Լի Յուչուն (չին․` 李宇春, մարտի 10, 1984(1984-03-10)[1], Չենդու, Չինաստան[2]), նաև հայտնի է որպես Քրիս Լի, չինացի երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա իր երկրում հայտնի է դարձել 2005 թվականին «Սուպեր աղջիկ» մրցույթում հաղթելուց հետո։ 2006 թվականից մինչև այժմ թողարկել է 6 ստուդիական ալբոմ։ Լի Յուչուն միջազգային ճանաչում է ձեռք բերել 2013 թվականի նոյեմբերին, երբ Ամստերդամում անցկացված MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն միջազգային կատարող» մրցանակը[3]։ 2014 թվականին նա դարձել է «Ամենավաճառվող չինացի կատարողը» World Music Awards մրցանակաբաշխությունում[4]։

Լի Յուչուն
Լի Յուչուն (2011)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն李宇春
Ի ծնե անունչինարեն՝ 李宇春
Նաև հայտնի է որպեսՔրիս Լի
Ծնվել էմարտի 10, 1984 (40 տարեկան)
Չենդու, Չիշուան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Երկիր Չինաստան
ԺանրերՄենդոփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, դերասանուհի
ԳործիքներՎեկալ, կիթառ, հարվածային գործիքներ, միկրո կորգ, ուկուլելե
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլEE-Media (ներկա)
Taihe Rye Music (նախկին)
ԿրթությունSichuan Conservatory of Music?
 Li Yuchun Վիքիպահեստում

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «The Queen and the Dreams» (2006)
  • «Mine» (2007)
  • «Chris Lee» (2009)
  • «Dancing Young Literati» (2011)
  • «Old if Not Wild» (2012)
  • «1987» (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pletcher K. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Chris Lee with the Worldwide Act award at the MTV Europe Music Awards». Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  4. «WINNERS LIST: Miley Cyrus, One Direction and Fall Out Boy all win at the World Music Awards». thecelebculture.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Յուչուն» հոդվածին։