Լինկեբեեկ (հոլ.՝ Linkebeek, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈlɪŋkəbeːk]), կոմունա Ֆլանդրիայում, Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մասը։ Տեղակայված է Բրյուսել Հալլե Վիլվոորդե երկլեզու ընտրական և դատական շրջանում, Բրյուսել քաղաքից փոքր-ինչ հեռու․ փաստացի իրենից ներկայացնում է վերջինիս շրջագծի մասը։

Կոմունա
Լինկեբեեկ
Linkebeek
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանՖլամանդական Բրաբանտ
Մակերես4,15 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Խոսվող լեզուներնիդերլանդերեն
Բնակչություն4.792 մարդ (2014)
Խտություն1 147 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ016-02
Փոստային դասիչ1630[1]
Պաշտոնական կայքlinkebeek.info
Լինկեբեեկ (Բելգիա)##
Լինկեբեեկ (Բելգիա)

Կոմունան ներառում է Լինկեբեեկ քաղաքը։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 4.792 մարդ, որի 10%-ը արտասահմանյան քաղաքացիներ են։ Մունիցիպալիտետի ընդհանուր տարածքը 4,15 կմ² է, բնակչության խտությունը՝ 1 147 մարդ/կմ²։

Ներկա կյանք խմբագրել

Պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է, ֆրանկոֆոնների համար կան լեզվական արտոնություններ։ 1954 թվականին հատուկ լեզվական իրավունքներ են տրվել տեղի ֆրանկոֆոններին (1947 թվականի մարդահամարի տվյալներով՝ ֆրանկոֆոնները կազմում էին բնակչության 30%-ը)։

Ներկայումս, վերջին ընտրությունների արդյունքներով, ֆրանկոֆոնները կազմում են բնակչության առնվազն 86%-ը։ Ֆրանկոֆոնները կարող են տեղական իշխանություններից պահանջել պաշտոնական փաստաթղթեր ֆրանսերենով։ Նրանք նաև ունեն ֆրանսերենով ուսուցանվող մանկապարտեզներ և տարրական դպրոցներ, որն առաջացնում է կենտրոնական ֆլամանդական իշխանության դժգոհությունը․ իշխանությունը ներկայացրել է հարկադիր լեզվական սահմանված նորմա Լինկեբեեկի գրադարանում, համաձայն որի, գրքային ֆոնդի առնվազն 75%-ը պետք է լինի նիդերլանդերենով, հակառակ դեպքում գրադարանը կկորցնի պետական աջակցությունը։

2000 թվականից քաղաքապետը (չհաստատված) ֆրանկոֆոնալեզու Դամյեն Տյերին է Ֆլանդրիայի ֆրանկոֆոնների միությունից (UF)։ 2006 թվականին հաղթել է տեղական ընտրությունները՝ ստանալով ձայների 86%-ը, չնայած նրան, որ ֆրամանդացի ընդդիմադիր նախարար Մարինո Կյոլեն չէր ցանկանում նրան նշանակել պաշտոնում, քանի որ քաղաքապետը ֆրանկոֆոններին դիմել էր ֆրանսերենով, իսկ ֆլամանդացիներին՝ նիդերլանդներենով։

Ժողովրդագրական զարգացում խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Crossroads Bank for Enterprises
  2. 2,0 2,1 (Ֆրանսերեն) «Le comité de Jumelage». saintlambertdulattay.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 (Ֆրանսերեն) «Jumelage». linkebeek.info. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)