Լիբերիայի համընդհանուր ընտրություններ (1927)

Համընդհանուր ընտրություններն անցկացվել են Լիբերիայում 1927 թվականին։ Նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Իսկական վիգների կուսակցությունից Չարլզ Դանբեր Քինգը, որը վերընտրվել է երրորդ անգամ Ժողովրդական կուսակցությունից Թոմաս Ֆոլքների նկատմամբ տարած հաղթանակից հետո[1]։

Լիբերիայի համընդհանուր ընտրություններ (1927)
Լիբերիա
Մայիսի 3, 1927
Ընտրողների ներկայացում 1,680% (պաշտոնապես կեղծված արդյունք)
Թեկնածու Չարլզ Դանբեր ՔինգԹոմաս Ֆոլքներ
Կուսակցություն Իսկական վիգների կուսակցություն Ժողովրդական կուսակցություն
Ձայներ 243,000 (կեղծված)
(96.43%)
9,000
(3.57%)

Տեսակ Նախագահական

Պաշտոն Նախագահ

Հաղթող Չարլզ Դանբեր Քինգ

Նախորդ Չարլզ Դանբեր Քինգ

Հաջորդ Ջեյմս Էդվին Բարքլի

Լիբերիայի Ազգային ընտրական հանձնաժողովի ներկայիս ղեկավար Ֆրենսիս Ջոնսոն-Մորիսի խոսքով՝ 1927 թվականի ընտրությունները «երբևէ անցկացված ամենակեղծված ընտրություններն էին»[2]։ Բացի այդ, այս ընտրություններն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում որպես «ընտրակեղծիքների ամենաբարձր մակարդակ ունեցող ընտրություններ»[3][4]․ պաշտոնապես գրանցված 15,000 ընտրողների դեպքում Քինգը ստացել է 243,000, իսկ Ֆոլքները՝ 9,000 ձայն[2]։

Արդյունքներ խմբագրել

Թեկնածու Կուսակցություն Ձայներ %
Չարլզ Քինգ Իսկական վիգների կուսակցություն 243 000 96,43
Թոմաս Ֆոլքներ Ժողովրդական կուսակցություն 9 000 3,57
Արդյունք 252 000 100

Հետևանքներ խմբագրել

Ընտրություններից հետո Ֆոլքներն իշխող՝ Իսկական վիգների կուսակցության շատ անդամների մեղադրել է տանը ստրուկների աշխատանքի օգտագործման և Իսպանիայի Ֆերնանդո Պո գաղութ ստրուկների վաճառքի, ինչպես նաև այդ գործընթացներում բանակի գործարկման մեջ[5]։ Չնայած կառավարության կողմից այդ մեղադրանքների մերժմանը և այդ հարցի շուրջ ընդդիմության հետ համագործակցելուց հրաժարվելուն, Ազգերի լիգան Լիբերիայի Հանրապետությունում[6] ստրկության և հարկադիր աշխատանքի առկայության հետաքննության միջազգային հանձնաժողով է կազմակերպել բրիտանացի իրավաբան Քաթբերտ Քրիստիի ղեկավարությամբ[5]։ ԱՄՆ նախագահ Հերբերտ Հուվերը կարճ ժամանակով խզել է հարաբերությունները Լիբերիայի հետ՝ այդ երկրի վրա ազդելու համար[7]։ 1930 թվականին հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում, չնայած ստրկական և բռնի աշխատանքի օգտագործման ուղղակի մեղադրանքների բացակայությանը, մեղադրանքներ են առաջադրվել բազմաթիվ լիբերիական պաշտոնյաների, այդ թվում Քինգի և վարչապետ Ալեն Յանսիի դեմ, որոնք նպաստ են ստանում ստրկությանը հավասարեցվող հարկադիր աշխատանքից[6]։ Զեկույցի ֆոնին առաջարկվել է Լիբերիան դարձնել Ազգերի Լիգայի մանդատային տարածք, այսինքն՝ երկրի կառավարումը դարձնել արտաքին[8]։ Արդյունքում Ներկայացուցիչների պալատը սկսել է Քինգի իմպիչմենտի ընթացակարգը, և վերջինս շուտով հրաժարական է տվել[5]։ Նրա իրավահաջորդն է դարձել Ջեյմս Էդվին Բարքլին։ Ֆոլքները մասնակցել է 1931 թվականի ընտրություններին, սակայն կրկին պարտվել է։

Ծանոթագրություններ խմբագրել