Լիզա Կուդրոու

ամերիկացի դերասանուհի

Լիզա Վալերի Կուդրոու[1] (անգլ.՝ Lisa Valerie Kudrow, հուլիսի 30, 1963(1963-07-30)[2], Էնսինո, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր։ Համաշխարհային ճանաչման է արժանացել «Ընկերներ» սիթքոմում Ֆիբի Բուֆեյին մարմնավորելով, ինչի համար արժանացել է մեկ Էմմի, երկու Կինոդերասանների գիլդիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների։

Լիզա Կուդրոու
անգլ.՝ Lisa Marie Diane Kudrow
Կուդրոուն Ստրիմի մրցանակաբաշխության ժամանակ (2009)
Հասակը173 սմ
Ծնվել էհուլիսի 30, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՎասար քոլեջ (անհայտ) և Ուիլյամ Հովարդ Թաֆթի անվան ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասանուհի, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1989–այժմ
Ընտրանի«Ընկերներ»
«Վեբ թերապիա»
«Վերլուծիր սա»
«Հ.Գ. Ես սիրում եմ քեզ»
«Թեթևաբարո վարքով գերազանցիկը»
Ամուսին(ներ)Մայքլ Սթեռն (1995-այժմ)
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներ

Dorian Awards?

Webby Awards

Webby Awards

Գրեյսիի մրցանակ

Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

New York Film Critics Circle Awards

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալի կանացի լավագույն դերակատարման համար

Teen Choice Award for Choice Hissy Fit?

և

Blockbuster Entertainment Awards?

IMDbID 0001435

2005 թվականին նկարահանվել է HBO հեռուստացանցի «Վերադարձ» հեռուստասերիալում, որտեղ նաև զբաղվել է պրոդյուսերական և սցենարիստական աշխատանքներով։ Հեռուստասերիալը էկրաններին վերադառնում է ինը տարի անց՝ երկրորդ եթերաշրջանի մեկնարկը դնելով 2014 թվականի նոյեմբերին[3]։ 2012 թվականին «Վեբ թերապիա» հեռուստասերիալում ունեցած դերակատարման համար առաջադրվել է Էմմի մրցանակի՝ «լավագույն դերակատարում կարճամետրաժ լայվ-էքշըն ձևաչափի ժամանցային ծրագրում[4]» կատեգորիայում։ Նույն տարի առաջադրվել է Էմմի մրցանակի՝ «լավագույն ռեալիթի ծրագիր» կատեգորիայում՝ «Կարծում ես ո՞վ ես դու» իրական հեռուստաշոուում կատարած պրոդյուսերական աշխատանքների համար։

Հեռուստատեսությունից զատ, Կուդրոյի մասնակցությամբ առավել նշանավոր ֆիլմերից են՝ «Ռոմիի և Միշելի ավագ դպրոցի վերամիավորումը» (1997), «Սեքսի հակառակ կողմը» (1998), «Վերլուծիր սա» (1999), «Դոկտոր Դոլիթլ 2» (2001), «Վերլուծիր դա» (2002), «Ուոնդերլենդ» (2003), «Հ.Գ. Ես սիրում եմ քեզ» (2007), «Թեթևաբարո վարքով գերազանցիկը» (2010), «Հարևանները» (2014) և այլն։

Կարիերայի ընթացքում տասն անգամ առաջադրվել է Էմմի, տասներկու անգամ՝ Կինոդերասանների գիլդիայի, և մեկ անգամ՝ Ոսկե գլոբուս մրցանակների։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1985 Չափազանցված Մեմորի բանկում Դրվագային
1989 Լ. Ա.-ում, օրական 5 դոլարով Չարմեր
1991 Դեպի Լուսին, Էլի՛ս Աշխույժ աղջկա ընկերուհի
1991 Չնվածը Լուիզա
1992 Պար մահվան հետ Միլի
1992 Կրքի թեժացման մեջ Բանկի աշխատակից
1994 Կրքի թեժացման մեջ 2՝ Անհավատարիմը Բանկի աշխատակից
1995 Խելագար Դայակը Էդրիան Ուեքսլեր-Ջոնս
1996 Մայրիկ Լինդա
1997 Ռոմիի և Միշելի ավագդպրոցյան հավաքը Միշել Վայնբերգեր
1997 Դիտորդուհիները Փոլա
1997 Հաքս Ընթերցող կին
1998 Սեքսի հակառակ կողմը Լուսիա ԴեԼուրի
1999 Վերլուծիր սա Լորա Մակնամարա Սոբել
2000 Կախելով հեռախոսը Մեդի Մոզել
2000 Հաջողակ թվերը Քրիստալ
2001 Այ սա տղա է Մարի
2001 Դոկտոր Դուլիթլ 2 Ավա (հնչյունավորում)
2002 Հաչոց Դոկտոր Դարիա Փորթնոյ
2002 Վերլուծիր դա Լորա Սոբել
2003 Մարսի Իքս Մարսի Ֆիլդ
2003 Ուոնդերլենդ Շերոն Հոլմս
2005 Երջանիկ ավարտներ Մեմի
2007 Քոբլի Լեսլի
2007 Հ.Գ. Ես սիրում եմ քեզ Դենիզ
2009 Հյուրանոց շների համար Լոիս Սկադեր
2009 Կապույտ փոշի Սալի
2009 Թերթավաճառը Քլեյր Դան
2009 Բենդսլեմ Քերեն Բարթոն
2010 Թեթևաբարո վարքով գերազանցիկը Միսիս Գրիֆիթ
2011 Մյուս կինը Դոկտոր Կարոլին Սոուլ
2014 Հարևանները Քերոլ Գլեդսթոուն
2015 Էլ Ամերիկանո Լուսիլ
2016 Սեղան № 19
2016 Հարևանները 2
2016 Աղջիկը գնացքում

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
1989 Ամուսնացած հանցագործի հետ Պիլոտային
1989 Ուրախ ընկերություն Էմիլի 1 էպիզոդ
1989 Պարզապես ժամանակավոր Նիքոլ Հեռուստաֆիլմ
1990 Նյուհարթ Սադա 1 էպիզոդ
1990 Կյանքը շարունակվում է Ստելա 1 էպիզոդ
1991 Սպանություն բարձրադիր վայրերում Միս Ստիչ Հեռուստաֆիլմ
1992 Սենյակ երկուսի համար Սևազգեստ կին 1 էպիզոդ
1992–1999 խելագարվում եմ քեզ համար Ուրսուլա Բուֆեյ 24 էպիզոդ
1993 Կույր թռիչք Էմի 1 էպիզոդ
1993 Բոբ Քեթի Ֆլայշեր 3 էպիզոդ
1993–1994 Մարզիչ Լորեն / բուժքույր Էլիս 2 էպիզոդ
1994–2004 Ընկերներ Ֆիբի Բուֆեյ / Ուրսուլա Բուֆեյ 236 էպիզոդ
1996 Հոուփ և Գլորիա Ֆիբի Բուֆեյ 1 էպիզոդ
1996 Դաքմեն Բետա Մաքսիանսի կին տեսակ (հնչյունավորում) 1 էպիզոդ
1996 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Հաղորդավար 1 էպիզոդ
1997 Պրոֆեսիոնալ թերապեվտ դոկտոր Քաթս Լիզա (հնչյունավորում) 1 էպիզոդ
1998 Սիմփսոններ Ալեքս Ուիթնի (հնչյունավորում) 1 էպիզոդ
1998–1999 Հերկուլես Ափրոդիտե (հնչյունավորում) 4 էպիզոդ
2001 Բլրի արքան Մարժորի Փիթման (հնչյունավորում) 1 էպիզոդ
2001 Բլուս քլուս Դոկտոր Սթորկ (հնչյունավորում) 1 էպիզոդ
2005 Հպարտության հայրը Ֆու Լին (հնչյունավորում) 2 էպիզոդ
2005, 2014–այժմ Վերադարձ Վալերի Չերիշ 21 էպիզոդ; նաև համահեղինակ, սցենարիստ և պրոդյուսեր
2005 Անհույս պատկերներ Սենդի (հնչյունավորում) 2 էպիզոդ
2006 Ամերիկյան հայրիկ Սուրբծննդյան անցյալի ուրվական (հնչյունավորում) 1 էպիզոդ
2008–2014 Վեբ թերապիա Ֆայոնա Ուոլիս 45 էպիզոդ; նաև համահեղինակ, սցենարիստ և պրոդյուսեր
2010 Գիշատիչ կանանց քաղաք Դոկտոր Էմի Էվանս 1 էպիզոդ
2010–այժմ Քեզ ու՞մ տեղն ես դրել Իր դերում 1 էպիզոդ, նաև պրոդյուսեր
2011–2015 Վեբ թերապիա Ֆայոնա Ուոլիս 43 էպիզոդ; նաև համահեղինակ, սցենարիստ և պրոդյուսեր
2011 Ալեն Գրեգորի Շեյլա (հնչյունավորում) 1 էպիզոդ
2013 Վենդելն ու Վինին Նատաշա 1 էպիզոդ
2013 Սկանդալ Ջոզեֆին Մարկուս 4 էպիզոդ
2015 Բոջեք ձին Վանդա Փիրս (հնչյունավորում) 7 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լիզա Կուդրոն ասում է իր միջնանունը». YouTube. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  2. GeneaStar
  3. ««Վերադարձը» վերադառնում է էկրաններին, HBO-ի եթերում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Վեբ թերապիա». Էմմի. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Կուդրոու» հոդվածին։