Լիվոնյան օրդեն (լատին․՝ domus sancte Marie Theutonicorum in Lyvonia գերմ.՝ Dutscher orden to Lyffland), տևտոնական օրդենի ասպետների կաթոլիկական և ռազմա-քաղաքական կազմակերպությունը[1], որը 13-րդ-16-րդ դարերում ֆեոդալական պետականություն ստեղծեց Արևելյան Մերձբալթիկայում։

Հիմնադրվել է 1237 թվականին Սուսերակիրների օրդենի ջախջախումից հետո։ Ընդգրկում էր Արևելյան Մերձբալթիկայում գերմանական ասպետների գրաված լատիշական և էստոնական հողերի գրեթե 2/3-ը։ Քայքայվեց 1561 թվականին՝ ռուսական բանակի հարվածների տակ, նրա տերիտորիայում առաջացավ Կուռլանդական դքսությունը, մնացած մասերն անցան Շվեդիային, Լիտվական մեծ իշխանությանը, Դանիային։ Լիվոնյան օրդենը վերջնականապես վերացավ 1562 թվականի մարտի 5-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Urban, William (2005). The Teutonic Knights: A Military History. էջեր 259–273. ISBN 1-85367-667-5.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 627  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվոնյան օրդեն» հոդվածին։