знаменитостей, боровшихся с раком // Комсомольская правда. — 2015. (Ստուգված է 31 Հոկտեմբերի 2015)
  14. «Когда умирает Любовь. Подробности смерти Полищук». // Сайт obozrevatel.com. 2006 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. Велигжанина, Анна.  Анастасия Заворотнюк: Любовь Полищук поддержала меня во время развода // Комсомольская правда. — 2006.(Ստուգված է 31 Հոկտեմբերի 2015)
  16. Успевший влюбиться в одиночество…
  17. «Алексей Макаров впервые показал внебрачную дочку». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  18. Большой Энциклопедический словарь
  19. «В Москве установили мемориальную доску Любови Полищук». Новости Mail.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  20. «В Омске появилась памятная доска, посвящённая Любови Полищук». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  21. Любовь Полищук на официальном сайте Театра «Эрмитаж»

Արտաքին հղումներ խմբագրել