Լինդա Բլեր

ամերիկացի դերասանուհի

Լինդա Դենիս Բլեր (անգլ.՝ Linda Denise Blair, հունվարի 22, 1959(1959-01-22)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Սատանա քշողը» ֆիլմից, որտեղ խաղացել է Ռիգանի դերը (1973

Լինդա Բլեր
Ծնվել էհունվարի 22, 1959(1959-01-22)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
reallindablair.com

Կենսագրություն խմբագրել

Լինդա Դենիս Բլերը ծնվել է Սենտ Լուիսում, Միսսուրի նահանգում, 1959 թվականի հունվարի 22-ին։ Լինելով դեռ երեխա՝ ծնողների հետ գնացել է քաղաք Ուեսպորտ, Կոնեկտիկուտում, որտեղ փոքր տարիքից զբաղվել է մոդելային բիզնեսով։ Չնայած նրան, որ Լինդան երազում էր դառնալ անասնաբույժ, սակայն մոդելային կարիերան աստիճանաբար վերածվեց դերասանական կարիերայի, և 1968 թվականին նա առաջին անգամ հայտնվեց հեռուստաֆիլմերից մեկում։

Ի սկզբանե ծրագրված էր «Սատանա քշողը» ֆիլմում Ռիգանի դերը տալ երիտասարդ դերասանուհի Պամելին Ֆերդինին, բայց ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը որոշեց այդ դերը տալ միանգամայն անհայտ դերասանուհու։ Եվ քանի որ Ֆերդինը արդեն հայտնի էր իր հեռուստատեսային դերերից, Ռիգանի դերի համար ընտրվեց Լինդան։

Ֆիլմը, որը նկարահանվել էր Պիտեր Ուիլիամ Բլետիի բեսթսելլերի հիման վրա, ստացավ 10 «Օսկար» անվանակարգ, այդ թվում և «Լավագույն կանացի երկրորդ պլանի դեր» Լինդայի համար։ Այդ ֆիլմի դերասանական կազմի մեջ էին մտնում այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Մաքս ֆոն Սյուդով և Էլլեն Բյորստինը։ Դերասանուհու «Օսկար» ստանալու շանսերը նվազեցին սկանդալի պատճառով, որում Մերսեդես Մեկկէմբրիջը՝ դերասանուհին, ով կրկնօրինակում էր սատանային, դատի տվեց «Warner Bros.» ընկերությանը այն պատճառով, որ իր անունը չէր հայտնվել տիտրերում։ Արդյունքում «Օսկար» ստացավ Տատում Օ՜Նիլը, իսկ Բլերը ստացավ «Ոսկե գլոբուս» ամենախոստումնալի դերասանուհի անվանակարգում, և ստացավ «Ժողովրդի ընտրություն» մրցանակ։

1 տարի անց Լինդան հայտնվեց «Օդանավակայան 1975» ֆիլմում, որտեղ խաղաց հիվանդ աղջկա, ով սպասում էր երիկամի փոխպատվաստման։

Դրան հետևեցին քիչ հաջողություն ձեռք բերած ֆիլմեր՝ «Հաղթանակ Էնթեբբեյում» (1976) և «Սատանա քշողը 2», որը շատ սառը ընդունվեց հանրության կողմից։ Հաջորդ ֆիլմերը նույնպես մեծ հաջողություն չունեցան, և անցան գրեթե աննկատ՝ «Իրարանցում» (1981), «Գիշերային պարեկ» (1984), որից հետո նույնիսկ նրան շնորհեցին «Ոսկե Ազնվամորի» մրցանակ «Վատագույն դերասանուհի» անվանակարգում, «Կարմիր տապ» (1985), «Կրկին ամենազոր» (1990) և «Ճակատագրական կապ» (1992

1990 թվականին Լինդա Բլերը հայտնվեց «Ռեցեդիվ» ֆիլմում, որը «Սատանա քշողը» ֆիլմի նմանակումն էր։ Ինչպես օրիգինալում, այստեղ նույնպես նա խաղաց դիվահարվածի դեր, բայց այստեղ արդեն կնոջ, ով երկու երեխաների մայր էր։ Այս ֆիլմում գլխավոր դերը խաղում էր Լեսլի Նիլսենը։

1996 թվականին նա նկարահանվեց «Ճիչ» ֆիլմում, որտեղ կատարեց թղթակցի դրվագային դեր։ Իր վերջին դերերից է «Գերբնական» հեռուստասերիալում կատարած դերը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2003 թվականի հունիսին կինեմատոգրաֆիայի Ամերիկական ինստիտուտը հրապարակեց 100 չարագործների և հերոսների ցուցակը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, որի մեջ Ռիգան Մակնիլը՝ Լինդա Բլերի հերոսը, զբաղեցրեց 9-րդ դերը։
  • Լինդա Բլերը որոշ ժամանակ տառապել է ալկոհոլիզմով, և ստիպված է եղել հատուկ բուժում անցնել։
  • Դերասանուհին իր ազատ ժամանակն անցկացնում է օգնելով կենդանիների պաշտպանությանը հիմնադրամին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 1985 ArchiveGolden Raspberry Awards.
  4. «Linda Blair Biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ. օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Բլեր» հոդվածին։