Լիվինգսթոն (Զամբիա) (անգլ.՝ Livingstone, տեղի անուն՝ Մարամբա անգլ.՝ Maramba[1]), Զամբիայում գտնվող քաղաք, երկրի հարավային նահանգ։

Բնակավայր
Լիվինգսթոն
Զինանշան

ԵրկիրԶամբիա Զամբիա
ԲԾՄ969 մետր
Բնակչություն177 393 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքlivcity.org
Լիվինգսթոն (Զամբիա) (Զամբիա)##
Լիվինգսթոն (Զամբիա) (Զամբիա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Զամբեզի գետի ձախ ափին, Զիմբաբվեի սահմանին, ոչ այնքան հեռու Վիկտորիա (ջրվեժ)ից (քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում)։ Գտնվում է ծովի մակարդակից 896 մ բացարձակ բարձրության վրա[2]։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լիվինգսթոնում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 27,2 27,4 27,8 27,6 26,6 25,0 24,9 27,1 30,3 32,1 31,2 28,1 27,9
միջին ջերմաստիճանը (°C) 23,6 23,2 23,1 21,9 18,9 16,0 16,1 19,3 23,9 26,2 25,1 23,6 21,7
միջին նվազագույնը (°C) 18,9 18,6 17,6 14,8 10,1 6,7 6,3 9,2 14,2 18,2 19,1 18,9 14,3
տեղումների քանակը (մմ) 173,7 141,1 79,5 24,0 6,0 1,5 0,1 0,3 1,6 24,8 70,4 169,1 692,1
Աղբյուր՝ World Climate

Բնակչություն խմբագրել

2013 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում է 144.901 մարդ[3]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1990 2000 2013
76.875 97.488 144.901

Տնտեսություն խմբագրել

Վերջին 10 տարիների ընթացքում, չնայած արդյունաբերական անկմանը և տեքստիլ գործարանների փակմանը, որոնք ի վիճակի չեն մրցակցել ասիական ապրանքների հետ, քաղաքը վերածնունդ է ապրել զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են Վիկտորիա ջրվեժը, նրա անունով կամուրջը և «Մոսի-օ-Թունիա» ազգային զբոսայգին («որոտացող ծուխը»), այստեղ է գտնվում նաև Զամբիայի ազգային թանգարանը (հիմնադրվել է 1935 թվականին), Լիվինգսթոնի թանգարանը, Մարամբայի բաց երկնքի տակ գտնվող ազգագրական թանգարանը, որը գտնվում է իր անունը կրող գետի ափին (Վիկտորիա ջրվեժի հարևանությամբ), երկաթուղային թանգարանը և այլն։ Քաղաքը գրավում է հյուրանոցների ցանցում կատարվող ներդրումների հոսքով։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքն ունի միջազգային օդանավակայան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Марамба հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. «Livingstone, Zambia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Livingstone» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվինգսթոն (Զամբիա)» հոդվածին։