Լիվ Քրիստին Էսպենես (առավել հայնտնի է որպես Լիվ Քրիստին, նորվ.՝ Liv Kristine Espenæs, փետրվարի 14, 1976(1976-02-14), Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, Leaves’ Eyes և Theatre of Tragedy երաժշտական խմբերի նախկին վոկալիստուհի։

Լիվ Քրիստին Էսպենես
Ծնվել էփետրվարի 14, 1976(1976-02-14) (48 տարեկան)
Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերգոթիկ մետալ, սիմֆոնիկ մետալ, Ինդաստրիալ մետալ, ֆոլկ մետալ, viking metal? և փոփ ռոք
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կատարող
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլNapalm Records
ԱնդամակցությունTheatre of Tragedy? և Leaves' Eyes?
ԱմուսինAlexander Krull?
Կայքlivkristine.net
 Liv Kristine Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լիվ Քրիստինն առաջին անգամ բեմում հանդես է եկել դպրոցական տարրական դասարաններում[1]։ Այդ ժամանակ ապագա երգչուհին կատարում էր ժամանակի հիթերը։ Իր առաջին խումբը Քրիստինը հավաքել է տասը տարեկանում, ընկերուհու հետ[2]։

  Ես երգել սկսել եմ ավելի վաղ, քան խոսել... Ամեն վայրկյան, ինչ հիշում եմ ինձ, երգում էի՝ տանը, դպրոցական միջոցառումներին։ Հետո շատ հետաքրքիր պատմություն եղավ։ Դպրոցական հադեսներից մեկի ժամանակ ես բարձրացա բեմ՝ տեղական մասշտաբի աստղ էի այդ ժամանակ, պատրաստվում էի երգել և հասկացա, որ... հուզմունքից բառերը մոռացել եմ։ Պատկերացրե՛ք, ինչպես կոտրվեցի այդ փաստից։ Դրանից հետո ես մի քանի ժամ անընդմեջ լաց էի լինում՝ չլսելով ուսուցիչներիս հորդորները[3]
- Լիվ Քրիստին Էսպենես
 

Պրոֆեսիոնալ երաժշտությամբ Լիվը սկսել է զբաղվել, երբ դարձավ Theatre of Tragedy խմբի անդամ[4]։ 18 տարեկանից սկսել է երգել 200 հոգանոց երգչախմբում[5]։ Վեց ամիս անց լույս է տեսնում Theatre of Tragedy խմբի առաջին ալբոմը, որն ուներ հենց խմբի անունը։

Լիվ Քրիստինը սկսել է անգլերեն ուսանել Սթավանգերի համալսարանում։ Հետո գերմաներեն՝ Շտուտգարտի համալսարանում։ Այստեղ ապրելու տարիներին համագործակցում է Ալեքս Կրուլլի հետ[6]։

1997 թվականին ծանոթանում է պրոդյուսերներ Գյունտեր Իլլի հետ և սկսում իր սոլո կարիերան։

Երգչուհու ձայնը թույլատրում է, որ կարողանա երգել դասականից մինչև մետալ ու գոթիկ։

2004 թվականին Լիվը համագործակցում է Cradle Of Filth մետալ խմբի հետ, որի հետ ձայնագրում է Nymphetamine սինգլը։

2006 թվականին լույս է ընծայում Enter My Religion նոր սոլո ալբոմը[7]՝ փոփ-ռոք ոճով։

Լիվը ձայնագրել է հինգ լայնաֆորմատ ալբոմ և մեկ DVD Leaves’ Eyes-ի հետ համատեղ։ 2016 թվականի ապրիլի 16-ին երգչուհին հեռանում է այս խմբից՝ անձնական պատճառներով[8]։

2017 թվականին միացել է գերմանանորվեգական Midnattsol խմբին։

Սկավառակագրություն խմբագրել

Theatre of Tragedy խմբագրել

  • Theatre of Tragedy (CD, 1995)
  • Velvet Darkness They Fear (CD, 1996)
  • «Der Tanz Der Schatten» (Single, 1996)
  • «A Rose for the Dead» (EP, 1997)
  • «Cassandra» (Single, 1998)
  • Aégis (CD, 1998)
  • «Theatre of Tragedy Shape» (MCD, 1999)
  • «Image» (Single, 2000)
  • Musique (CD, 2000)
  • «Inperspective» (EP, 2000)
  • «Machine» (Single, 2000)
  • Closure:Live (CD, 2001)
  • Assembly (CD, 2002)

Leaves’ Eyes խմբագրել

  • «Into Your Light» (Սինգլ, 2004)
  • Lovelorn (CD, 2004)
  • «Elegy» (Սինգլ, 2005)
  • Vinland Saga (CD, 2005)
  • Legend Land (EP, 2006)
  • My Destiny (EP, 2009)
  • Njord (CD, 2009)
  • Meredead (CD, 2011)
  • Symphonies of the Night (CD, 2013)
  • King of Kings (2015)

Սոլո ալբոմներ խմբագրել

  • «3am» (Սինգլ, 1998)
  • Deus Ex Machina (Ալբոմ, 1998)
  • «Take Good Care» (Սինգլ, 1998)
  • «3am — Fanedition» (Սինգլ, 1999)
  • «One Love» (Սինգլ, 1999)
  • «Fake a Smile» (Սինգլ, 2006)
  • Enter My Religion (Ալբոմ, 2006)
  • Skintight (Ալբոմ, 2010)
  • Libertine (Ալբոմ, 2012)
  • Vervain (Ալբոմ, 2014)

Հրավերքով աշխատանքներ խմբագրել

  • Atrocity Werk 80 (CD, 1997)
  • Atrocity Gemini (CD,2000)
  • Atrocity Atlantis (CD,2004)
  • Heavenwood — Downcast / Swallow (1998)
  • Atrocity & Silke Bischoff — Blue Moon (1998)
  • Weltenbrand — The Devil gets the Profiteer / Der Untergang von Trisona (1999)
  • Das Ich — Des Satans neue Kleider — Atrocity Remix / Re-laborat (2000)
  • Atrocity — More / Sampler Thank you — A Tribute to the Sisters of Mercy (2000)
  • Genius — To be free / A Rock Opera Part II (2004)
  • Immortal Rites — Mirror Reflections / Art of Devolution (2004)
  • Hortus Animae Summoning of the Muse / Sampler the Lotus Eaters — Dead Can Dance Tribute (2004)
  • Cradle of Filth — Nymphetamine / Nymphetamine (2004)
  • Umbra et Imago Ein letztes Mal — Leaves’ Eyes Remix / Motus Animi (2005)
  • Delain — See Me in Shadow / Lucidity (2006)
  • Delain — Day for Ghosts / Lucidity (2006)
  • Samsas Traum — Asen’ka — Ein Märchen für Kinder und solche, die es werden wollen / (2012)
  • Samsas Traum — Niemand, Niemand Anderem Als Dir / (2013)
  • Týr — The Lay of Our Love / Valkyrja (2014)
  • Savn — I Am Free / Savn (2014)
  • Orden Ogan — Come With Me To The Other Side (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Liv Kristine – Official Website». Livkristine.de. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «Ex-THEATRE OF TRAGEDY Singer Says She Was Betrayed And Deceived By Her Bandmates». Blabbermouth.net. Roadrunner Records. 2003 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  3. Интервью с Лив Кристин на сайте Hitkiller.com(ռուս.)
  4. Dunphy, John (2005 թ․ հուլիսի 15). «Liv Kristine Espenaes Krull (Leaves Eyes) : Interview». Music Tap.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  5. Interview with Liv Kristine about 'Njord'- Metalexperience webzine, december 2009 Արխիվացված 2016-06-25 Wayback Machine. Metal-experience.com (2009-12-16). Retrieved on 2012-08-05.
  6. Dunphy, John (2005 թ․ հուլիսի 15). «Liv Kristine Espenaes Krull (Leaves Eyes) : Interview». Music Tap.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  7. Reesman, Bryan. "Atrocity: Twenty Years of Passion, Progression and Perseverance," Metal Maniacs, December 2006, p. 113
  8. «Liv Kristine – Official Website » LEAVES' EYES announce new singer». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվ Քրիստին Էսպենես» հոդվածին։