Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն

նորվեգացի հանդբոլիստ

Լինն-Քրիստին «Լինկա» Ռիեգելհութ Քորեն (նորվ.՝ Linn-Kristin «Linka» Riegelhuth Koren, օգոստոսի 1, 1984(1984-08-01)[1], Շի, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, աջ եզրային պաշտպան նորվեգական «Լարվիկ» թիմի պաշտպան։ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնուհի, 2011 թվականի աշխարհի չեմպիոնուհի, Եվրոպայի հնգակի չեմպիոնուհի։

Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝բուկմոլ՝ Linn-Kristin Riegelhuth
Մականուն(ներ)՝Linka
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 1, 1984(1984-08-01)[1] (39 տարեկան)
Ծննդավայր՝Շի, Ակերսհուս, Նորվեգիա

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Լինն-Քրիստինը հանդբոլով սկսել է զբաղվել դեևս չորս տարեկան հասակում հայրենի կումունայի «Շի» ակումբում, որի գլխավոր մարզիչը մայրն էր։ Մինչև տասնհինգ տարեկանը Քրիստինը խաղում էր նաև ֆուտբոլ։ 1999 թվականին մարզուհին հայտնվում է «Հոլմլիա» ակումբում։ Այստեղ էլ կատարում է իր ակումբայի դեբյուտը[2]։ 2002 թվականին Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը պայմանագիր է ստորագրում նորվեգական «Լարվիկ» ակումբի հետ։

2002 թվականի աշնանը, հղիության պատճառով ակումբից հեռացավ Քրիստին Դուվհոլտ Հավնոսը, որի արդյունքում Լինն-Քրիստինը զբաղեցրեց նրա տեղը։ Առաջին սեզոնին նա հանդես եկավ և՛ որպես աջ պաշտպան, և՛ որպես եզրային պաշտպանի. նրա խաղի շնորհիվ ակումբը հաղթանակ տոնեց[3]։ Յոթ տարի Լինն-Քրիստինն անցկացրեց «Լարվիկի» կազմում, իսկ 2005/2006 մրցաշրջանում կիսեց լավագույն ռմբարկու Լինն Յերում Սուլլանի հաջողությունը[4]։ Մեկ տարի անց Քրիստինը կրկին դարձավ չեմպիոնատի լավագույն ռմբարկուն և նոր ռեկորդ սահմանեց՝ խփելով 221 գոլ[5]։ 2005-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում նա հաղթեց Նորվեգիայի մրցաշարում, իսկ 2005 և 2008 թվականներին դարձավ գավաթակիր։

2009 թվականի ամռանը Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը տեղափոխվեց Դանիայի «Կոմենհագեն» ակումբ[6][7]։ 2010 թվականի հունվարի 2-ին Անյա Անդերսենի հետ հաղթեց Դանիայի գավաթը[8]։ 2009/2010 մրցաշրջանում Լինն-Քրիստինը 22 մրցախաղում խփեց 124 գոլ։ Անն Գրետե Նոորգարդի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը ռմբարկուների ռեյտինգում։ Փլեյ-օֆում, սակայն, ակումբը չհասավ եզրափակիչ[9]։

2010 թվականի ամռանը Լինն-Քրիստինը վերադարձավ «Լարվիկ», որտեղ խաղում է ցայսօր[10]։ 2015 թվականի հունվարի 7-ին մարզուհին անցկացրեց իր 500-րդ խաղը հարազատ ակումբի համար[11]։

Հավաքականի կազմում խմբագրել

Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը 14 տարեկանից խաղացել է Նորվեգիայի հանդբոլի պատանիների հավաքականում։ Այստեղ մարզուհին խաղացել է 27 մրցախաղ։ 2003 թվականին պատանիների աշխարհի չեմպիոնատում Լիննը բրոնզե մեդալ է վաստակում[12]։ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին Խորվաթիայի դեմ խաղում կայացավ մարզուհու դեբյուտը։ 2005 թվականի աշխարհի խաղերին Լինն-Քրիստինը չմասնակցեց՝ ձեռքերի վնասվածքի պատճառով[13]։

Հաջողություններ խմբագրել

Թիմային խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Նորվեգիայի չեմպիոն՝ 2002/03, 2004/05, 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14
  • Նորվեգիայի գավաթակիր՝ 2002/03, 2003/04, 2004/05, 2005/06, 2006/07, 2008/09, 2010/11, 2011/12, 2012/13
  • Դանիայի գավաթակիր՝ 2009/10
  • Եվրոպայի լիգայի հաղթող՝ 2010/11
  • Եվրոպայի լիգայի գավաթակիր՝ 2004/05, 2007/08

Հավաքական խմբագրել

  • Օլիմպիական չեմպիոն՝ 2008, 2012
  • Աշխարհի չեմպիոն՝ 2011
  • Աշխարհի վիցե-չեմպիոն՝ 2007
  • Աշխարհի խաղերի բրոնզե մեդալակիր՝ 2009
  • Եվրոպայի չեմպիոն՝ 2004, 2006, 2008, 2010, 2014
  • Եվրոպայի վիցե-չեմպիոն՝ 2012

Անձնական խմբագրել

  • Նորվեգիայի լավագույն հանդբոլուհի՝ 2007[14]
  • Աշխարհի լավագույն հանդբոլուհի՝ 2008[15]
  • Եվրոպայի մրցաշարի լավագույն ռմբարկու՝ 2008
  • «Kristinastatuetten» մրցույթի դափնեկիր[16]

Ընտանիք խմբագրել

Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորենը հոր կողմից գերմանուհի է[17]։ Քույրը՝ Բետինան «Ստորհամար» ակումբի խաղացող է։ 2011 թվականին Լինն-Քրիստինն ամուսնացավ Էյնար Ռիեգելհութ-Քորենի հետ[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինն-Քրիստին Ռիեգելհութ Քորեն» հոդվածին։