Լլոյդ Օսթին

ԱՄՆ բանակի գեներալ

Լլոյդ Ջեյմս Օսթին III (անգլ.՝ Lloyd James Austin III; օգոստոսի 8, 1953(1953-08-08)[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]), ԱՄՆ բանակի գեներալ, 2013—2016 թվականների ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Օսթինին Ջո Բայդենի կաբինետում ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման մասին։ 2021 թվականի հունվարի 22-ին ԱՄՆ Սենատը հաստատել է այդ հայտարարությունը[4]։

Լլոյդ Օսթին
անգլ.՝ Lloyd James Austin III
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1953(1953-08-08)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՕբերնի համալսարան, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, Webster University? և Thomasville High School?
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
ԱշխատավայրRTX?
Զբաղեցրած պաշտոններVice Chief of Staff of the United States Army? և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Lloyd Austin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կյանքի վաղ տարիներ, կրթություն խմբագրել

Լլոյդ Ջեյմս Օսթին III-ը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 8-ին, Թոմասվիլլում՝ Ջորջիա նահանգում։ 1975 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան (Վեսթ-Փոյնթ)՝ բակալավրի աստիճանով։ Այնուհետև Օբերնի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան մանկավարժության ոլորտում և Վեբստերի համալսարանում՝ բիզնեսի կառավարման ոլորտում։

ԱՄՆ Բանակային հրամանատարաշտաբային քոլեջի և ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջի շրջանավարտ է։

Զինվորական կարիերա խմբագրել

Վեսթ-Փոյնթում ուսումն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Նրա առաջին նշանակումը եղել է Գերմանիայի 3-րդ (մեքենավորված) հետևակային դիվիզիայում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար, ծառայել է 7-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակում, եղել է հետախուզական վաշտի հրամանատար։ Հետևակի սպաների վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ծառայության է անցել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգգեի 82-րդ օդադեսանտային դիվիզիայում, որտեղ ղեկավարել է ռազմական աջակցության վաշտը, օդադեսանտային 2-րդ գումարտակը, 508-րդ հետևակային գունդը և ծառայել է որպես 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին զորամիավորման հրամանատարի օգնական։

1981 թվականին Օսթինը գործուղվել է Ինդիանապոլիս՝ որպես ԱՄՆ բանակի զորակոչիկների հավաքագրման հրամանատար։ Այնուհետև ԱՄՆ բանակի զորակոչիկների գումարտակում նշանակվել է վաշտի հրամանատար։ Զինվորական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել է Օբերնի համալսարան, որտեղ ավարտին է հասցրել կրթական ոլորտի վերաբերյալ հետազոտական աշխատանքը՝ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Վեսթ-Փոյնթի Ռազմական ակադեմիայում և գործուղվել է Նյու Յորք, որտեղ ծառայել է որպես մարտավարական վաշտի հրամանատար։ Այս առաջադրանքը կատարելուց և Ֆորտ Լիվենվորթում (Կանզաս) բանակային հրամանաշտաբային քոլեջն ավարտելուց հետո Օսթինը գործուղվել է Ֆորթ Դրամի (Նյու Յորք) 10-րդ լեռնահրաձգային դիվիզիա, որտեղ ծառայել է օպերատիվ բաժնում, ապա 22-րդ հետևակային գնդի 2-րդ վաշտում՝ որպես հրամանատար։ .

1993 թվականին Օսթինը վերադարձել է Հյուսիսային Կարոլինա՝ Ֆորտ Բրեգգի 82-րդ օդադեսանտային դիվիզիա, որտեղ ծառայել է որպես 505-րդ պարաշյուտահետևակային գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Ավելի ուշ դարձել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի գենշտաբի հրամանատար։ ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջն ավարտելուց հետո ստանձնել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրմանատարությունը, ապա գործուղվել է Պենտագոն՝ Վաշինգտոն, որտեղ ծառայել է որպես համատեղ գործողությունների վարչության օպերատիվ բաժնի պետ։ 2003 թվականին օգնել է գլխավորել դիվիզիայի ներխուժումը Իրաք։

2003 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը ծառայել է որպես 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ եղել է 180-րդ Միացյալ Կոմբինացված նպատակամետ խմբի հրամանատարը՝ «Անխորտակելի ազատություն» Աֆղանստան օպերացիայի ժամանակ։

2006 թվականի դեկտեմբերի 8-ին Օսթինը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և ստանձնել է 18-րդ օդադեսանտային կորպուսի հրամանատարությունը Ֆորտ Բրեգգում՝ Հյուսիսային Կարոլինայում։

2008 թվականի փետրվարին Օսթինն իր նշանակալիությամբ երկրորդ հրամանատարն էր Իրաքում, ով ստանձնել էր Իրաքի բազմազգ կորպուսի հրամանատարությունը՝ փոխարինելով գեներալ Ռեյմոնդ Օդիերնոյին[5][6]։ Որպես այս կորպուսի հրամանատար՝ ղեկավարել է մոտավորապես 152.000 համատեղ և կոալիցիոն ուժերի՝ Իրաքի բոլոր ճակատամասերում[7]։

2009 թվականին Օսթինը նշանակվել է Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի տնօրեն[8]։

2010 թվականի սեպտեմբերին ստացել է Իրաքում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը Իրաքում՝ Բաղդադի Al-Faw Palace պալատում կայացած արարողության ժամանակ կոչումն Օսթինին հանձնել է Ռեյմոնդ Օդիերնոն։ Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբի նախագահ ադմիրալ Մայքլ Մալլենը (Michael Mullen)[9]:

2012 թվականին Օսթինը նշանակվել է ԱՄՆ Բանակի պետի տեղակալ[10]։

2013 թվականի մարտին Օսթինը դարձել է ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր հրամանատարության հրամանատար[11][12][13]։

Նա այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2006 թվականը, այնուհետև դադարել է ծառայել Զինված ուժերում[14]։

Աշխատանքը շարունակել է Raytheon Technologies ընկերությունում՝ որպես կառավարման խորհրդի անդամ[15]։

ԱՄՆ պաշտպանության նախարար խմբագրել

2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Ջո Բայդենի ապագա կառավարության կազմում Օսթինին ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին[16]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  •   Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ Պաշտպանության նախարարություն)
  •   Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ Բանակ)
  •   Արծաթե աստղ (ԱՄՆ)
  •   Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ)
  •   Շքանշան «Պատվո լեգեոն»
  •   Շքանշան «Օրինակելի ծառայության համար» (ԱՄՆ Պաշտպանության նախարարություն)
  •   Շքանշան «Օրինակելի ծառայության համար» ( ԱՄՆ Զինված ուժեր)
  •   Միասնական շքանշան օրինակելի ծառայության համար
  •   Բանակի շքանշան «Ծառայության համար »(ԱՄՆ)
  •   Բանակի նվաճումների շքանշան
  •   Փորձառու հետևակի կրծքանշան
  •   Պարաշյուտիստի կրծքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.govinfo.gov/content/pkg/CHRG-111shrg65070/pdf/CHRG-111shrg65070.pdf
  2. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  3. 1K-1399 Dėl apdovanojimo Lietuvos valstybės ordinais
  4. «ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  5. Bigenho, Sgt. Laura LTG Austin takes command of MNC-I, Generals honor Odierno for efforts in stabilizing Iraq(անգլ.) // The Victory Times : journal. — CENTCOM, 2008. — Т. II. — № 7. — С. 1. [www.dvidshub.net/pub_show.php?id=3145 Архивировано] из первоисточника 11 Հոկտեմբերի 2008.
  6. Bigenho, Sgt. Laura M. (2008 թ․ փետրվարի 15). «Austin Assumes Command of Multinational Corps Iraq». U.S. Department of Defense. American Forces Press Service.
  7. «DoD News Briefing with Lt. Gen. Austin III from Iraq» (News Transcript). U.S. Department of Defense. 2008 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «General Lloyd J. Austin III». United States Department of Defense. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.   Այս հոդվածը պարունակում է , աղբյուր՝ կայք կամ փաստաթուղթ՝ United States Department of Defense.
  9. https://web.archive.org/web/20100904054244/http://www.google.com/hostednews/ap/article/ALeqM5hwK_CSpBxsNuVUEaDuOwmSSCiqGwD9HV5DV80 (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  10. Dock-Abuhl, Courtney (2013 թ․ մարտի 12). «Austin sworn in as vice chief of staff». United States Army. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «General Lloyd J. Austin III Retires». Black Engineer.com. 2016 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  12. «Secretary Panetta Statement on Intent to Nominate CENTCOM Commander». United States Department of Defense. No 951-12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.   Այս հոդվածը պարունակում է , աղբյուր՝ կայք կամ փաստաթուղթ՝ United States Department of Defense.
  13. «Looking back for the way ahead: An interview with Retired Gen. Lloyd Austin» (անգլերեն). Office of the Deputy Chief of Staff. 2018 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. Callahan, Guv (2016 թ․ ապրիլի 8). «A Soldier's Soldier». United States Army. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  15. Lipton, Eric; Vogel, Kenneth P.; LaForgia, Michael (2020 թ․ դեկտեմբերի 9). «Biden's Choice for Pentagon Faces Questions on Ties to Contractors». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. Lloyd Austin: Biden picks ex-general as defence secretary, BBC, 8.12.2020

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լլոյդ Օսթին» հոդվածին։