Մինսկի միջազգային «Лістапад» կինոփառատոն (բելառուս․՝ Лістапад` նոյեմբեր), ամենամյա կինոփառատոն, որը 1994 թվականից անց է կացվում Մինսկում։ Փառատոնը Կինոպրոդյուսերների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված է որպես Բալթյան երկրների, Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև` Կենտրոնական և Արևելյան երկրների ֆիլմերի մասնագիտացված մրցութային փառատոն[1]։

Լիստոպադ
Տեսակկինոփառատոն
Երկիր Բելառուս
ՎայրՄինսկ
Առաջինը1994
listapad.com
 Minsk International Film Festival Listapad Վիքիպահեստում

Փառատոնը ոչ միայն ֆիլմերի դիտման, այլև` միջազգային կրթական շփումների հարթակ է. փառատոնի շրջանակներում անց են կացվում վարպետության դասեր[2], քննարկումներ[3], ցուցահանդեսներ[4] և ստեղծագործական հանդիպումներ, որոնք ուղղված են երիտասարդ կինեմատոգրաֆիստների ուսուցմանն ու կինեմատոգրաֆի զարգացման նշանակալի խնդիրների քննարկմանը։

Փառատոնն անց է կացվում ամեն տարվա նոյեմբերին, Բելառուսի նախարարների խորհրդի որոշմամբ[5].

Տարբեր տարիներին ֆորումի հատուկ հյուրեր են եղել Ալյոնա Բաբենկոն, Յուոզաս Բուդրայտիսը, Լյուդմիլա Գուրչենկոն, Քշիշտոֆ Զանուսին, Կլեր Դենին, Անդրեյ Զվյագինցևը, Էմիր Կուստուրիցան, Սերգեյ Լոզնիցան, Բրիյանտե Մենդոսան[6], Կիրա Մուրատովան , Օռնելա Մուտին, Ալեքսանդր Սոկուրովը և այլն։

Փառատոնի պատմություն խմբագրել

Բելոռուսական առաջին «Լիստոպադ» փառատոնը տեղի է ունեցել 1994 թվականին։ Այդ ժամանակ նոր անկախություն ձեռք բերած Բելառուսը դուրս էր մնում համաշխարհային ու հետխորհրդային կինոաշխարհից։

Կինփառատոն հիմնելու միտքը «Տելե ԱՐՍ» ստուդիայի ռեժիսոր Սերգեյ Արտիմովիչինն է։ «Լիստոպադը» նպատակ ուներ միավորել հետխորհրդային տարածքում նկարահանված լավագույն ֆիլմերը և վերադարձնել դրանք բելառուսական կինոթատրոններ։ Փառատոնին մասնակցել թույլատրվում էր նաև նախկինում առավել ծայրահեղական «Կինոշոկ» և «Կինոտավր» փառատոններին մասնակցած կինոժապավեններին։

Իր գոյության առաջին տարում փառատոնը կոչվում էր «Լիստոպադ հետխորհրդային տարածքի փառատոն»։ Փառատոնին ներկայացվող հիմնական ֆիլմերը ռուս ռեժիսորների աշխատանքներ էին։ Հաջորդ տարիներին նրանց միացել են ռեժիսորներ Ուկրաինայից, Ղազախստանից, Ադրբեջանից։

Հենց առաջին տարվանից հաստատվել է մրցութային ծրագրի վարկանիշային համակարգ. հաղթողը որոշվել է հանդիսատեսի կողմից։ Փառատոնի մյուս երկու մրցանակները հանձնել են կինեմատոգրաֆիստների ժյուրին և կինոմամուլի ժյուրին։ 1994 թվականին փառատոնի նախագահն է եղել Ռոստիսլավ Յանկովսկին (այժմ` փառատոնի պատվավոր նախագահ)։

1996-2008 թվականներին փառատոնը ղեկավարել է Վալենտինա Ստեպանովան։ Այդ ժամանակահատվածում 45 երկրների ներկայացուցիչներ միացել են փառատոնին որպես աշխատանքների հեղինակներ, ժյուրիի և մամուլի ներկայացուցիչներ։ Ավելացել են նոր անվանակարգեր ու հանձնվել են հատուկ մրցանակներ կինոքննադատների հրատարակությունների ու գիլդիաների կողմից, մրցանակներ լավագույն կանացի ու տղամարդու դերերի համար։

1998 թվականին փառատոնի գլխավոր նորությունն է դարձել մանկական «Лістападзік» կինոդիտումը։

2003 թվականին փառատոնը պաշտոնապես ձեռք է բերել միջազգայինի կարգավիճակ։ Այդ ժամանակ Մինսկում ցուցադրվել են ֆիլմեր Լեհաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Բուլղարիայից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Չինաստանից և Ճապոնիայից։

«Լիստոպադի» համար հատկանշական է դարձել 2007 թվականը։ Հենց այդ տարի փառատոնի տնօրեն Վալենտինա Ստեպանովայի և կինոգետ և խմբագիր Իրինա Դեմյանովայի ջանքերով[7] կազմակերպվել է վավերագրական ֆիլմերի առաջին մրցութային ցուցադրությունը։ Իրինա Դեմյանովան այդ ժամանակվանից ի վեր փառատոնի վավերագրական կինոյի ծրագրային մշտական ղեկավարն է։

2010 թվականին փառատոնի ղեկավարությունը վստահվել է Անժելա Կրաշևսկայային[7], խաղարկային կինոյի ծրագրերի ղեկավարն է դարձել Իգոր Սուկմանովը[7]։ Փառատոնը հանդիսատեսին է ներկայացել նոր ձևաչափով։ Նոր ծրագրի մեջ էին մտնում խաղարկային կինոյի հիմնական մրցույթը (12 ֆիլմ), երիտասարդ կինոյի մրցույթը (9 դեբյուտային ֆիլմեր ամբողջ աշխարհից, այդ թվում` առաջին անգամ Հնդկաստանից, Պերուից, Վենեսուելայից, Իսպանիայից, Ուրուգվայից), վավերագրական կինոյի մրցութային ցուցադրություն (20 ֆիլմ) և վավերագրական կինոյի երիտասարդ ռեժիսորների մրցույթ (12 ֆիլմ)։

2010 թվականից սկսած փառատոնի հաղթողները որոշվում են Կինեմատոգրաֆների միջազգային ժյուրիի կողմից։

Մրցույթ խմբագրել

Փառատոնը բաց է խաղարկային և վավերագրական ֆիլմերի համար։ «Лістападзік» առանձին մրցույթում ներկայացվում են լիամետրաժ խաղարկային ու անիմացիոն ֆիլմեր` երեխաների ու պատանիների համար։

Փառատոնի ծրագրում ներառված են հետևյալ մրցույթները.

  • Խաղարկային կինոյի հիմնական մրցույթ
  • Խաղարկային կինոյի մրցույթ` երիտասարդ ռեժիսորների համար
  • Վավերագրական կինոյի հիմնական մրցույթ
  • Վավերագրական կինոյի մրցույթ` երիտասարդ ռեժիսորների համար
  • Մանկապատանեկան հանդիսատեսի ֆիլմերի «Лістападзік» մրցույթ
  • Ազգային մրցույթ

Կինոփառատոնին մասնակցող ֆիլմերը պետք է նկարահանված լինեն 2 տարուց ոչ շուտ։ Խաղարկային կինոյի հիմնական մրցույթին մասնակցելու համար ընտրվում է 12 ֆիլմ, որոնք նախկին Բելառուսում չեն ցուցադրվել։

Խաղարկային կինոյի երիտասարդ ռեժիսորների մրցույթն ստեղծվել է երիտասարդ ռեժիսորներին աջակցելու համար։ Դրան մասնակցում են երիտասարդ ռեժիսորների դեբյուտային աշխատանքները. մասնակցության համար ընտվրում է նվազագույնը 8 աշխատանք, որոնք հեղինակի առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմերն են։

Վավերագրական կինոյի հիմնական մրցույթին մասնակցելու համար ընտրվում է 15-25 ֆիլմ` հետխորհրդային տարածքի և նախկին սոցիալիստական բլոկի պետությունների ռեժիսորների աշխատանքներից։

Նվազագույնը 6 կինեմատոգրաֆիական դպրոցների ներկայացուցիչներ ընտրվում են Վավերագրական կինոյի երիտասարդական մրցույթին մասնակցելու համար։

«Մանկական» Лістападзік մրցույցին մասնակցում են այլ կինոփառատոններում բարձր գնահատականի արժանացած լիամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմեր։

Ազգային մրցույթն առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին[8]։ Մասնակցության համար ընտրվում են ֆիլմեր, որոնք նկարահանվել են բելառուսների կողմից` Բելառուսի Հանրապետությունում կամ դրա սահմաններից դուրս։ Մրցույթի մրցանակները շնորհվում են երեք անվանակարգերում` խաղարկային կինո, վավերագրական կինո, անիմացիա։ Մասնակիցների աշխատանքը գնահատում է Կինեմատոգրաֆիստների միջազգային ժյուրին։

Լիստոպադ կինոփառատոնի ավանդական ձևաչափն իր մեջ ներառում է ոչ միայն հանդիսատեսի քվեարկությունը, այլև ֆիլմը քննարկվում է դրա ստեղծողների հետ։ 2013 թվականին Մինսկում հանդիսականներին իրենց ֆիլմերն են ներկայացրել Կլեր Դենին (հետահայաց)[9], Կիրա Մուրատովան, Բրիյանտե Մենդոսան, Ալեքսանդր Վելեդինսկին և այլն։

Ժյուրի խմբագրել

Մրցութային աշխատանքները գնահատում է ժյուրիի 6 կոլեգիաներ.

Յուրաքանչյուր մրցույթի միջազգային ժյուրին կազմված է մասնագետներից.

  • խաղարկային կինոյի հիմնական մրցույթի ժյուրիի կազմ` 5 մարդ,
  • խաղարկային կինոյի երիտասրադ ռեժիսորների մրցույթի միջազգային կազմ` 3 մարդ,
  • վավերագրական կինոյի հիմնական մրցույթի միջազգային ժյուրիի կազմ` 5 մարդ,
  • Ազգային կինոդպրոցների մրցույթի ժյուրիի կազմ` 3 մարդ,
  • Մանկապատանեկան ֆիլմերի մրցույթի միջազգային ժյուրիի կազմ` 3 մարդ,
  • Կինոմամուլի 7 հոգուց բաղկացած միջազգային ժյուրին գնահատում է փառատոնի խաղարկային կինոյի և վավերագրական կինոյի բոլոր մրցույթները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Competitive Specialised Feature Film Festivals». fiapf.org. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  2. Арт Корпорейшн. «Мастер-классы под Листопадом». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. Арт Корпорейшн. «Круглый стол по проблемам развития кинематографии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  4. tut.by. «Открытие Лістапада». tut.by. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «XVII Минский международный кинофестиваль «Лістапад-2010»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  6. Диляра Тасбулатова (19.11.2013). «Брийянте Мендоса». polit.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Команда ММКФ «Лістапад»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Приём заявок на новый Национальный конкурс». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Ретроспектива фильмов Клер Дени». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիստոպադ (կինոփառատոն)» հոդվածին։