Լիվիուս Անդրոնիկուս (Livius Andronicus, մոտ մ. թ. ա. 280, Taras, Տարանտո - մոտ մ. թ. ա. 200, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն)։ Հռոմեական դրամատուրգիայի առաջին ներկայացուցիչն է։

Լիվիոս Անդրոնիկոս
Ծննդյան անունլատին․՝ Lucius Livius Andronicus
Ծնվել էմոտ մ. թ. ա. 280
ԾննդավայրTaras, Տարանտո
Վախճանվել էմոտ մ. թ. ա. 200
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող և դրամատուրգ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներՈդիսական

Կյանքը և գրական գործունեությունը խմբագրել

Նրա կյանքի և գրական գործունեության մասին քիչ տեղեկություն է հասել գրականության պատմությանը։ Լիվիուսի մասին կենսագրական տեղեկություն հաղորդում է հռոմեական ուշ շրջանի գրող Սվետոնիոսը, որն ապրել է մ.թ. 75-160 ժամանակաշրջանում։ Լիվիուսը հույն էր և ստրուկ։ Երբ հռոմեացիները մ.թ.ա. 272 թվականին գրավում են Հարավային Իտալիայի Տարենթոն քաղաքը, Լիվիուսը որպես ստրուկ բաժին է ընկնում հռոմեական կոնսուլ Մարկոս Լիվիուս Սալինատորին։ Լիվիուսը կատարում էր իր տիրոջ գրագրությունները, արտագրում էր տեքստեր, տիրոջ երեխաներին սովորեցնում էր հունարեն և լատիներեն։ Անդրոնիկուսը դառնում է լիբերտի և կրում է իր տիրոջ տոհմային անունը ու իրեն անվանում Լուցիուս Լիվիուս Անդրոնիկուս։ Լիվիուսը զբաղվում էր ուսուցչությամբ, ուսուցման գործը դյուրացնելու նպատակով նա լատիներեն է թարգմանում հունական «Ոդիսական» էպոսը։ Կիկերոնը Լիվիուսի այդ թարգմանության մասին հայտնում է բացասական կարծիք։ Սակայն Լիվիուսի այդ գործի նշանակությունն այն է, որ դա լատինական թարգմանության առաջին երևույթն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 626