Լիոնի ծոց (ֆր.՝ Golfe du Lion), Միջերկրական ծովի ծոց Ֆրանսիայի հարավային ափի մոտ։ Երկարությունը 93 կմ է, լայնությունը մուտքի մոտ՝ 245 կմ, խորությունը՝ ավելի քան 1000 մ։ Լիոնի ծոց է թափվոմ Ռոն գետը։ Խոշոր նավահանգիստ է Մարսելը։

Լիոնի ծոց
Տեսակծովախորշ
Երկիր Ֆրանսիա
Խորություն1200 մետր
Հյուսիսային կետ43°33′27″ հս․. լ. 4°03′29″ ավ. ե.HGЯO
Հարավային կետ42°19′10″ հս․. լ. 3°19′20″ ավ. ե.HGЯO
Արևելան կետ43°02′48″ հս․. լ. 5°50′39″ ավ. ե.HGЯO
Արևմտյան կետ42°56′09″ հս․. լ. 3°02′20″ ավ. ե.HGЯO
Մասն էՄիջերկրական ծով
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Անվանումը ոչ մի կապ չունի Լիոն քաղաքի անվան հետ։ Ֆրանսերեն այն կոչվում է Colfe du Lion. golf «ծոց», lion «առյուծ», այսինքն՝ «առյուծի ծոց»։ Այդպես է կոչվել, որովհետև միստրալ տեղական հյուսիսարևմտյան ուժեղ քամին այնպիսի ձայն է հանում, որ հիշեցնում է առյուծի մռնչյունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնի ծոց» հոդվածին։