Լյորենսկուգ (նորվ.՝ Lørenskog), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սուլհեյմ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 70.53 կմ² տարածք[2]։

Լյորենսկուգ
նորվ.՝ Lørenskog

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնՍուլհեյմ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2007)
31.853 (25 տեղ)
Տարածք70.53  (405 տեղ)
Հիմնադրված էհունվարի 1, 1908[1] թ.
Սահմանակցում էՇեդսմու, Րելինգեն, Էնեբակ, Օսլո և Լիլեստրոմ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0230
lorenskog.kommune.no
Լյորենսկուգ կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Կոմունայն իր անվանումը ստացել է Leirheimr բնակավայրի անունից։ Այստեղ է գտնվում 1150 թվականին կառուցված եկեղեցի, որը հանդիսանում է կոմունայի տեսարժան վայրերից մեկը։

Լյորենսկուգի զինանշանը խմբագրել

Լյորենսկուգ կոմունայի զինանշանը հաստատվել է 1957 թվականի հուլիսի 26-ին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է նավի կարմիր գույնի ղեկ։ Այն խորհրդանշում է նավագնացությունն ու ձկնորսությունը[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Լյորենսկուգ կոմունայում բնակվում է 31.853 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում կրկնակի աճ է գրանցել[2]։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել