Լիբիայի դրոշ, Լիբիայի պետական խորհրդանիշներից։ Այն սահմանված է Լիբիայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կանաչ, սև, սպիտակ և կարմիր գույներից՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 1951 թվականին։

Լիբիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԼիբիա
Նշան🇱🇾
Հարաբերություն2:1
Ընդունված էդեկտեմբերի 24, 1951
Գույներկանաչ, կարմիր, սև և սպիտակ
Պատկերված էդաշտ, լուսնեղջյուր, աստղ և լուսնեղջյուր և հնգաթև աստղ

Դրոշի կառուցվածք խմբագրել

 

Պատմական դրոշներ խմբագրել

1918-1923 խմբագրել

Արևմտյան Լիբիայում կարճ ժամանակ գոյություն ունեցած Տրիպոլիտանիա պետությունը որպես պետկան դրոշ օգտագործել է երկնագույն դրոշ, որի կենտրոնում պատկերված էր կանաչ արմավենի, իսկ նրա վերևում՝ սպիտակ աստղ[1]։

1951-1969 (2011 — այժմ) խմբագրել

Ժամանակակից Լիբիայի առաջին պետական դրոշն ընդունվել է 1951 թվականին, երբ այն անկախացել է Մեծ Բրիտանիայից։ Այն ուղղանկյուն պաստառ է՝ կազմված երեք հորիզոնական շերտերից՝ կարմիր, սև և կանաչ (վերևից ներքև)։ Սև շերտի (որի լայնությունը երկու անգամ ավելի մեծ է վերին ու ստորին շերտերի լայնություններից) կենտրոնում պատկերված են սպիտակ կիսալուսին և հնգաթև աստղ։ Դրոշի դիզայնը հիմնվել է Սենուսիա սուֆիական միաբանության դրոշի վրա, որը սև պաստառ է կիսալուսնով ու աստղով։

Դրոշի հավանական մեկնաբանությունների թվում կա հետևյալը․ կարմիրը արյունն է, որը թափվել է Լիբիայի անկախության համար մղված պայքարում, սևը այն օրերի հիշատակն է, երբ լիբիացիներն ապրել են պկւպացիայում, իսկ կանաչը խորհրդանշում է երկրի պայծառ ապագան, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու բնության տարբեր հարստությունները։ Կիսալուսինն ու աստղը իսլամի խորհրդանիշն են, որը երկրի գլխավոր կրոնն է[2]։

Հեղափոխությունից հետո Լիբիայում նորից հայտարարվել է պետական դրոշ և ներկայում շարունակում է մնալ այդպիսին։

1969-1971 խմբագրել

1969 թվականի հեղափոխության արդյունքում Լիբիայի պաշտոնական անվանումը դարձվել է «Լիբիայի արաբական հանրապետություն», իսկ դրոշը փոխարինվել է պանարաբական եռաշերտ (կարմիր, սպիտակ, սև) դրոշով։

1972-1977 խմբագրել

1972 թվականի հունվարի 1-ին Լիբիան ընդգրկվել է Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիայի կազմում։ Ֆեդերացիայի դրոշը Լիբիայի՝ 1969 թվականին ընդունված դրոշից տարբերվել է համամասնությամբ, կարմիր շերտի ավելի ինտենսիվ գույնով, ինչպես նաև սպիտակ շերտի վրա պատկերված ոսկեգույն ճուռակով, որը ճանկերով բռնել է ժապավեն, որի վրա գրված է պետության անունն արաբերենով[3]։

1977-2011 խմբագրել

1977 թվականի մարտի 8-ին Լիբիան դուրս է եկել ֆեդերացիայի կազմից, պետության պաշտոնական անունը դարձել է Սոցիալիստական ժողովրդական արաբական լիբիական Ջամահիրիա։ 1977 թվականի նոյեմբերի 11-ին Լիբիայի դրոշը փոխվել է միագույն կանաչով (ինչը եղել է արձագանք Անվար Սադաթի՝ Իսրայել կատարած այցին, ինչը Լիբիայում համարվել է դավաճանություն արաբական ու իսլամական արժեքների հանդեպ)։

Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է իսլամը՝ երկրի պետական կրոնը, ինչպես նաև Մուամմար ալ-Կադդաֆիի «Կանաչ հեղափոխությունը»[4]։

Պատկերասրահ խմբագրել

Պատմական տարածաշրջանային դրոշներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Statemen-Libya». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Национальный флаг Ливии. 24dec1951.com
  3. Smith, Whitney; Emil Buhrer Flags Through the Ages and Across the World. — New York, New York: McGraw-Hill Education, 1975. — С. 361. — ISBN 978-0-07-059093-7
  4. «Libya». Flags of the World. 2008 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբիայի դրոշ» հոդվածին։