Լիդիա Դմիտրիևնա Դրանովսկայա (ռուս.՝ Ли́дия Дми́триевна Драно́вская, հոկտեմբերի 18, 1922(1922-10-18)[1], Բոգոդուխովի շրջան, ԽՍՀՄ - հուլիսի 11, 2008(2008-07-11)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դերասանուհի։ Ռուսաստանի վաստակավոր դերասան (1999)։

Լիդիա Դրանովսկայա
Ծնվել էհոկտեմբերի 18, 1922(1922-10-18)[1]
ԾննդավայրԲոգոդուխովի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 11, 2008(2008-07-11)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Լիդիա Դրանովսկայան ծնվել է 1922 թվականին Խարկովի մարզի Բոգոդուխովի շրջանի Մոսկալենկի խուտորում ՝ ուսուցիչների ընտանիքում։ 1929 թվականից 1937 թվականին նկարահանվել է «Յոթերորդ դասարանցիները»։ 1946 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը[2]։

Դրանովսկայայի ամենահայտնի դերը հետպատերազմյան «Գնացքը գնում է արևելք» ֆիլմում է, որից հետո դերասանուհին գրեթե չի նկարահանվել գլխավոր դերերում։ Հետագայում աշխատել է Կինոդերասանի թատրոնում, նկարահանվել մասայական տեսարաններում և դրվագներում, կրկօրինակել արտասահմանյան ֆիլմեր։

Մահացել է 2008 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայում։ Թաղված է Օրեխովսկի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[3] խմբագրել

Տարեթիվ Ֆիլմի բնօրինակ վերնագիր Ֆիլմի հայերեն վերնագիր դեր
1937 Семиклассники Յոթերորդ դասարանցիները Ժենյա
1939 Высокая награда Բարձր պարգև կրկեսի հանդիսատես (լուսագրերում չկա)
1940 Брат героя Հերոսի եղբայրը Անյա Բարատովա, դպրոցական
1947 Поезд идёт на восток Գնացքը գնում է դեպի արևելք Զինաիդա Ալեքսանդրովնա Սոկոլովա
1950 В мирные дни Խաղաղ օրերին Գրադարանավար Շուրա
1952 Римский-Корсаков Ռիմսկի Կորսակով Ալմազովա
1953 Нахлебник Ձրիակերը Օլգա Պետրովնա Կորինա, Ելեցկովի կինը
1958 Жених с того света Փեսացուն այլ աշխարհից КУКУ-ի աշխատակից
1958 На дальних берегах Հեռավոր ափերում ռադիոհաղորդավար
1959 Přátelé na moři Կորած լուսանկարը ուղեկցորդ
1962 Третий тайм Երրորդ կեսը Հերոսի անունը նշված չէ
1964 Большая руда Խոշոր հանքաքար Հերոսի անունը նշված չէ
1966 Скверный анекдот Վատ անեկդոտ Հարսնացուի քույրը
1966 Дядюшкин сон Քեռու երազը Հերոսի անունը նշված չէ
1967 Крепкий орешек Ամուր ընկույզ Ռաիսա Օրեշկինոյի մայրը
1971 Долгие проводы Հեռավոր երթի հրաժեշտ Հերոսի անունը նշված չէ
1973 Дела сердечные Սիրային հարցեր Հերոսի անունը նշված չէ
1974 Небо со мной Երկինքն ինձ հետ է Հյուր
1977 Предательница Դավաճանը Հերոսի անունը նշված չէ
1977 Служебный роман Ծառայողական սիրավեպ վիճակագրական ծառայության աշխատակից
1978 Трясина Ճահճուտ Հերոսըի անունը նշված չէ
1979 Взлёт Թռիչք Հերոսի անունը նշված չէ
1983 Витя Глушаков — друг апачей Վիտյա Գլուշակով՝ ապաչու ընկերը Հերթի միջի մորաքույր
1987 Где находится нофелет? Որտե՞ղ է նոֆելետը
1990 Враг народа - Бухарин Ժողովրդի թշնամի Բուխարինը Նադեժդա Կրուպսկայա
1997 Вино из одуванчиков Խատուտիկի գինի Միսիս Բենթլի, մեծ տատիկ

Ծանոթագրություններ խմբագրել