Լիզա Էդելշտեյն (անգլ.՝ Lisa Edelstein, մայիսի 21, 1966(1966-05-21), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում Լիզա Կադիի դերով։

Լիզա Էդելշտեյն
անգլ.՝ Lisa Edelstein
Ծնվել էմայիսի 21, 1966(1966-05-21) (57 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School? և Wayne Valley High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդրամատուրգ, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և գրող

Կենսագրություն խմբագրել

Լիզան ծնվել է 1966 թվականի մայիսի 21-ին ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Ծնողներն են՝ Բոննի և Էլվին Էդելշտեյնները։ Վերջինս աշխատել է որպես մանկաբույժ Նյու Ջերսիի «Չիլտոն մեմորիալ» հիվանդանոցում։ Ընտանիքի 3 զավակներից կրտսերը Լիզան է։ Նա մեծացել է Ուեյնում (Նյու Ջերսի Պասիեկի շրջան) և հաճախել է տեղի «Wayne Valley» ավագ դպրոցը, որն ավարտել է 1984 թվականին[1]։ 18 տարեկանում Լիզան տեղափոխվում է Նյու Յորք` տեղի համալսարանի կերպարվեստի դպրոցում թատերական արվեստն ուսումնասիրելու նպատակով։ Ներկայումս ապրում է Լոս Անջելեսի իր հարյուրամյա տանը ամուսնու` նկարիչ Ռոբերտ Ռասելի հետ։ Նրանց հետ են ապրում Լիզայի կողմից որդեգրված[2] կատուն և երկու շները։ Լիզան բուսակեր է և շաբաթական 6 օր զբաղվում է ռաջա-յոգայով[3]։ Ազատ ժամանակ ստեղծագործում է, գրում երաժշտություն և զբաղվում նկարչությամբ։

Կարիերա խմբագրել

Լիզայի առաջին դերերից մեկը եղել է «Positive Me» մյուզիքլում, որը նվիրված է եղել ՄԻԱՎ-ի դեմ պայքարին։ Նաև նկարահանվել է մի քանի կատակերգություններում։ Լիզան հրավիրված է եղել վարելու «Awake on the Wild Side» հաղորդումը, որն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1990 թվականին։ Դերասանուհու դերերի մի մասը եղել է էպիզոդիկ, բայց դրա հետ միասին բավական տպավորիչ։ Օրինակ՝ 1996 թվականին «Հարաբերականություն» հեռուստասերիալում Լիզան տարել է լեսբուհի Ռոնդա Ռոթի, 1999 թվականին՝ «Արևմտյան թև» ֆիլմում՝ մարմնավաճառի, 2001 թվականին՝ «Ֆելիսիթի» ֆիլմում՝ Բենի ընկերուհու, «Ընտանեկան օրենք» հեռուստաերիալում՝ օրթոդոքս հրեա կնոջ, իսկ «Էլլի Մաքբիլ» ֆիլմում՝ տրանսսեքսուալ Սիդնի Մաք-Քաուլիֆի դերերը։ Լիզա Էդելշտեյնը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից են՝ «Ինչ են ցանկանում կանայք» (Մել Գիբսոնի և Հելեն Հանտի հետ միասին), «Ավելի լավ չի լինում» (Ջեք Նիկոլսոնի հետ միասին), «Հերթապահ հայրիկը» (Էդի Մերֆիի հետ միասին), «Փրկելով հավատը» (Բեն Սթիլերի և Էդվարդ Նորթոնի հետ միասին)։ 2004 թվականին հրավիրվել է «Հաուս» հեռուստասերիալ, որտեղ տարել է «Փրինսթոն-Փլեյնսբերո» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լիզա Կադիի դերը։ Հեռուստասերիալում նկարահանվել է մինչև 2011 թվականը (1-7 եթերաշրջանները)։ Վերջին՝ ութերորդ եթերարշրջանի հենց սկզբից լքել է նախագիծը, որպեսզի կենտրոնանա իր նոր նախագծերի վրա։ 2014 թվականից սկսել է նկարահանվել «Ընկերուհիների ամուսնալուծության կառավարում» հեռուստասերիալի գլխավոր դերում։

Անձնական կյանք խմբագրել

  • 2014 թվականի մայիսի 25-ից ամուսնացած է նկարիչ Ռոբերտ Ռասելի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Wayne Valley» ավագ դպրոց
  2. «Կենդանիների որդեգրում». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Ռաջա-յոգա

Արտաքին հղումներ խմբագրել