Լյուբլյանայի համալսարան
Լյուբլյանայի համալսարան (սլովեն.՝ Univerza v Ljubljani), համալսարան Լյուբլյանայում։
Լյուբլյանայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1919[1] |
Անվանված է | Ալեքսանդր I Կարագեորգիևիչ և Edvard Kardelj? |
Ռեկտոր | Gregor Majdič? |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Եվրոպական Քաղաքական Ինստիտուտների Ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[2], Association of Language Testers in Europe?, Eutopia Alliance?[3], Guild of European Research-Intensive Universities?[4] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] |
Երկիր | Սլովենիա[6] |
Տեղագրություն | Լյուբլյանա |
Պարգևներ | |
Կայք | uni-lj.si |
University of Ljubljana Վիքիպահեստում |
Սլովենիայի ամենահին համալսարանն է, որն ունի ավելի քան 37,000 ուսանող։ Եվրոպայի խոշորագույն համալսարաններից մեկն է, ունի 23 ֆակուլտետ, երեք գեղարվեստական 3 ակադեմիա[7]։ Մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտի ցանցի մեջ։
Պատմություն խմբագրել
Դեռևս 17-րդ դարում Լյուբլյանայում գործել են հումանիտար ու աստվածաբանական ակադեմիաներ, իսկ 1810 թվականին՝ Նապոլեոնի ժամանակներում, երբ Սլովենիան մտնում էր Իլիրիայի նահանգի մեջ, այստեղ հիմնադրվել է առաջին համալսարանը (ֆր.՝ Écoles centrales), որը, սակայն, շուտով փակվել է։
Առաջին համաշխարհային պատերազմից և Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորության ձևավորումից հետո 1918 թվականի նոյեմբերի 23-ին Լյուբլյանայում ստեղծվել է համալսարանական հանձնաժողով, որն իր վերջնականորեն ձևավորումն է ստացել 1918 թվականի դեկտեմբերի 5-ին դոկտոր Դ․ Մայարոնի նախագահությամբ։ Հանձնաժողովի քարտուղարն է եղել բանասեր, դոկտոր Ֆրան Ռամովշը։
Արդեն 1919 թվականի մարտից սկսվել են ապագա համալսարանի առանձին ֆակուլտետների ձևավորման շուրջ հանձնաժողովի աշխատանքները։ 1919 թվականի հուլիսի 16-ին Թագավորության խորհրդարանը Բելգրադում որոշում է ընդունել համալսարանում բացել իրավագիտության, փիլիսոփայության, տեխնիկական, աստվածաբանական ու բժշկական ֆակուլտետներ (վերջինս երկամյա ոչ լիարժեք ուսուցմամբ)։ Որոշումը նույն թվականի հուլիսի 23-ին ստորագրել է տեղապահ Ալեքսանդրը[8]։ Առաջին դասախոսությունը սլովեներենով 1919 թվականի դեկտեմբերի 3-ին կարդացել է պրոֆեսոր Ֆրան Ռամովշը։
Ակադեմիական առաջին տարում (1919-1920) համալսարանում ուսանել է 942 ուսանող՝ 28 աղջիկ, 914 տղա, իսկ 1940-1941 ուստարում ուսանողների թիվը հասնում էր արդեն 2474-ի։
Ներկայումս համալսարանում աշխատում է 3,500 պրոֆեսոր ու գիտաշխատող, ինչպես նաև մոտ 900 մարդուց բաղկացած տեխնիկական ու վարչական անձնակազմ։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է 330,7 միլիոն եվրո (2018)[7]։
Մինչև Մարիբորում համալսարան բացումը (1978) Լյուբլյանայի համալսարանը միակն է եղել Սլովենիայում։
Ֆակուլտետներ և ակադեմիաներ խմբագրել
Ֆակուլտետներ խմբագրել
|
|
|
|
Ակադեմիաներ խմբագրել
- Երաժշտական ակադեմիա
- Թատրոնի, ռադիոյի, կինոյի ու հեռուստատեսության ակադեմիա
- Գեղարվեստի ակադեմիա
Համալսարանի ռեկտորատը գտնվում է Լյուբլյանայի կենտրոնի պատմական շենքում։ Համալսարանին կից գործում է աստղագիտական գեոֆիզիկական աստղադիտարան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ The University of Ljubljana — 2014.
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://eutopia-university.eu/
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ 7,0 7,1 University in numbers
- ↑ Официальный сайт Люблянского университета. История ЛУ
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք(սլովեն.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբլյանայի համալսարան» հոդվածին։ |