Լիզ Սարյան (ֆր.՝ Liz Sarian, արևմտահայերեն Լիզ Սարեան), ֆրանսահայ նշանավոր երգչուհի

Լիզ Սարյան
ֆր.՝ Liz Sarian
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Լիզ Սարյանը ծնվել է հայոց Մեծ եղեռնից փրկվածների ընտանիքում[1][2]։ Երգել սկսել է դեռ մանուկ հասակից՝ փորձելով ընդօրինակել հայկական երգեր երգող մորը[3]։ Սարյանի ձայնագրած երգերից մի քանիսը, ներառյալ "On s'aime"-ը[4], բեսթսելեր են դարձել Արևմտյան Եվրոպայում։ Հիշատակման արժանի է նաև 1967 թվականին Կաննում նրա մասնակցությունը MIDEM (Marché International du Disque et de l'Edition Musicale)-ին[5]։

Երևանում Լիզ Սարյանի առաջին համերգը տեղի է ունեցել 1984 թվականին, մարզահամերգային համալիրում[6]։ Ջերմ արձագանք են գտել նաև Աիդա Կառվարենցի և Սեդա Ազնավուրի հետ համատեղ նրա տված համերգները։ 2009 թվականին նրանք Երևանի օպերային թատրոնում, ապա նաև Գյումրիում ու Ստեփանակերտում հանդես են եկել «Քեզ համար, Հայաստա՛ն» համերգային ծրագրով՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 85-ամյակին[7]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • À Bobino
  • Chansons Arméniennes
  • Live in America

CD խմբագրել

  • 1998 Live at Bobino
  • 1998 Live in America
  • 2010 Chansons arméniennes
  • 2010 D'amour et d'Arménie

EP խմբագրել

  • 1965 La tempête
  • 1966 Dis-moi Mamie
  • 1966 Pourtant je t'aimais
  • 1967 La route qui mène au retour

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenian Songs». Smithsonian Folkways Recordings (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Liz Sarian | Music of Armenia». www.musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Сестра и дочь Азнавура споют в Армении в связи с его 85-летием (in Russian)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. From the Music Capitals of the World, Billboard magazine, 1967, Apr. 8
  5. MIDEM Award presentations, Billboard magazine, Feb 18, 1967
  6. Լուրեր Հայկական Կեանքէն, 2009(չաշխատող հղում)
  7. Birthday of Charles Aznavour to be marked in Armenia and Karabakh, PanArmenian, 2009

Արտաքին հղումներ խմբագրել