Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիխտենֆելս (այլ կիրառումներ)

Լիխտենֆելս (գերմ.՝ Lichtenfels ), կոմունա Գերմանիայում, Բավարիա համայնքում։ Գտնվում է Վերին Ֆրանկոնիա վարչական շրջանի ենթակայության ներքո։ Կոմունան գտնվում է Լիխտենֆելսի շրջանում։ Բնակչությունը կազմում է 555 մարդ, (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[1]։ Տարածքը` 32,91 կմ²։ Պաշտոնական կոդը` 09 4 78 139։

Կոմունա
Լիխտենֆելս
Lichtenfels
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանԼիխտենֆելս (շրջան)
ՔաղաքապետԳեորգ Ֆոնբուրն
Մակերես122,27 կմ²
ԲԾՄ271 մ
Բնակչություն555 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ09571
Փոստային ինդեքս96215
Փոստային դասիչ96215
Ավտոմոբիլային կոդLIF
Պաշտոնական կայքlichtenfels-city.de
Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա) (Գերմանիա)##
Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա) (Գերմանիա)
Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա) (Բավարիա)##
Լիխտենֆելս (Վերին Ֆրանկոնիա) (Բավարիա)

Նկարագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Մայն գետի վերին ափին, Կոբուրգից մոտ 15 կիլոմետր հարավ-արևելք և Բամբերգից 30 կիլոմետր հյուսիս-արևելք, «Աստծո այգիներ Վերին Մայնի վրա» կոչվող տարածքում։ 19-րդ դարի կեսերին Լիխտենֆելսը դարձել է զամբյուղների արտադրության և վաճառքի կենտրոն։ Վերին Մայնի բոլոր ծայրերից զամբյուղներ պատրաստողներն իրենց արտադրանքը վաճառքի են հանել Լիխտենֆելսում, որը (և դեռ մնում է) հյուսած գործի և այլնի ամենամեծ մանրածախ շուկան է։ Այդ ժամանակ զամբյուղ վաճառող առաջատար է եղել Ջոզեֆ Քրինքլին։ 1904 թվականից քաղաքում գործում է տեխնիկական քոլեջը, որը մասնագիտացած է զամբյուղագործության մեջ, իսկ 1912 թվականից ջուլհակություն է դասավանդվում կանանց։ Քաղաքը սկսել է զանգվածաբար զամբյուղներ արտադրել «ամբողջ ընտանիքով»։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո քաղաքը կոչվել է «գերմանական հյուսած աթոռների քաղաք»։ Մինչ օրս իրերի այս վիճակը պահպանվել է, քաղաքը ջուլհակագործական արտադրամասի արտադրանքի բացառիկ ներկրողն է։ Լիխտենֆելսը զամբյուղագործության մայրաքաղաքն է ողջ ժամանակակից Գերմանիայում, և իր տեսակի մեջ միակ քոլեջը, որը սովորեցնում է միայն այս արհեստը։ Ամեն տարի սեպտեմբերի վերջին անցկացվում է զամբյուղների տոնավաճառ (գերմ.՝ Korbmarkt - կորբմարկտ), այդ օրերին քաղաքը ողողվում է աշխարհի շատ երկրներից բերված զամբյուղների վաճառքով։ Քաղաքապետարանի դիմացի շուկայի հրապարակում կարելի է տեսնել աշխարհի ամենամեծ նվերների զամբյուղը։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Լիխտենֆելսի մունիցիպալիտետի բնակչությունը կազմել է 20169 մարդ։

Քաղաքի քաղաքապետներ խմբագրել

  • 2002 թվականից - դոկտոր Բիանկա Ֆիշեր
  • 1991-2002 - Ուինֆրեդ Բոգդան (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1959-1991 - դոկտոր Գյունթեր Հաուպտման (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1958 - Օտտո Բեց (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1951-1958 - Յոհան Ունրեյն (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1945-1951 - Ջուլիան Վիտման (Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն)
  • 1945 - Բապտիստ Հոֆման
  • 1938-1945 - Վիլհելմ Կրաուտհեյմ (NSDAP)
  • 1930-1938 - Յոզեֆ Ուլենբերգեր
  • 1928-1930 - Նորբերտ Շիեր
  • 1912-1928 - Անդրեաս Մար

Քույր քաղաքներ խմբագրել

  •   Վանդալիա, Օհայո նահագ (Վանդալիա)
  •   Կուռնոն-դ' Օվեռն
  •   Պրեստվիկ
  •   Արիչչա (Ariccia)
  •   Ռայնիկենդորֆ - Բեռլինի վարչական շրջան
  •   Բադ Բերգզաբերն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել