Լճաշեն (Գեղարքունիքի մարզ)

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լճաշեն (այլ կիրառումներ)

Լճաշեն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Գյուղ
Լճաշեն
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Հիմնադրված է1828 թ.
Մակերես54,75 կմ²
ԲԾՄ1925 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5031[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Լճաշեն (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Պատմություն խմբագրել

Ուրարտական ժամանակաշրջանում բնակավայրը Իշտիկունի է կոչվել, ավելի ուշ 16-րդ դարում` Պորտակ, մի ժամանակահատված Բոդրոս են անվանել։

Թեև Լճաշենի առաջին անվանումը ուրարտական ժամանակաշրջանին է պատկանում, բայց այստեղ բնակավայր եղել է դեռ նախաուրարտական ժամանակաշրջանում, այդ են վկայում գյուղում պահպանված Կիկլոպյան ամրոցի ավերակները, որոնք մոտ 6000 տարվա պատմություն ունեն։[փա՞ստ] Լճաշենի «ծննդյան վկայականը» Արգիշտիի թողած սեպագիր արձանագրությունն է։

Ամայի գյուղը աստիճանաբար մեծացել և 19-րդ դարի վերջից դարձել է Սևանի ավազանի ամենամեծ գյուղը։ Պատմաբանների կարծիքով այն բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, Հայաստանի տարածքով անցնող գրեթե բոլոր նվաճողները այստեղ էլ են եղել։ Ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը։ Բնակատեղին դարձել է ամայի, այստեղ հաստատվել են իսլամադավան տարբեր ցեղեր։ Սևանա լճի տարածքը, լինելով Երևանի խանության մաս, Ռուսական կայսրությանն է միացվել 1826-28 թվականների ռուս֊պարսկական պատերազմից արդյունքում, և հայերով վերաբնակեցվել այդ և 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո՝ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանի պարսկահպատակ գավառներից։ Եկվորները հիմնականում եղել են Մակուից, Բազրգյան գյուղից, ինչպես նաև Դիադինից։

Բնակատեղին իր այժմյան Լճաշեն անվանումն է ստացել 1946 թվականին։

Բնակչություն խմբագրել

Լճաշենի ազգաբնակչության փոփոխությունը

Տարի Բնակչություն
1831 375 մարդ [3]
1897 1719 մարդ [3]
1926 2810 մարդ [3]
1939 3441 մարդ [3]
1959 3362 մարդ [3]
1970 3846 մարդ [3]
1979 3554 մարդ [3]
1989 3864 մարդ [3]
2001 4313 մարդ [3]
2011 4969 մարդ [4]


Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) &ndash World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 43, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճաշեն (Գեղարքունիքի մարզ)» հոդվածին։