Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիվնո (այլ կիրառումներ)

Լիվնո, Լիևնո (սերբախորվաթ․՝ Ливно/Livno, Лијевно/Lijevno, հին անվանումը՝ Հլիվնո), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի արևմտյան մասում։ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության 10-րդ կանտոնի և համանուն համայնքի վարչական կենտրոնը։

Քաղաք
Լիվնո
բոս․՝ Livno
սերբ.՝ Ливно
խորվ.՝ Livno
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀամայնքԼիվնո
Առաջին հիշատակում892
ԲԾՄ750 մ
Խոսվող լեզուներբոսիներեն
Բնակչություն10 080 մարդ (1991)
Ազգային կազմբոսնիացիներ (38,68 %)

խորվաթներ (34,76 %) սերբեր (15,44 %)

հարավսլավներ (9,38 %)
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ, կաթոլիկներ
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ80101
Պաշտոնական կայքlivno.ba
Լիվնո (Բոսնիա և Հերցեգովինա)##
Լիվնո (Բոսնիա և Հերցեգովինա)

Ըստ 1991 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմել է 10 080 մարդ։ Գտնվում է Մոստարից 127 կմ, Սարաևոյից 212 կմ, Բանյա Լուկայից 167 կմ և Սպլիտից 96 կմ հեռավորության վրա։

Պատմություն խմբագրել

Լիվնոն առաջին անգամ հիշատակվել է իշխան Մունցիմիրի փաստաթղթում 892 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ավելի ուշ՝ 949 թվականին, քաղաքը հիշատակվել է Կոստանդին Ծիրանածինի «Կայսրության կառավարման մասին» տրակտատում։

1326 թվականից Լիվնոն համարվել է Բոսնիական թագավորության մի մասնիկը, որը 1463 թվականին գրավվել է թուրքերի կողմից։ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո, որը տևել է ավելի քան 400 տարի, քաղաքում կառուցվել են արևելյան ճարտարապետության շատ հուշակոթողներ։

Բեռլինի կոնգրեսի որոշմամբ ամբողջ Բոսնիա և Հերցեգովինան օկուպացվել է Ավստրո-Հունգարիայի կողմից։ 1918 թվականին կայսրության տապալումից հետո քաղաքը դարձել է սերբերի, խորվաթների և սլովենցիների թագավորության մի մասնիկը, որը 1929 թվականին անվանափոխվել է Հարավսլավիայի Թագավորության։ Պատերազմից հետո Լիվնոն նորից դարձել է Հարավսլավիայի մի մասը, իսկ վերջինիս կազմալուծումից հետո ընդգրկվել է Բոսնիա և Հերցեգովինայի կազմում։

Բնակչություն խմբագրել

Համայնք խմբագրել

Լիվնո համայնքի բնակչությունը 1971-1991 թվականներին՝

Մարդահամարի թվական Ընդամենը Սերբեր Բոսնիացիներ Խորվաթներ Հարավսլավներ Այլազգիներ
1991 40 600 3 913 (9,63 %) 5 793 (14,26 %) 29 324 (72,22 %) 1 125 (2,77 %) 445 (1,09 %)
1981 40 438 3 898 (9,63 %) 4 418 (10,92 %) 28 918 (71,51 %) 2 657 (6,57 %) 547 (1,35 %)
1971 42 118 4 791 (11,37 %) 5 087 (12,07 %) 31 657 (75,16 %) 434 (1,03 %) 149 (0,35 %)

2007 թվականի մարդահամրի տվյալների համաձայն՝ համայնքի բնակչությունը կազմել է 32 354 մարդ[1]։

Քաղաք խմբագրել

2007 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում ապրել են 10 080 մարդ, որոնցից 3 899 եղել են բոսնիացիներ (38,68 %), 3 504-ը՝ խորվաթներ (34,76 %), 1 556-ը՝ սերբեր (15,43 %), իսկ 946-ը՝ հարավսլավներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվնո» հոդվածին։