Լիդիա Կոռնեևնա Չուկովսկայա (ռուս.՝ Лидия Корнеевна Чуковская, ի ծնե անունը՝ Լիդիա Նիկոլաևնա Կոռնեյչուկովա (ռուս.՝ Лидия Николаевна Корнейчуко́ва), մարտի 11 (24), 1907[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] և Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[3] - փետրվարի 7, 1996(1996-02-07)[4][1][5][…], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս և խորհրդային խմբագիր, գրող, բանաստեղծուհի, հրապարակախոս, հուշագիր, այլախոհ։ Կոռնեյ Չուկովսկու և Մարիա Բորիսովնա Գոլդֆելդի դուստրը[6]։

Լիդիա Չուկովսկայա
Ծննդյան անունիսպ.՝ Ли́дия Никола́евна Корнейчуко́ва (ru)
Ծնվել էմարտի 11 (24), 1907[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] կամ Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա[3]
Վախճանվել էփետրվարի 7, 1996(1996-02-07)[4][1][5][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան[1]
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Գրական անունАлексей Углов
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, մանկագիր, արձակագիր, խմբագիր, հիշատակագիր, գրական քննադատ և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՍոֆյա Պետրովնա
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինՑեզար Վոլպե և Մատվեյ Բրոնշտեյն
ԶավակներԵլենա Չուկովսկայա
 Lydia Chukovskaya Վիքիպահեստում

Միջազգային և ռուսական մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Ազատության մրցանակ» (Ֆրանսիական ակադեմիա, 1980 թվական), ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մրցանակ «Գրողի քաղաքացիական արիության համար» («Ապրիլ» գրողների ասոցիացիա, 1990 թվական, Ե. Բոնների երաշխավորությամբ), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1994 թվական)։

Գրական գործունեություն խմբագրել

Լիդիա Չուկովսկայայի հիմնական ստեղծագործություններն են «Սոֆյա Պետրովնա» (1939-1940, հրատարակվել է արտասահմանում 1965 թվականին «Լքված տուն» («Опустелый дом»), Խորհրդային Միությունում՝ 1988 թվականին) և «Վայրէջք ջրի տակ» (ռուս.՝ «Спуск под воду», Նյու Յորք, Չեխովի անվան հրատարակչություն, 1972) վիպակները։ Առաջին վիպակի հերոսը հասարակ կին է, որն ունակ չէ հասկանալու իրեն շրջապատող ահաբեկչության բնույթը. որդու ձերբակալությունից հետո նա աստիճանաբար խելագարվում է։ «Սոֆյա Պետրովնան» 1937-1938 թվականների Մեծ ահաբեկչությանը նվիրված մինչ օրս հայտնի արձակ գրական ստեղծագործություններից միակն է, որ գրվել է ուղղակիորեն այդ իրադարձությունների ժամանակ։ Երկրորդ վիպակն ունի մասամբ ինքնակենսագրական բնույթ և ներկայացնում է խորհրդային գրողների կոնֆորմիստական վարքը 1949 թվականի փետրվարին՝ կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ամենաթեժ պահին[7]։

Դրանից բացի, Լիդիա Չուկովսկայան Ալեքսեյ Ուգլով կեղծանունով հրատարակել է մանկական գրքեր՝ «Լենինգրադ – Օդեսա» (ռուս.՝ «Ленинград — Одесса», 1928), «Վոլգայի ափին» (ռուս.՝ «На Волге», 1931), «Վիպակ Տարաս Շևչենկոյի մասին» (ռուս.՝ «Повесть о Тарасе Шевченко», 1930)։ Լիդիա Չուկովսկայայի բանաստեղծությունները, որոնք նա գրել է իր ողջ կյանքի ընթացքում, ամփոփված են «Մահվան այս կողմում» (ռուս.՝ «По эту сторону смерти», 1978) գրքում։

Լիդիա Չուկովսկայան հեղինակել է «Մի ասպտամբության պատմություն» (ռուս.՝ «История одного восстания», 1940, Կոլիիվշչինայի մասին), «Ն. Ն. Միկլուխո-Մակլայ» (1948, 1950, 1952, 1954), «Դեկաբրիստները՝ Սիբիրի ուսումնասիրողները» (ռուս.՝ «Декабристы, исследователи Сибири», 1951), «Բորիս Ժիտկով» (1957), «Խմբագրի լաբորատորիայում» (ռուս.՝ «В лаборатории редактора», 1963) գրքերը։

Հեղինակել է «Մանկության հիշատակին։ Հուշեր Կոռնեյ Չուկովսկու մասին» (ռուս.՝ «Памяти детства. Воспоминания о Корнее Чуковском», 1989) գիրքը։

Քաղաքացիական դիրքորոշում խմբագրել

1926 թվականի հուլիսի 27-ին Լիդիա Չուկովսկայան ձերբակալվել է հակախորհրդային թռուցիկ կազմելու մեղադրանքով[8]։ Չուկովսկայան հիշել է. «Ես մեղադրվում էի մի հակախորհրդային թռուցիկ կազմելու համար։ Ինձ կասկածելու առիթ ես տվել էի, չնայած իրականում այդ թռուցիկի հետ ոչ մի կապ չունեի»[9] (իրականում թռուցիկը պատրաստել էր Լիդիա Չուկովսկայայի ընկերուհին, որն առանց նրա իմացության օգտագործել է էր նրա գրամեքենան)։ Չուկովսկայան աքսորվել է Սարատով, որտեղ հոր շնորհիվ անցկացրել է ընդամենը տասնմեկ ամիս։ Սարատովյան աքսորի ժամանակ Չուկովսկայան, ըստ իր հուշերի, զբաղեցրել է սկզբունքային դիրք իշխանությունների հետ կոնֆլիկտում. նա հրաժարվել է հրապարակային խոստովանությունից և մնացել քաղաքական աքսորյալների հետ[10]։

1929 թվականին Լիդիա Չուկովսկայան ամուսնացել է գրականության պատմաբան Ցեզար Վոլպեի հետ։ 1931 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենա Չուկովսկայան (տանը կոչել են Լյուշա)։ 1934 թվականին ամուսնալուծվել են։ 1941 թվականին Ցեզար Վոլպեն զոհվել է պաշարված Լենինգրադից «Կյանքի ճանապարհով» (Լադոգա լճի վրայով) տարհանման ժամանակ։ Ելենա Ցեզարևնան դարձել է նշանավոր պապի փաստացի ժառանգորդը, Պերեդելկինոյի նրա տուն-թանգարանի պահապանը, հրատարակել նրա երկերի ժողովածուն 15 հատորով։ Նրա սցենարով 1982 թվականին, երբ նշվել է Կոռնեյ Չուկովսկու ծննդյան հարյուրամյակը, նկարահանվել է «Դուք կրակոտ մարդ եք» (ռուս.՝ «Огневой вы человек!», ռեժիսոր՝ Դմիտրի Նիոկլաևիչ Չուկովսկի)։

 
Տունը Հինգ անկյան մոտ, որտեղ ապրել են Լիդիա Չուկովսկայան ու Մատվեյ Բրոնշտեյնը
 
Մատվեյ Բրոնշտեյնին ու Լիդիա Չուկովսկայային նվիրված հուշատախտակ Զագորոդնի պողոտայի № 11 տան պատին, ճարտարապետ՝ Վյաչեսլավ Բուխաև, գրանիտ, տեղադրվել է 1977 թվականի մարտին (2014 թվականի լուսանկար)

Լիդիա Չուկովսկայայի երկրորդ ամուսինը՝ ֆիզիկոս-տեսաբան Մատվեյ Բրոնշտեյնը, ձերբակալվել է 1937 թվականի օգոստոսի 6-ին և գնդակահարվել 1938 թվականի փետրվարի 18-ին Լավաշովյան պարապուտի գնդակահարությունների հրաձգարանի տարածքում[11] (ընտանիքին հայտնել են, որ նա դատապարտվել է «տասը տարվա ազատազրկման առանց նամակագրության իրավունքի», Կոռնեյ Չուկովսկին, երկար ժամանակ նվիրելով փեսայի ճակատագրի բացահայտմանը, իմացել է նրա գնդակահարության մասին միայն 1939 թվականի վերջին)։ Լիդիա Չուկովսկայան, որ այդ ժամանակ մեկնել էր Ուկրաինա, խուսափել է ձերբակալությունից (չնայած համապատասխան փաստաթղթերն արդեն ձևակերպված էին)[12]։ Մատվեյ Բրոնշտեյնի ճակատագրին է նվիրված Չուկովսկայայի «Գիծ» (ռուս.՝ «Прочерк», Մոսկվա, 2009) ինքնակենսագրական վիպակը։

1960-ական թվականներին Լիդիա Չուկովսկայան հանդես է եկել ի պաշտպանություն Իոսիֆ Բրոդսկու, Ալեքսանդր Սոլժենիցինի, Անդրեյ Սինյավսկու և Յուլի Դանիելի, Ալեքսանդր Գինզբուրգի, Մուստաֆա Ջեմիլևի և այլոց։ Գրել է բաց նամակ Միխայիլ Շոլոխովին ԽՄԿԿ XXIII համագումարում նրա ելույթի (1966) վերաբերյալ[13], ինչպես նաև հեղինակել է «Ոչ թե մահապատիժ, այլ միտք։ Այլ բառ» (ռուս.՝ «Не казнь, но мысль. Но слово»), «Ժողովրդի զայրույթը» (ռուս.՝ «Гнев народа»), «Համրության ճեղքում» (ռուս.՝ «Прорыв немоты») բաց նամակները։

1974 թվականի հունվարի 9-ին Լիդիա Չուկովսկայան հեռացվել է Գրողների միությունից (այդ որոշումը չեղարկվել է 1989 թվականի փետրվարին), և Խորհրդային Միությունում բոլորովին արգելվել է նրա ստեղծագործությունների հրատարակումը (մինչև 1987 թվականը)։ Այդ իրադարձություններին է նվիրված Լիդիա Չուկովսկայայի «Հեռացման գործընթաց։ Գրական բարքերի ուրվանկար» (ռուս.՝ «Процесс исключения. Очерк литературных нравов») գիրքը[14], որն առաջին անգամ հրատարակվել է 1979 թվականին Փարիզում՝ «YMCA-Press» հրատարակչությունում։

Խմբագրական գործունեություն խմբագրել

Լենինգրադի համալսարանն ավարտելուց հետո (1928) Լիդիա Չուկովսկայան մի քանի տարի աշխատել է որպես խմբագիր Պետհրատի մանկական գրականության խմբագրությունում, որը ղեկավարել է Սամուիլ Մարշակը։ 1937 թվականին Լենինգրադի Մանկհրատի խմբագրությունը դադարեցրել է իր գոյությունը։ Որոշ աշխատակիցների (այդ թվում նաև Լիդիա Չուկովսկայան) հեռացվել են աշխատանքներից, մյուսները, ինչպես, օրինակ, Թամարա Գաբբեն, ձերբակալվել են։

1940-1950-ական թվականներին Լիդիա Չուկովսկայան ժամանակ առ ժամանակ զբաղվել է խմբագրական աշխատանքներով։ Իր փորձը նա ընդհանրացրել է «Խմբագրի լաբորատորիայում» (ռուս.՝ «В лаборатории редактора», 1960, 1963) գրքում[15]։

Չուկովսկայա և Ախմատովա խմբագրել

Լիդիա Չուկովսկայայի առավել նշանակալի գործը «Գրառումներ Աննա Ախմատովայի մասին» (ռուս.՝ «Записки об Анне Ахматовой») աշխատությունն է, որում գրել է ռուս բանաստեղծուհու հետ իր շփման մասին, որ շարունակվել է երկար տարիներ։ Աննա Ախմատովայի հետ Լիդիա Չուկովսկայան սերտ հարաբերություններ է ունեցել 1938 թվականից, 1965 թվականին Ախմատովայի խնդրանքով զբաղվել է բանաստեղծուհու կենդանության օրոք տպագրված նրա բանաստեղծությունների վերջին ժողովածուի կամզմման աշխատանքներով։

Էկրանավորումներ և ներկայացումներ խմբագրել

  • 1989 թվականին «Սոֆյա Պետրովնա» վիպակն էկրանավորել է ռեժիսոր Արկադի Սիրենկոն։ Ֆիլմի գլխավոր դերը կատարել է դերասանուհի Աննա Կամենկովան։
  • 1992 թվականին թողարկվել է Ալեքսանդր Մուրատովի «Ձեռագիր» (ռուս.՝ «Рукопись») ֆիլմը, որը Լիդիա Չուկովսկայայի «Վայրէջք ջրի տակ» (ռուս.՝ «Спуск под воду») վիպակի խորհրդա-ֆրանսիական էկրանավորումն է։
  • 2000 թվականին «Սոֆյա Պետրովնա» վիպակը բեմադրվել է Նովոսիբիրսկի «Գլոբուս» թատրոնում։ Բեմադրության հեղինակն ու ռեժիսորը եղել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վենիամին Ֆիլշտինսկին։ 1990-ական թվականների սկզբին սցենարի վրա աշխատելու ընթացքում նա բազմիցս անձամբ հանդիպել է Լիդիա Չուկովսկայայի հետ, խորապես ու մանրամասն ծանոթանալով ինչպես նրա, այնպես էլ նրա վիպակի հերոսուհու ճակատագրերին։
  • 2011 թվականին Սարատովի դրամայի ակադեմիական թատրոնում բեմադրվել է «Սոֆյա Պետրովնա» ներկայացումը Լիդիա Չուկովսկայայի վիպակի մոտիվներով։ Բեմադրող ռեժիսորը եղել է Մարինա Գլուխովսկայան, բեմադրող նկարիչը՝ Յուրի Նամեստնիկովը, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 7-ին[16]։

Հիշատակ խմբագրել

Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանատանը։

Վավերագրական ֆիլմ խմբագրել

  • Վավերագրական ֆիլմ «Կղզիներ» շարքից, «Культура» ՀՌՊԸ, 2007, (01.12.2015). «Լիդիա Չուկովսկայա». 39 minutes in. Россия-Культура. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/1996/02/09/nyregion/lidiya-chukovskaya-champion-dissidents-chronicler-stalinistabuses-dies-88.html
  6. «1903 г. 26 мая. Жених: Ни к какому обществу не приписанный Николай Васильев Корнейчуков, православ. вероисповед., первым браком, 21 года. Невеста: одесская мещанка Мария Борисова Гольдфельд, православного вероисповед., первым браком, 23 лет» Корней (Николай) Иванович (Васильевич) Чуковский (Корнейчуков)
  7. Hirshorn, B. Гл. 4: Две повести («Two Novels») // Lydia Korneevna Chukovskaya: Her Life and Work. — Melbourne: Univ. of Melbourne, 1987.
  8. /Страница памяти на сайте жертв репрессий/ Чуковская Л.К.
  9. Автобиография на сайте Хронос
  10. «ModernLib.Ru / Биографии и мемуары / Чуковская Лидия / Прочерк». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  11. /Страница памяти на сайте жертв репрессий/ Бронштейн М.П.
  12. Разумов А. Памяти юности Лидии Чуковской // Звезда : журнал. — 1999, № 9. — С. 134 (цит. «Список осуждённых Военной коллегией Верховного суда СССР по делам УНКВД ЛО в феврале 1938 года»)
  13. Чуковская Л Михаилу Шолохову, автору «Тихого дона» (25 мая 1966) // Сочинения: В 2 томах. — М.: Арт-Флекс, 2001. — Т. 2.
  14. Лидия Чуковская Соч. в 2-х т. Т.2: Процесс исключения; Открытые письма; Отрывки из дневника / В.Эфрос. — Москва: Гудьял-пресс, 2000. — 461 с. — ISBN 5-8026-0063-2 (2т.)
  15. Мильчин А. К. «В лаборатории редактора» Лидии Чуковской // Октябрь. — 2001. — № 8.
  16. «Статьи о спектакле «Софья Петровна»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Чуковская Л. К. История одного восстания. — М.-Л., 1940.
  • Чуковская Л. К. Декабристы — исследователи Сибири. — М., 1951.
  • Чуковская Л. К. Борис Житков. — М., 1955.
  • Чуковская Л. К. В лаборатории редактора. — М., Искусство, 1960, 2-е изд. 1963.
  • Чуковская Л. К. «Былое и думы» Герцена. — М., 1966.
  • Вольпе Л.К. Поэзия труда и весны։ предисловие / Л. Вольпе // Стихи / С.А. Обрадович.- М.։ Художественная литература, 1970.- 222, [2] с.
  • Чуковская Лидия Открытое слово. — Нью-Йорк։ "Хроника", 1976.
  • Чуковская Л. К. Процесс исключения. — М.։ Новое время, 1990. — 352 с. ISBN 5-7650-0002-9
  • Л. Пантелеев — Л. Чуковская. Переписка (1929—1987) / Предисл. П. Крючкова; подготовка текста и коммент. Е. Ц. Чуковской. — М.։ Новое литературное обозрение, 2011. — 147 с. ISBN 978-5-86793-879-6
  • Чуковская Л. К. Памяти детства։ Мой отец — Корней Чуковский. — М.։ Время, 2012. — 256 с., ил. — 3000 экз. ISBN 978-5-9691-0723-6

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Չուկովսկայա» հոդվածին։