Լիլիթ Գալստյան

հայ հրապարակախոս, քաղաքագետ, խմբագիր, թարգմանիչ

Լիլիթ Սերյոժայի Գալստյանը (նոյեմբերի 28, 1962(1962-11-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների թեկնածու (2006), 2002 թվականից ՀԳՄ անդամ է, եղել է պատգամավոր Հայաստանի չորրորդ և ութերորդ գումարման ԱԺ-ներում։

Լիլիթ Գալստյան
Ծնվել էնոյեմբերի 28, 1962(1962-11-28) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանչուհի, հրապարակախոս, խմբագիր, քաղաքագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ 1986 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2001-2002 թվականներին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006 թվականին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-1987 թվականներին աշխատել է Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ 1986-1991 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1991-1999 թվականներին եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005 թվականներին ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999 թվականից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005 և 2007 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։

1986 թվականից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։

Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի։

Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։

1990 թվականից ՀՅԴ անդամ է։ 2006-2007 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2007 թվականի մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։

2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի կազմում[2]։

Գրական գործունեությունը խմբագրել

Լ. Գալստյանը կազմել, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ անգլերենից։

Խմբագրություններ խմբագրել

  • Նիկոլ Աղբալյան-130 (Ն.Աղբալյանի 130-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր), Երևան, 2006։
  • Համաստեղին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2008։
  • Լևոն Շանթ-140 (Լ. Շանթի 140-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր), Երևան, 2009։
  • «18-33. արդի հայ արձակ» (անթոլոգիա), Երևան, Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009։

Թարգմանություններ խմբագրել

  • 12 պատմվածք և 1 պիես (XX դար. ամերիկյան արձակ), Երևան, «Ապոլոն», 1999։
  • XX դարի անգլիագիր արձակ, Երևան, Լուսակն, 2002։
  • Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցման ռազմավարությունը, Երևան, 2002։
  • Վիլյամ Սարոյան, Ընտրանի, հատոր 2, Երևան, «Նաիրի», 2008 («Հայ մուկը» և «Գնացքները» պատմվածքները)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լիլիթ Գալստյանի մասին parliament.am կայքում
  2. «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել