Լիմա (իսպ.՝ Lima), Պերուի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը, ինչպես նաև Լիմա դեպարտամենտի կենտրոնը։ Լիմա քաղաքը Պերուի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է։ Քաղաքի տարածքը՝ 804 կմ², իսկ արվարձաններով՝ 4310 կմ²։

Քաղաք
Լիմա
իսպ.՝ Lima
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊերու Պերու
ՔաղաքապետՍուսանա Վիլյարան
Հիմնադրված էհունվարի 18, 1535[1] թ.
Առաջին հիշատակում1535
Այլ անվանումներCiudad de los Reyes
(Թագավորների Քաղաք)
Մակերես2672,3 կմ²
ԲԾՄ154 մետր
Բնակչություն7 605 742[2] մարդ (2007)
Խտություն2846,1 մարդ/կմ²
Ագլոմերացիա8 472 935
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ51 1
Փոստային դասիչ15001
Պաշտոնական կայքmunlima.gob.pe(իսպ.)
Լիմա (Պերու)##
Լիմա (Պերու)

Անվանում խմբագրել

Հիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Ֆրանսիսկո Պիսառոն 1535 թվականին և անվանել Cuidad de los Reyes «Արքաների քաղաք» (հիմնադրումը տեղի է ունեցել «երեք արքաների» կաթոլիկական տոնի օրը)։

Այժմյան Լիմա անվանումը Ռիմակ գետի անվան աղավաղված ձևն է։ Կեչուա լեզվով ռիմակ նշանակել է «խոսող», «նա, ով խոսում է»՝ ի հիշատակ այն ժամանակների, երբ այս վայրերում եղել է պատգամախոսարան[3]։

Պատմություն խմբագրել

1536 թվականին Մանկո 2-րդի գլխավորությամբ Ինկայի ապստամբական ստորաբաժանումները պաշարեցին քաղաքը, բայց իսպանացիները կարողացան պաշտպանվել։

1543 թվականին Լիման դարձավ իսպանական տիրապետության կենտրոնը Հարավային Ամերիկայում։ Ըստ 1614 թվականի մարդահամարի Լիմայում բնակվում է 25154 մարդ․ իսպանացիներ և կրեոլներ՝ 5257, իսպանացի կանայք՝ 4359, սևամորթ տղամարդիկ՝ 4529, սևամորթ կանայք՝ 5857, մուլաթաները՝ 744, հնդկացիներ՝ 1116, հնդկուհիներ՝ 867, մեստիզոսը և մետրիսները՝ 192, վանականները, միանձնուհիները և նրանց ծառաները՝ 2227։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.munlima.gob.pe/lima
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 26-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 616