Լենոր «Լի» Կրասներ (անգլ.՝ Lenore «Lee» Krasner, հոկտեմբերի 27, 1908(1908-10-27)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հունիսի 19, 1984(1984-06-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]), ամերիկացի նկարչուհի, որն աշխատել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճում և մասնագիտացել է կոլաժների մեջ, նկարիչ Ջեքսոն Պոլլոքի կինն է։

Լի Կրասներ
Ծնվել էհոկտեմբերի 27, 1908(1908-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էհունիսի 19, 1984(1984-06-19)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Դիզայնի ազգային ակադեմիա, Քուփեր Յունիոն և Washington Irving High School?
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, նկարազարդող և արվեստագետ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[4][8]
Ժանրաբստրակցիոնիզմ[4][8]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներPollination?
Պարգևներ
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[9][10] և 8-րդ փողոցի ակումբ
ԱմուսինՋեքսոն Պոլլոք
 Lee Krasner Վիքիպահեստում

Կրասներն այժմ դիտարկվում է աբստրակցիային անցման կարևոր դեմքերից մեկը, որը կապել է 20-րդ դարի սկզբի հետպատերազմյան շրջանի Ամերիկայի նոր գաղափարները արվեստի հետ, և նրա աշխատանքները բարձր են գնահատվել աճուրդներում։ Նա այն քիչ նկարչուհիներից է եղել, որը հետադարձ է անցկացրել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA)։

Կենսագրություն խմբագրել

Նկարչուհին, որին տանն անվանել են Լենա, ծնվել է կրոնականացված հասիդական էմիգրանտ հրեաների ընտանիքում, որոնք Վիննիցայի մարզի Տուլչինի շրջանի Շպիկով գյուղից էին, լքել էին Ուկրաինան դստեր ծնունդից մի քանի տարի առաջ[11]։ Լենորը վեց երեխաներից կրտսերն էր և Կրասներների տոհմում առաջինը, որ ծնվել էր արդեն նոր հայրենիքում, երբ հայրը՝ Իոսիֆ Կրասները (Joseph Krasner) 39 տարեկան էր, մայրը՝ Աննա Կրասները (Anna Krasner)՝ 33 (մեկ տարի անց ընտանքում ծնվել է ևս մեկ երեխա)։ Նրանք ապրել են Բրաունսվիլլում, Բրուքլին, որտեղ բնակվում էին բազմաթիվ հրեա աղքատ արտագաղթյալներ[12]։ Ընտանիքի միակ խոսակցական լեզուն եղել է իդիշը։ Կրասները դաստիարակվել է ուղղափառ հրեական ընտանիքում ողջ մանկության և երիտասարդության ընթացքում։ Նրա հայրը իր ժամանակի մեծ մասն անցկացրել է հրեականությամբ զբաղվելով, այն պարագայում, երբ մայրը հետևում էր տնային տնտեսությանը և ընտանեկան բիզնեսին։

Կրասները բարձր է գնահատել հրեականության այնպիսի գաղափարներ, ինչպես եբրայերենի այբուբենը, աղոթքները և կրոնի պատմությունը։ Լինելով դեռահաս՝ նա սկսել է քննադատորեն վերաբերվել այն բանին, որը նա ընդունել է որպես կնատյացություն ուղղափառ հուդայականության մեջ։ Հետագայում Կրասները հիշել է, որ կարդացել է աղոթքների թարգմանությունը և մտածել, որ դա «իրոք հիասքանչ աղոթք է բոլոր իմաստներով, բացի ավարտից ... եթե դուք տղամարդ եք, դուք ասում եք. «Շնորհակալ եմ, Տե՛ր, այն բանի համար, որ ստեղծել ես ինձ Քո կերպարով», և եթե դուք կին եք, դուք ասում եք. «Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր, այն բանի համար, որ ստեղծել ես ինձ այնպես, ինչպես Դու ինձ համարել ես պիտանի»[12]։ Նա նաև այդ ժամանակ սկսել է կարդալ էքզիստենցիալ փիլիսոփաների՝ էլ ավելի հեռանալով հրեականությունից։ Այն ժամանակ, երբ նա ամուսնացել է Ջեքսոն Պոլլոքի հետ եկեղեցում, Կրասները շարունակել է իրեն անվանել հրեա, սակայն որոշել է կրոն չդավանել։ Նրա ինքնությունը որպես հրեա կին ազդել է այն բանում, թե ինչպես են գիտնականները մեկնաբանել նրա արվեստի նշանակությունը[12]։

Լի Կրասները և Ջեքսոն Պոլլոքը ծանոթացել են իրար հետ 1942 թվականին այն բանից հետո, երբ երկուսն էլ ցուցադրվում էին Մակմիլանի պատկերասրահում[13]։ Կրասների հետաքրքրությունը շարժվել է նրա աշխատանքներից և այն փաստից, որ ինքը չգիտեր, թե ով է Պոլլոքը, թեպետ ինքը գիտեր նյույորքյան բազմաթիվ աբստրակցիոնիստ նկարիչների։ Նա գնացել է Պոլլոքի բնակարան, որպեսզի հանդիպի նրան[13]։ 1945 թվականին նրանք տեղափոխվել են Իսթ Հեմփթոնի ծայրամաս Սփրինգս։ Նույն թվականի ամռանը նրանք ամուսնացել են եկեղեցով երկու վկաների ներկայությամբ[14]։

Երբ նրանք ապրել են Սփրինգսի ֆերմերական տանը, երկուսն էլ շարունակում էին ստեղծագործել։ Նրանք աշխատում էին տարբեր արվեստանոցային տարածքներում։ Կրասները աշխատել է տան վերին ննջարանում, իսկ Պոլլոքը՝ հետին բակի ցախանոցում։ Երբ նրանք չեն աշխատել, նրանք ժամանակն անցկացրել են ուտելիք պատրաստելով, այգեպանությամբ, տունը կարգի բերելով և ընկերների հետ զվարճանալով[14]։

1956 թվականից նրանց հարաբերություններն ավելի լարված են դարձել, քանի որ նրանք բախվել են որոշակի խնդիրների։ Պոլլոքը կրկին սկսել է տառապել հարբեցողությամբ և արտամուսնական կապ է հաստատել Ռութ Կլիգմանի հետ։ Կրասները ամռանը գնացել է, որպեսզի այցելի ընկերներին Եվրոպայում, սակայն ստիպված էր շուտով վերադառնալ՝ ավտովթարից Պոլլոքի մահվան պատճառով[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lee Krasner — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Artnet — 1998.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2018.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. 8,0 8,1 http://www.artnet.com/artists/lee-krasner/
  9. https://www.tate.org.uk/art/art-terms/a/american-abstract-artists-aaa
  10. http://americanabstractartists.org/current-members/past/
  11. «Биография Ли Краснер с фотопортретом (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. 12,0 12,1 12,2 Gail Levin BEYOND THE PALE: Jewish identity, radical politics and feminist art in the United States // Journal of Modern Jewish Studies. — 2005-07. — В. 2. — Т. 4. — С. 205–232. — ISSN 1472-5894 1472-5886, 1472-5894. — doi:10.1080/14725880500136783
  13. 13,0 13,1 13,2 Robert Hobbs, Barbara Rose Lee Krasner: A Retrospective // Woman's Art Journal. — 1987. — В. 1. — Т. 8. — С. 43. — ISSN 0270-7993. — doi:10.2307/1358340
  14. 14,0 14,1 Barbara Rose Krasner/Pollock: A Working Relationship // Woman's Art Journal. — 1983. — В. 1. — Т. 4. — С. 58. — ISSN 0270-7993. — doi:10.2307/1358108

Գրականություն խմբագրել

  • Barbara Hess «Abstrakter Expressionismus», Köln 2005.

Արտաքին հղումներ խմբագրել